Լրահոս
Սպորտ
18:00
18.12.22
155

Պոգբան ԱԱ եզրափակիչից առաջ դիմել է թիմակիցներին

Img default alt hy

Tert.am-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դիմել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին՝ Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակիչ հանդիպման նախօրեին։

«Հրաշալի է տղաներ, երկրորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում: Սա արդեն երկրորդ անգամն է անընդմեջ, ուստի ես ձեզ տալիս եմ իմ աջակցությունը, իմ ողջ ուժը։ Հիշեք, որ եզրափակիչները չեն խաղում, այլ հաղթում են: Լավագույն մաղթանքներով. Հաջողություն! Առաջ Ֆրանսիա»,- ասել է Պոգբան։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Լուսայլի մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 19:00-ին: