Լրահոս
Հասարակական
10:52
15.12.22
78

Բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Շանգրիլա»-ի հարևանությամբ բախվվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։