Լրահոս
Հասարակական
17:20
18.12.22
156

62-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Մանուկ Ո-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Մոսկովյան-Թումանյան փողոցներն իրար կապող շրջանաձև խաչմերուկում բախվել է բետոնե անկյունաքարին և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ինքնությունը։