Լրահոս
Քաղաքական
12:25
21.12.22
90

ՄԱԿ-ի ԱԽ երեկվա քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջազգային զորեղ կոնսենսուսի մասին. Միրզոյան

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի։