Լրահոս
Հասարակական
13:53
21.12.22
88

Կասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն. ՍԱՏՄ

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են.

- տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,
- չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը,
- արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից,
- պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:

Վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է: