Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:04
21.12.22
62

ԱՄՆ-ն կոչ է անում, ՌԴ-ն ակնկալում է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա արտահերթ նիստ է գումարել: Կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները պահանջել են Բաքվից անհապաղ բացել հումանիտար միջանցքը, ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը:

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին բացառել ուժի կիրառումն ու ապահովել եռակողմ հայտարարությունների կետերը։