Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
15.12.22
60

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»
Փաշինյանն առաջիկա օրերին տեղեկատվական դաշտում հակառուսական նոր ալիքի հերթական չափաբաժինն է բաց թողնվելու՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական ողջ ագրեսիան ռուս խաղաղապահների վրա բարդելու նպատակով:

«Ժողովուրդ»
Մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու:

«Հրապարակ»
Իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուծվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա:

«Հրապարակ»
Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի շարք բնակիչներ ահազանգում են, որ տևական ժամանակ է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան գյուղում։

«Ժողովուրդ»
Իրավապահների ձեռքում Անահիտ Ավանեսյանի մասով տվյալներ կան:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայկական նախագծի» անդամ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանի հետ: