Լրահոս
2023-01-04
-
ՄիջազգայինԱդրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցություններիԱդրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ֆոնին Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Իրանի դեսպանի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպման մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը: Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների և ապագայի ծրագրերի մասին զեկույցը:Ավելին15:3004.01.23 -
ԱռողջապահականՀայաստանում հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառուՀայաստանում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի: «Եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության և սպասարկման, վիրուսը կարող է մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,-նշեց Աբովյանն ու տեղեկացրեց՝ ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու: Նրանցից 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան է: Աբովյանն ընդգծեց՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ: Նրանցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 բուժառու: Նրանց 96 տոկոսը 0-ից 18 տարեկան պացիենտներն են: Նա կրկին հորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության և սպասարկման, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով ու ընթացքով են դիմում բժշկական օգնության ու սպասարկման, ինչի պատճառով պացիենտին փրկել չի ստացվում:Ավելին15:2004.01.23 -
ՄշակույթԽաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգումԽաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը 2023թ. կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես այն կմեկնարկի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, և կանցկացվի մինչև հունիսի 13-ը։ Ի դեպ, տարին հոբելյանական է. 2023թ. նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դաշնակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 30-ը: Մրցույթին դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ khachaturian-competition.com ։ Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։Ավելին15:1004.01.23 -
ՍպորտՇնորհակալություն ջերմ ընդունելության համար, Էր-Ռիյադ. Ռոնալդուի գրառումըՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբ տեղափոխությանը. «Շնորհակալություն, Էր-Ռիյադ, ջերմ ընդունելության համար»,- գրել է Ռոնալդուն: Հիշեցնենք՝ երեկ «Ալ-Նասրը» տնային «Մրսուլ-Պարկ» մարզադաշտում ներկայացրել է թիմի նորեկ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: 25 հազար հանդիսական տեղավորող լեփ-լեցուն մարզադաշտում երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել Ռոնալդուին՝ անընդհատ վանկարկելով նրա անունը: Ռոնալդուն մինչև 2025 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ:Ավելին15:0004.01.23 -
ՀասարակականՃանապարհային ոստիկանությունը՝ տրանսպորտային միջոցի գրանցման նոր կարգի մասինՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2096-Ն որոշման համաձայն` տրանսպորտային միջոցը գրանցելու կամ տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո 365 օրվա ընթացքում` սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը էլեկտրոնային եղանակող վճարելու դեպքում փաստաթուղթը համարվում է ներկայացված, եթե առցանց եղանակով ստուգման արդյունքում տեղեկատվություն է ստացվում այդ մասին): Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։Ավելին14:5004.01.23 -
ՏարածաշրջանՈւկրաինայի ԶՈՒ հարվածից ՌԴ զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-իԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի ռազմաքաղաքական գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սևրյուկովի հայտարարությունը: Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ին, ժամը 00:01 րոպեին Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Մակեևկայում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին: «Դժբախտաբար, երկաթբետոնե կոնստրուկցիաների փլատակների մաքրման ընթացքում մեր ընկերների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի», - ասել է Սևրյուկովը: Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին: Սերգեյ Սևրյուկովը խոսել է նաև տեղի ունեցածի պատճառների մասին: Ըստ նրա՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կարողացել է ստանալ զինվորականների կոորդինատները, քանի որ չնայած արգելքին՝ ռուսաստանցի զինվորականները միացրել և զանգվածային կերպով օգտագործել են բջջային հեռախոսները: Ըստ Սևրյուկովի՝ պատասխան կրակի միջոցով ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանքը, որից ուկրաինական կողմը հարվածել էր Մակեևկային: Նա հավելել է, որ ոչնչացվել է ևս 4 HIMARS համակարգ, ինչպես նաև ավելի քան 200 ուկրաինացի զինվորական: Սևրյուկովն ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել ՌԴ զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրին հարվածը, նաև ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ապագայում նման միջադեպերը կանխելու համար:Ավելին14:4004.01.23 -
ԱռողջապահականՀայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել. Ռոմելլա ԱբովյանՀայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:Ավելին14:3404.01.23 -
ԻրավականԱննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբԽաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը 2023թ. կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես այն կմեկնարկի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, և կանցկացվի մինչև հունիսի 13-ը։ Ի դեպ, տարին հոբելյանական է. 2023թ. նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դաշնակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 30-ը: Մրցույթին դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ khachaturian-competition.com ։ Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։Ավելին14:3004.01.23 -
ԿԸՀ-ն նշանակել է Սիսիանում անցկացվելիք արտահերթ ընտրությունների օրըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում նշանակել է Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԸՀ-ից, այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։ Հարցը զեկուցել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-19-ը մինչև ժամը 18:00-ն: 2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:Ավելին14:2004.01.23 -
ԱշխարհՃապոնիայի վարչապետը հունվարի 9-ից կսկսի G7-ի երկրներ շրջագայությունըՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ հունվարի 9-ին կսկսի այցելել Մեծ յոթնյակի (G7) երկրներ, որոնց նախագահությունը 2023 թ.-ին անցել է Ճապոնիային: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Հունվարի 9-ից ես կայցելեմ Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ»,- այսօր կայացած այս տարվա առաջին մամուլի ասուլիսում ասել Է նա՝ նշելով, որ նախատեսում է այդ երկրների ղեկավարների հետ քննարկել G7-ի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցերը: Շրջագայության ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Կիսիդայի հետ նախատեսված է հունվարի 13-ին Վաշինգտոնում։ Ակնկալվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ճապոնիան այս տարի նախագահում է Մեծ յոթնյակի խմբում և մայիսին Հիրոսիմայում կանցկացնի G7-ի գագաթնաժողովը:Ավելին14:1004.01.23 -
ՄիջազգայինԷրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել գազային հանգույցի թեմանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է քննարկել Մոսկվայի առաջարկած «գազային հանգույցի» նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հաղորդել Է Անկարայի դիվանագիտական աղբյուրը: «Սա երկկողմ օրակարգի հիմնական թեմաներից մեկն է, որը գտնվում է երկու ղեկավարների անմիջական վերահսկողության ներքո։ Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր գործնական քայլերի մեկնարկի մասին, գործընթացը համաձայնեցվում է։ Այդ կապակցությամբ ղեկավարները նույնպես քննարկում են մանրամասներ ու առաջարկներ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել Էին մանրամասնորեն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, կարելի Է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է։ Ըստ նրա՝ սրան կարող են մասնակցել նաև այլ երկրներ. հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաև Ալժիրը, Կատարը և Ադրբեջանը։Ավելին14:0004.01.23 -
Հունվարի 5-ին գազանջատումներ կլինեն Արարատի մարզում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին13:5004.01.23 -
ՍպորտՊիկեն ցանկանում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարող է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան: Իսպանացին ցանկանում է հանդես գալ «Անդորա» ակումբում, որի սեփականատերն է հանդիսանում: Այս մասին հայտնում է Relevo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի՝ կարիերան վերսկսելու որոշմանը կարող է խոչընդոտել միայն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի ֆինանսական կանոնները: Նշենք՝ այս պահին ակումբը երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հիշեցնենք՝ 2022 թվականի աշնանը 35-ամյա Պիկեն հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին՝ վերջին խաղն անցկացնելով «Օսասունայի» դեմ Լա Լիգայում: Պիկեն «Բարսելոնայի» սան է, որի կազմում հանդես է եկել 2004 թվականից, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», ապա վարձավճարով հանդես եկել «Սարագոսայում»: Նա 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա»՝ կատալոնական ակումբի հետ ընդհանուր առմամբ նվաճելով 28 տիտղոս:Ավելին13:4004.01.23 -
ԱշխարհՀացահատիկի գործարքի ժամանակաշրջանում արտահանվել է ավելի քան 16 միլիոն տոննա ուկրաինական պարենՈւկրաինական նավահանգիստներից հունվարի 3-ին դուրս Է եկել 92 հազար տոննա ցորենով և արևածաղկի քուսպով բեռնված երկու չորաբեռնատար նավ, հաղորդել Է Համատեղ համակարգման կենտրոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը տասը նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից՝ 467 090 տոննա հացահատիկով և պարենային այլ ապրանքներով բեռնված», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հունվարի 3-ին Velvet (57 հազար տոննա ցորեն) և Super Odegaard (35 հազար տոննա արևածաղկի քուսպ) նավերը դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից և ուղևորվել համապատասխանաբար Բանգլադեշ և Չինաստան։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ուկրաինական մթերքներով բեռնված չորաբեռնատար նավեր են մեկնել Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Թունիս, Նիդերլանդներ, Իսպանիա և Բելգիա։ Համատեղ համակարգման կենտրոնը հայտնել է, որ ութ նավ սպասում է Ուկրաինայի նավահանգիստներ մտնելու թույլտվության, բեռնված 27 չորաբեռնատար նավ սպասում է նշանակման վայր մեկնելուն: «Հունվարի 3-ի դրությամբ ուկրաինական երեք նավահանգիստներից արտահանված հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների ընդհանուր ծավալը կազմում է 16 432 665 տոննա։ Ընդամենը ներկա դրությամբ թույլատրվել է շարժվել 1232 նավի, որոնցից 612-ը ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, 620-ը՝ դուրս են եկել», - ամփոփել են Համատեղ համակարգման կենտրոնում։ Հացահատիկի ստամբուլյան նախաձեռնությունը համաձայնեցվել է 2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից:Ավելին13:3004.01.23 -
Արարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվումՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արեւաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:2004.01.23 -
ՏարածաշրջանՌԴ ՆԳՆ-ն միգրանտների ֆիկտիվ ամուսնությունները բացառող օրինագիծ է նախապատրաստելՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պատրաստել Է օրինագիծ, որը նպատակ ունի բացառել օտարերկրացիների կողմից երկրում իրենց կարգավիճակը ֆիկտիվ ամուսնությունների և հայրության ֆիկտիվ հաստատման միջոցով օրինականացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ «Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ-ն մշակել է դաշնային օրենքի նախագիծ, որն ուղղված է միգրացիոն օրենսդրության կատարելագործմանը` կապված օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՌԴ-ի տարածքում ապօրինի կերպով միգրացիոն կարգավիճակ ստանալու համար ֆիկտիվ ամուսնությունների և հայրության ֆիկտիվ հաստատման կիրառումը բացառելու հետ», - ասել Է նա։ Վոլկը նշել Է, որ ներկայումս այս օրինագծի վերաբերյալ իրականացվում է միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ։ Նա հավելել է, որ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում «Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններն ընդունել են մոտ 400 որոշում, որոնցով չեղյալ են հայտարարել ավելի վաղ ՌԴ-ում բնակության համար օտարերկրյա քաղաքացիներին տրված թույլատրական փաստաթղթերը, քանի որ տվյալ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ կնքված ամուսնությունները դատական կարգով անվավեր են ճանաչվել»։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» գործող օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հավակնել, եթե նրանք ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ առնվազն 3 տարի, ինչպես նաև առանց նման ժամկետի պահպանման, եթե ընտանիքն ունի ընդհանուր երեխա:Ավելին13:1004.01.23 -
Շոու բիզնեսՔիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակինՄենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք: Այսպիսի գրառում է արել Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին: Ամերիկահայ աստղը գրել է. «Արցախը հայտնվել է խավարում Ադրբեջանի կողմից 23 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով»։Ավելին13:0004.01.23 -
ՔաղաքականԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարիԱյսօր՝ 12։00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարելու է արտահերթ նիստ, օրակարգում՝ Սիսիան համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը։ Նիստն ուղիղ եթերով հեռարձակվելու է, բաց է նաև տեղում լուսաբանման համար։Ավելին12:5004.01.23 -
Արտաքին քաղաքականությունԼոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումըԼոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: «Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը:Ավելին12:4004.01.23 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԱվելին12:3004.01.23