Լրահոս

2023-01-05
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով. Քյարամյան
    Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քյարամյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
    11:16
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է կտրուկ փոխել իրավիճակը. մենք պատրաստ է ընդունել օդանավեր. Վարդանյան․ News.am
    Մենք վստահ ենք, որ օդային միջանցք բացելը որոշումն է, որ կարող է իսկապես կտրուկ փոխել իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
    11:10
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իշխանությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ են կանչել, ասել՝ դիմում գրի․ «Ժողովուրդ»
    Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
    11:00
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․ Աբրահամյան
    Ամենաբարդ հարցերի մասին. Ի՞նչ անել Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացման համար։ Կա՞ արդյո՞ք գործելու և արդյունքի հասնելու հնարավորություն՝ ադրբեջանական շանտաժն ու սպառնալիքը չընդունելով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
    10:49
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    10:46
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենագնացը սահել և բախվել է ծառին. օգնության են հասել փրկարարները
    Հունվարի 4-ին` ժամը 16։46-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները վեց հոգով գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    10:37
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել էԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
    10:33
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
    Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
    10:25
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    4 ժամ գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
    10:12
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոսանքազրկումներ՝ հունվարի 5-ին
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:00
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը հաղթեց «Նապոլի»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրիշրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակիառաջատար «Նապոլի»-ին:
    09:50
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին
    Հունվարի 4-ին, ժամը 21։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    09:40
    05.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փորձագետը ասել է կարելի՞ է հեռախոսը դնել բարձի տակ
    Բջջային հեռախոսը շահագործման ընթացքում էլեկտրամագնիսական դաշտ է արձակում, որը կարող է ազդել մարդու ուղեղի վրա, ուստի խորհուրդ չի տրվում գիշերը հեռախոսը բարձի տակ դնել, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսպոտրեբնադզորի սանիտարական բարեկեցության վարչության պետի տեղակալ Անդրեյ Գուսկովը։ Նա պարզաբանել է, որ երբ մարդը գնում է քնելու, ավելի լավ է հեռախոսը դնել ոչ թե մոտակայքում գտնվող մահճակալի սեղանին, այլ ավելի հեռու՝սեղանին, որպեսզի որոշակի հեռավորություն լինի։ Ֆիզիկայի օրենքի համաձայն՝ էլեկտրամագնիսական դաշտի հզորությունը հակադարձ համեմատական ​​է աղբյուրից հեռավորության քառակուսուն, այսինքն՝ եթե հեռավորությունը մեծացնեք 2 անգամ, ապա այս աղբյուրից էլեկտրամագնիսական դաշտի հզորությունը կնվազի։ Նրա խոսքով, առ այսօր ցանկացած հաճախականության, ոչ միայն ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական դաշտի չափից ավելի ազդեցությունը չունի ընդգծված բնորոշ դրսեւորում։ Սակայն Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունը ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը դասում է 2B դասակարգմամբ հավանական քաղցկեղածին, այսինքն՝ այն հավանաբար քաղցկեղածին է մարդկանց համար, ընդգծել է մասնագետը։ Նա նշել է, որ եթե հնարավոր չէ հեռախոսը հանել բարձի տակից, ապա կա թռիչքի ռեժիմը միացնելու տարբերակ, որը ենթադրում է հաղորդիչ մասի անջատում, սակայն անհրաժեշտ է միայն անջատել Wi-Fi-ն ու Bluetooth-ը, քանի որ նրանք նույնպես ազդանշան են արձակում:
    00:00
    05.01.23
    Ավելին
2023-01-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անջելինա Ջոլիին նկատել են «Նորմալ մարդիկ» սերիալի աստղի հետ
    Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին Լոնդոնում նկատել են «Նորմալ մարդիկ» սերիալից իռլանդացի դերասան Փոլ Մեսքալի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը: Պարբերականի տվյալներով դերասանուհին դստեր՝ Շայլոյի հետ ընկերակցել է Մեսքալին ռեստորանում: Մինչեւ հանդիպումը դերասանուհին Ալմեյդա թատրոնում ներկա է եղել ներկայացման, որում խաղում է դերասանը: Հայտնիների հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Աելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Մեսքալը բաժանվել է իր սիրելիից՝ ամերիկացի երգչուհի Ֆիբի Բրիջերսից: Զույգը նշանադրվել էր, սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ նրանք բաժանվել են:
    23:50
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շատ շնորհակալ եմ թիմակիցներիս և ակումբի աշխատակիցներին ընդունելության համար․ Մեսսի
    Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել թիմակիցներին ՊՍԺ վերադառնալուց հետո ընդունելության համար։ Նրա համար չեմպիոնական միջանցք էին կազմել ԱԱ-2022-ը հաղթելու համար։ «Շատ շնորհակալ եմ թիմակիցներիս և բոլոր աշխատակիցներին ընդունելության համար, որ ինձ ցուցաբերեցին։ Մենք արդեն վերադարձել ենք և անհամբերությամբ սպասում ենք այս մրցաշրջանում մեր նպատակներին հասնելու շարունակությանը, հիմա արդեն ՊՍԺ-ի հետ»,- գրել է Մեսսին։
    23:40
    04.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հղի կանայք՝ հրթիռակոծված հիվանդանոցում. ռուս-ուկրաինական պատերազմի 315-րդ օրը
    Հունաստանին ոչնչացնել սպառնացող Էրդողանն այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդի գործառույթներին է անցել․ նա պատերազմող Պուտինին ու Զելենսկիին հնարավոր բանակցություններում կրկին Անկարայի միջնորդությունն է առաջարկել: Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ Մակեևկայում ուկրաինական հրթիռակոծությունից զոհված ռուս զինվորականների թիվը հասել է 89-ի։ Պաշտոնական Կիևը պնդում է, որ ռուսական կողմի կորուստները 700-ից ավելի են:
    23:30
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսենալը 100 և ավելի միավոր կհավաքի, եթե շարունակի այսպես խաղալ․ Գվարդիոլա
    Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ չեմպիոնության պայքարի մասին։ Հիմա «Ման Սիթին» մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և առաջատար «Արսենալից» հետ է մնում 8 միավորով։ «Քաղաքայինները» 16 խաղ են անցկացրել, իսկ «զինագործները»՝ 17։ «Տարբերությունը կրճատելու միջոցը լավ խաղալն ու խաղերը հաղթելն է։ «Արսենալը» 100 կամ ավելի միավոր կհավաքի, եթե այնպես խաղա, ինչպես մինչև հիմա։ Եթե նույն ոգով շարունակեն, մենք նրանց չենք հասնի։ Կասեի, որ գրեթե իդեալական պիտի խաղանք այս պահից սկսած մինչև մրցաշրջանի ավարտ ու հույս ունեմ, որ նրանք մի փոքր կիջեցնեն իրենց նշաձողը, որովհետև երեկ «Նյուքասլի» դեմ նրանք հիանալի էին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
    23:20
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
    Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։ «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։ Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
    23:10
    04.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնայի մեկնարկային կազմն՝ Ինտերսիթիի հետ խաղում
    Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։55-ին, կմեկնարկի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Ինտերսիթի» – «Բարսելոնա» հանդիպումը։ Արդեն հայտնի է կատալոնական ակումբի մեկնարկային կազմը։ Изображение
    23:00
    04.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Էրդողանի «թայֆուն» հրթիռները սպառնում են մտնել Հունաստան. Էգեյան ծովի ջրերը պղտորվում են
    Թուրքիան Հունաստանին «լուրջ խնդիրներով» է սպառնում, եթե Աթենքը Էգեյան ծովում իր ջրային տարածքը կրկնապատկի՝ 6-ից հասցնելով 12 մղոնի: Վերջին օրերին հունական մամուլը գրում է, որ Հունաստանի ջրային տարածքը Կրետեի շուրջ կընդլայնվի մինչև 12 մղոն, սակայն Թուրքիան թույլ չի տա, որ Էգեյան ծովում հույները նույնիսկ 1 մղոն առաջ գան, հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն։
    22:50
    04.01.23
    Ավելին