Լրահոս
Քաղաքական
10:50
10.12.22
229

Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանին, ասել է.

«Նենց չի, որ տխուր ձայնով եք ասում, ուրեմն ճիշտ է»:

«ՉԻ». Նենց չի, Ալեն Սիմոնյան, որ եթե խրոխտ, բամբ ձայնով եք սա ասում, ուրեմն, խրոխտ եք: Նենց չի, որ Գեղամ Նազարյանը ձեր հետ խոսելիս կարող է ծիծաղել, ուրախ հանաք-շուլուխներով հաղորդակցվել: Էդ մարդը տխուր է և տխրելու պատճառ ունի:

Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում, կյանքը հաջող է ստացվել:

Բայց իմացեք, որ նենց չի, որ միշտ հավերժ եք լինելու: Մի օր էլ դուք եք տխրելու, այն ժամանակ ձեր տխրությանը ոչ ոք չի հավատա»: