Լրահոս
Իրավական
18:35
18.12.22
171

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Img default alt hy

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։  Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։ 

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։ Արուսյակ Ալեքսանյանը շարունակում է կալանավորված մնալ։