Լրահոս
Հասարակական
13:07
17.12.22
125

Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Գենադի Հ․-ն և նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Դավիթ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։