Լրահոս
Տարածաշրջան
10:28
15.12.22
105

Խոշոր ավտովթար՝ Թուրքիայում․ տուժել է 20 մարդ

Img default alt hy

Թուրքիայի Ուսաք քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Yeni Şafak թերթը։

«Ուսակում բեռնատարն անցել է կարմիր լույսի տակ և մխրճվել բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ, վթարը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ուսակի ուսումնահետազոտական ​​հիվանդանոցում։

Ժանդարմերիայի խմբերը բերման են ենթարկել բեռնատարի վարորդին։