Լրահոս
Քաղաքական
12:00
17.12.22
207

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Փաշինյանին իր խոսքերը. նա խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր.

«… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»:

Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռևս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, և Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենևին չի ասել»: