Լրահոս
2023-01-04
-
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 36 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 36 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:1004.01.23 -
ՍպորտԿարեն Խաչանովը Ադելաիդեի մրցաշարի քառորդ եզրափակիչում էՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է ելույթներն Ավստրալիայում ընթացող ATP մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում մրցեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:4, 6:2 հաշվով: Կարեն Խաչանովը դուրս եկավ Ադելաիդե քաղաքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 20-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ:Ավելին12:0004.01.23 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին11:5004.01.23 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով. Լեմկինի ինստիտուտՑեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաև սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները: «Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», - նշվում է զեկույցում: Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», - գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ: Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին: «Ադրբեջանը Freedom House-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաև անդրազգային բռնաճնշումներ», - եզրափակում են փորձագետները:Ավելին11:4004.01.23 -
ՔաղաքականԱնտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է. Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։ Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։ Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը և կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալումը հաճախ ուղիղ համեմատական են։ Սա ռեալ պրոբլեմ է, որովհետև երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետությունները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշվարկները, կոնկրետ քայլերի և կոնկրետ գործողությունների ունակությունը, պետությունները բախվում են աղետի։ Բացառություն կարծես թե չի եղել։ Այսպես որ գնա՝ ռացիոնալ պետականաշինության և գրագետ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երևանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծությանը) և Ներոնի անալոգիայով բանաստեղծություն գրելուն։ Ռազմադաշտից՝ պետություն Ամենավտանգավորը, սակայն, ոչ թե գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրության բացակայությունը։ «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ» թեզին պետք է հակադրվեր գրագետ այլընտրանք՝ մոտավորապես «Ռազմադաշտից՝ պետություն» ձևակերպմամբ։ Ու այդ հակադրության բացակայությունն է հենց ընկած համատարած մոլորության, հասարակության տարբեր շերտերի կողմից իրականության աղավաղած ընկալման, և նույնիսկ՝ խեղդվող Արցախի հանդեպ անտարբերության հիմքում։ Վերջին օրերին, վերջին փուլում լիդերության բացակայությունը, այն է՝ քաղաքական մտքի, ձևակերպված խնդիրների, անձնազոհության պարտադիր փաթեթով, ավելի ակնառու է դառնում։ Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերությունը, որի առանցքում կլինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակությանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» և այլ լիրիկական զեղումները կատարված աղետի և գալիք աղետի մի կարճ, ժամանակավոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։ Մենք չենք կարողանում ձևակերպել մեր թեզը, որ ելքը մեկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դեպի պետություն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասված գաղափարը չենք կարողանում ձևակերպել ու խոսել մեր հասարակության հետ։ Նոր լիդերությունը պետք է լուծի կարևորագույն խնդիրը. ավարտել մեզ վրա դրվող էքսպերիմենտը, վերականգնել պետականությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր աղետից ու սկսել վերականգնումը։ Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրվա Հայաստանը անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղավորը չէ։ Անտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։ Վստահ եմ՝ բոլոր հանրային դեմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրույցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգությունը վերածենք քաղաքական ձևակերպումների ու դրանից հետո պարզ ասենք մեր քաղաքացիներին, թե ինչի´ դեպքում ինչ է լինելու։ Եվ նաև խոսենք, թե դժվար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպես պահեց կամ կպահի»։Ավելին11:3004.01.23 -
ՍպորտՄանչեսթեր Յունայթեդը դիտարկել է Ժիրուին ձեռքբերելու տարբերակը«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել «Միլանի» հարձկավող Օլիվյե Ժիրուի ծառայություններով: Անգլիական ակումբը դիտարկել է իտալական ակումբի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Times-ը: Սակայն ֆրանսիացին պայմանագիրը երկարաձգելու առաջարկի է սպասում միլանյան թիմի կողմից: «Միլանի» և հարձակվողի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման շուրջ՝ մինչև 2024 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն միլանյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:Ավելին11:2004.01.23 -
ԱրցախԱրցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում էԱրցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր` հունվարի 4-ին, փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հարակից տարածքում։Ավելին11:1204.01.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Ոստան գյուղում․ կա տուժածՀունվարի 4-ին, ժամը 00։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 2-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել` 00:55-ին: Այրվել է կահույք և ջերմահարվել են պատերն ու կախովի առաստաղը (մոտ 25 քմ):Ավելին11:1004.01.23 -
ԱռողջապահականԱրցախից երկու հիվանդ այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:Ավելին11:0304.01.23 -
Մասիս քաղաքում բախվել են ավտոմեքենաներՀունվարի 3-ին, ժամը 22։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Կ. Օ., ծնված 1999 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Ե․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Հ․-ն (ծնված 1997 թ.), Տ․ Օ․-ն (ծնված 2001 թ.) և Ա․ Ս․-ն (ծնված 2001 թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին11:0004.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Նեդ ՓրայսԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին: «Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն», - ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար: «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:Ավելին10:5004.01.23 -
«Ճապկուտ» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսել ենՀունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 24 փրկարարական ծառայող։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։ Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:Ավելին10:4004.01.23 -
ԵրևանՃՏՊ՝ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկումՀունվարի 3-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, գազատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ZIL» մակնիշի գազատար (բեռնված 50 կգ հեղուկ գազով) ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան, վառելիքի արտահոսք չկա։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հերթապահել՝ մինչ հատուկ տեխնիկայի դեպքի վայր հասնելը։Ավելին10:3004.01.23 -
ԱրցախԱրցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի ՄԻՊԱրցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի ՄԻՊԱվելին10:2004.01.23 -
ԱրցախԱրցախում մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում. Դավիթ ԲաբայանԱրցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- գրել է Բաբայանը։Ավելին10:1004.01.23 -
Իրավական28-ամյա ուղևորը հայտնել է, որ գրպանում մարիխուանա կա. ոստիկանությունՀունվարի 2-ին ոստիկանության Շիրակի մարզի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Գյումրիի Աբովյան փողոցում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 26-ամյա մի տղամարդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան:Ավելին10:0004.01.23 -
ՍպորտԵս հիացած եմ Լիվերպուլի հետ խաղով․ Ֆրանկ«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում (3:1).Ավելին09:5004.01.23 -
ՄիջազգայինԱրևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների բնակիչների համար ավելի դժվար է դարձել ուկրաինացի փախստականներին օգնելըՏնտեսական ճգնաժամի պատճառով Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների կամավորների համար ավելի դժվար է դարձել նույն մակարդակով նյութական օգնություն ցուցաբերել ուկրաինացի փախստականներին:Ավելին09:3004.01.23 -
ՍպորտԿարծում էի, որ կարիերաս կշարունակեմ Մանչեսթեր Յունայթեդում․ Գակպո«Լիվերպուլի» նորեկ Կոդի Գակպոն հայտնել է, որ հույս ուներ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։Ավելին00:0004.01.23