Լրահոս

2023-01-04
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն բաց կթողնի Ալ-Նասրի առաջիկա հանդիպումները
    Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ալ-Նասրի» առաջիկա հանդիպումներին։ Հարձակվողըբաց կթողնի «Ալ-Տայի» և «Ալ-Շաբաբի» դեմ խաղերը։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունվարի 5-ին և 14-ին։ Պորտուգալացին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել այս հանդիպումներին։ Նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան 2 խաղով որակազրկել էր ապրիլին տեղի ունեցած միջադեպի համար, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակ խաղացողը կոտրել է աուտիզմով հիվանդ տղայի հեռախոսը։ Ռոնալդուն դեռ չի կրել որակազրկումը, իսկ դրա մասին որոշումը կայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզման հաջորդ օրը։ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ այն ֆուտբոլիստները, որոնք նախորդ լիգաներում չեն կրել որակազրկումը, բաց են թողնելու նոր առաջնության մեկնարկային խաղերը։ Այսպիսով, Ռոնալդուն մինչև հունվարի 21-ը չի կարողանա խաղալ «Ալ-Նասրի» կազմում։ Հունվարի 21-ին թիմը կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։
    22:40
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    «Չեբուրաշկա» ֆիլմը երեք օրվա ընթացքում հավաքել է 1 միլիարդ ռուբլի
    Ռուսական «Չեբուրաշկա» ֆիլմը երեք օրվա ընթացքում հավաքել է 1 միլիարդ ռուբլի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգի տվյալներին: «Չեբուրաշկա»-ի ռեժիսորը Դմիտրի Դյաչենկոն է։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սերգեյ Գարմաշը, Օլգա Կուզմինան, Ֆյոդոր Դոբրոնրավովը, Սերգեյ Լավիգինը, Պոլինա Մաքսիմովան։ Սյուժեի համաձայն ՝ Չեբուրաշկան «հեռավոր նարնջագույն երկրից կենդանի է», որը հայտնվում է ծովափնյա քաղաքում։
    22:30
    04.01.23
    Ավելին
  • Երևան
    «Ֆրանսիա, Ռուսաստան չկա». ո՞վ պետք է բացի Լաչինի միջանցքը. հարցումներ՝ Երևանում
    Միացյալ Նահանգների՞, Ռուսաստանի՞, թե՞ մեկ այլ երկրի միջնորդությամբ՝ ի վերջո, կարող է բացվել Արցախի համար կենսական Լաչինի միջանցը: «Հայլուրը» այսօր հարցախույզ է արել, առաջին հայացքից, տոնական առօրյայով ապրող Երևանի փողոցներում:
    22:20
    04.01.23
    Ավելին
  • Արցախ
    «Սովամահ ու խեղդամահ» լինող ժողովուրդ ու անտարբերություն. Արցախի բլոկադայի 24-րդ օրը
    Արցախի բլոկադայի 24-րդ օրը Կարմի խաչի միջոցով երկու հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժկենտրոններ: Դեկտեմբերի 19-ից ընդամենը 8 հիվանդ է անցել ադրբեջանցիների փակած Լաչինի միջանցքով։ Հայաստանի արտգործնախարարությունը 24 օրում միայն երկու անգամ է ուղիղ հայտարարություն արել միջանցքի փակման վերաբերյալ:
    22:10
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Անվանվել է 2022 թվականի ամենահայտնի հոգևոր գրքերը
    2022 թվականին ներբեռնված օրինակների քանակով հոգևոր գրականության ժանրում ամենահայտնի գրքերը եղել են Աստվածաշունչը, Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և Կոնկորդիա Անտարովայի «Երկու կյանք» վեպը , հայտնում ՌԻԱ Նովոստին։ «Երկու կյանք» վեպը, որը գրել է Անտարովան (1886-1959) Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, առաջին անգամ լույս է տեսել նրա մահից 35 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսը ուսանողուհի Լևուշկան է, ում անունից պատմվում է պատմությունը։ Ճամփորդելով աշխարհով մեկ՝ նա վերապատրաստվում է Մեծ Ուսուցիչների կողմից, որոնք բացահայտում են նրան մարդկային հոգեբանության գաղտնիքները և Երկրի վրա բազմաթիվ տառապանքների պատճառները։ Ամենահայտնի ստեղծագործությունների տասնյակում են նաև Եվգենի Վոդոլազկինի «Դափնի» վեպը, Կուրբան Դարավսկու և Կուրբան Ֆայզուլլովի «Սուրբ Ղուրանը. ժամանակագրական կարգը», Սադհգուրու «Կարմա.Ինչպես դառնալ սեփական ճակատագրի ստեղծողը» աուդիոգիրքը և Յոնգեյ Մինգյուր Ռինպոչե «Բուդդա, ուղեղը և երջանկության նեյրոֆիզիոլոգիան. Ինչպես փոխել կյանքը դեպի լավը», ինչպես նաև Ավետարանի երկու աուդիո տարբերակները։
    22:00
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը. կան վիրավորներ
    Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխում հիվանդի, վիրավորներից մեկը հենց նա է։
    21:50
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզի «Ճապկուտ» հանդամասում ժամանակավորապես դադարեցվել են հրդեհաշիջման աշխատանքները
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջն-փրկարարները հունվարի 4-ի երեկոյան մթության և բարդ ռելիեֆի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են հրդեհաշիջման աշխատանքները Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 32 փրկարարական ծառայող։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սության» մասնաճյուղի 10 աշխատակից, 15 փրկարարական ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։ Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    21:40
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
    21:30
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները 6 քաղաքացու են իջեցրել Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի սարերից
    Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացիները գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Նշվում է, որ փրկարարները Սարալանջ գյուղի «Խաչի տարածք» կոչվող հատվածից 6 քաղաքացու ուղեկցել են անվտանգ տարածք:
    21:20
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լիբանանում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան
    Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Electricite du Liban ընկերության աղբյուրը: Նշվում է, որ անջատումները տեղի ունեցել վառելիքի պակասի պատճառով: «Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել, - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանի իշխանությունները ձեռնպահ են մնացել Իրանի առաջարկած օգնության ընդունումից ՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից: Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի որոշակի պաշար:
    21:10
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուի պայմանագրում Նյուքասլ տեղափոխվելու մասին կետ չկա
    «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հաստատել է, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրում չկա կետ, որի համաձայն հարձակվողը կտեղափոխվի անգլիական ակումբ, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով հայտնվի Չեմպիոնների լիգայում: «Մենք Կրիշտիանուին ամենալավն ենք մաղթում իր կարիերայի նոր փուլում, բայց մեր թիմի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- Հաուի խոսքերն է փոխանցում լրագրող Բեն Ջեյքբսը: Նշվում է, որ Ռոնալդուն պայմանագրի համաձայն կարող է բանակցություններ վարել ցանկացած թիմի հետ, որը կհայտնվի Չեմպիոնների լիգայում: 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
    21:00
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորի վերաբերյալ եզրակացությունը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան
    Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով եղբոր ընկերոջ և իր մտերիմ, Փաստաբանների պալատի փաստաբանի պաշտպանյալ, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում քննվող քրեական վարույթով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել հիշյալ անձի օգտին, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով վերջինին ազատել կալանքից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, իր հանցավոր նպատակին հասնելու դիտավորությամբ՝ դատավորը նախնական համաձայնության է եկել պաշտոնատար անձ հանդիսացող իր օգնականի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի՝ ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ, իր մտերիմ փաստաբանի օժանդակությամբ, դուրս է եկել իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օգնականի օժանդակությամբ կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինելով գրավով: «Վերոնշյալ հանցանքները կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը), դատավորի օգնականի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք), Քրեական օրենսգրքի 46-482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելը), փաստաբանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ ծառայողական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք)»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դատավորին, դատավորի օգնականին և փաստաբանին ներկայացվել է մեղադրանք. դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Ըստ աղբյուրի՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ քրեական վարույթից վերոնշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Նշվում է, որ հունվարի 3-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
    20:50
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպես ճիշտ լվացվել ձմռանը՝ չվնասելով մաշկը
    Մարդու ձեռքերը մարմնի այն հատվածներն են, որոնք օրվա ընթացքում իրենց մակերեսին կուտակում են միլիոնավոր տարատեսակ բակտերիաներ։ Ձեռքերը աչքերին, քթին կամ բերանին հպելով, այդ միկրոբները փոխանցում ենք տվյալ տեղամասերի լորձաթաղանթի վրա և պատճառ դառնումվ վարակային ախտահարման՝ տեղային վարակային բորբոքմամբ և ընդհանուր վարակային հիվանդությամբ։ Ձեռքերը լվալը պարզ, սակայն արդյունավետ միջոց է, որ կանխարգելում է վնասաբեր մանրէների տարածումը և այնտեղ, որտեղ նորմայում պետք է չլինեն։ Հոսող մաքուր ջրի տակ ձեռքերն օճառով լվալն ապահովում է ձեռքերի աղտոտվածության և մաշկի մակերեսային շերտի մարէների մեխանիկական հեռացումը: Եթե խնամում եք նորածին կամ մանկահասակ երեխաների, հիվանդ մարդկանց, ապա ձեռքերի լվացումը դառնում է առանձնահատուկ կարևոր, քանի որ օգնում է, որ չտարածելու այնպիսի վարակներ, ինչպիսիք են ՍՇՎՎ-ն, գրիպը կամ գաստրոէնտերիտները։ Մանկահասակ և ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես կարիք ունեն պարբերաբար լվալու իրենց ձեռքերը։ Երեխաների պարագայում համոզվեք նաև, որ ձեռքերը լավ պարզաջրված են, չեն պարունակում օճառի կամ փրփուրի մնացորդներ և չոր են։ Ձեռքերի լվացումը կարևոր է նաև հիվանդանոցներում․ այն տարբեր պացիենտների միջև վարակի տարածումը կանխարգելող խիստ կարևոր հիգիենիկ միջոցառում է, որի նշանակությունը երբեք պետք չէ թերագնահատել։ Քանի որ հիվանդների մի մասի իմունային համակարգը կարող է թուլացած լինել և նույնիսկ «ոչ վտանգավոր» վարակը նրանց մոտ կարող է ստանալ ծանր անկառավարելի ընթացք։ Ձմռանը ձեռքերի լվացումն ու խնամքը պահանջում են հատուկ մոտեցում։ Պետք է հրաժարվել շատ տաք և շատ սառը ջրից, քանի որ ձմռանը հատկապես դրանք կարող են դառնալ ձեռքերի մաշկի ճաքերի և չորության պատճառ։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև այնպիսի օճառներ, որոնք պարունակում են փափկեցնող միջոցներ, գլիցերին, վիտամիններ և բնական եթերայուղեր։
    20:40
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում միակ իրատեսական քայլն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է. ԱՀ ՄԻՊ
    Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը:
    20:30
    04.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Թքեց եկեղեցու բակում. երկիրը «մաքրապատողը» գիտի՝ ինչու՞ է փոքրանում Հայաստանը
    «Հողը պահում են նաև այդ հողը մաքուր պահելով»,- «Հայլուր»-ի թղթակից Արփի Սուքիասյանին ասել է մասնագիտությամբ զինվորական Հակոբ Միկոյանը: Նա իր ամեն օրվա մի մասը նվիրում է քաղաքը մաքրելուն: Ընկերներից որպես Ամանորի նվեր խնդրել է գոնե մեկ պարկ աղբ հավաքել:
    20:20
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը. Քրիստինե Վարդանյան
    #Քաղաքական 04 01 2023 Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը. Քրիստինե Վարդանյան Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը. Քրիստինե Վարդանյան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան «Հայաստանը չի կարող Արցախի գերին դառնալ» թեզի: Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն Արցախով չեն սահմանափակվում` Սյունիքը, Վարդենիսը, Տավուշը վկա: Թուրքիան հայտրարում է «Մեկ ազգ` երկու պետություն» և որ ինքը «Ամեն քայլում աջակցում է Ադրբեջանին»: Հետևապես սա միայն Արցախի հարց չէ: 1915 թ., երբ Արևմտյան Հայաստանում մեզ ցեղասպանում էին, Արցախի հարց չկար: Դա տեղի էր ունենում միայն մեր` հայ լինելու հանգամանքով պայմանավորված: Ուստի հասարակության զգոնության թուլացմանն ուղղված հերթական թշնամական քայլն է հայկական Արցախի և Հայաստանի գոյության միմյանց հակադրումը: Ճիշտ հակառակը` Արցախում այսօր պայքարում են յուրաքանչյուրիս համար: Ուրեմն` պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը»:
    20:15
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոյեմբերյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատման մեղադրանքով հետախուզվողի
    Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: «Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի.,- ասվում է հաղորդագրության մեջ:
    20:10
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մուրմանսկի ձկնորսական նավահանգստի «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է բռնկվել
    Մուրմանսկի ձկնորսական նավահանգստում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից: «Հունվարի 4-ին, ժամը 14.25-ին տեղեկություն է ստացվել, որ ձկնորսական նավահանգստի 22-րդ նավամատույցում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավի նավամբարում հրդեհ է բռնկվել», - ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում նշել են, որ նավի վրա ընդամենը յոթ մարդ է եղել, վեցը տարհանվել են, մեկ մարդու փրկել են: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքը շարունակվում է: Պատահարի հետեւանքները վերացնում են 28 մարդ և 9 միավոր տեխնիկա, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:
    20:00
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կիֆոզ. ողնաշարի քրոնիկ հիվանդության ընդգծված կողմը
    Կիֆոզը ողնաշարի կորությունն է՝ ուղղված դեպի առաջ. ուռուցիկ թեքությունը, որն արտահայտվում է մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ): Նորմայում ողնաշարի կրծքային հատվածն ուղիղ դիրքում ունի թեթևակի թեք (կիֆոտիկ)` 20-45 աստիճան անկյուն: Կիֆոզ (կամ հիպերկիֆոզ) է ախտորոշվում, երբ այդ թեքությունը գերազանցում է 45 աստիճանը։ Ողնաշարի ախտաբանական այս ձևափոխումը կարող է զարգանալ բոլոր տարիքներում, սակայն առավել տարածված է մեծ տարիքի կանանց շրջանում՝ որպես ողնաշարի դեգեներատիվ խնդիրների հետևանք: Տարիքով պայմանավորված կիֆոզը հաճախ առաջանում է ողնաշարը կազմող ոսկրերի՝ ողերի թուլացման արդյունքում, որի պատճառով դրանք սեղմվում կամ ճաքում են: Կիֆոզի այլ տեսակները կարող են ի հայտ գալ նորածինների կամ անչափահասների մոտ (բնածին կիֆոզ), երբ դեռևս ներարգանդային կյանքում ողնաշարը ճիշտ չի ձևավորվում, որը հետագայում երեխայի զարգացմանը զուգընթաց հանգեցնում է կիֆոզի: Թեթև կիֆոզը սովորաբար քիչ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ծանր կիֆոզը կարող է ուղեկցվել հյուծիչ ցավերով և բերել կեցվածքի լուրջ ձևափոխման ու անհարմարությունների, շնչառական, սրտային, մարսողական և այլ բարդությունների: Կիֆոզի բուժումը կախված է հիվանդի տարիքից, պատճառից և կիֆոտիկ ծռումների ազդեցություններից: Կիֆոզի ծանր դեպքերում կարող է առաջանալ ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը ունակ է որոշակիորեն վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը։ Առողջ ողնաշար կազմող առանձին ոսկերը՝ ողերը գլանաձև ոսկրեր են, որոնք համաչափ դասավորված են միմյանց վրա: Կիֆոզը զարգանում է, երբ ողնաշարի վերին մասի ողերի դասավորությունը դառնում է ախտաբանական թեքված, որի պատճառով ողնասյան հատվածները լիովին կամ մասնակիորեն կորցնում են գոտկային ուրվագիծը, որն էլ առաջացնում է մեջքի խոնարհում և կոր կեցվածք։ Ողերի այսպիսի ախտահարումը կարող է ունենալ տարբեր պատճառներ. Կոտրվածքներ. Կոտրված կամ ճաքած ողերը կարող են առաջացնել ողնաշարի կորացում: Թեթև սեղմված կոտրվածքները հաճախ որևէ նշանակալից գանգատի կամ ախտանիշի չեն բերում: Օստեոպորոզ. Ոսկրերը հյուծող այս հիվանդությունը կարող է բերել ողնաշարի ծռումների, հատկապես, եթե թուլացած ողերը հանգեցնում են սեղմված կոտրվածքների: Միջողնային սկավառակի դեգեներացիա. Ողերի միջև գտնվող փափուկ կլորավուն սկավառակները գործում են որպես բարձիկներ՝ ապահովելով քիչ շարժունակություն և ողնաշարի ճկունություն: Տարիքի հետ դրանք չորանում և կնճռոտվում են, որը հաճախ վատթարացնում է կիֆոզը: Համախտանիշներ. Երեխաների մոտ կիֆոզը կարող է կապված լինել նաև որոշ համախտանիշների հետ, օրինակ՝ Էհլեր-Դանլոսի համախտանիշ կամ Մարֆանի համախտանիշ: Քաղցկեղ. Մեջքում տեղակացված քաղցկեղը կարող է թուլացնել ողնաշարը և բարձրացնել կոմպրեսիոն կոտրվածքների հավանականությունը: Նույնը վերաբերվում է քաղցկեղի բուժումներին՝ քիմիոթերապիային և ճառագայթային բուժմանը:
    19:50
    04.01.23
    Ավելին