Լրահոս
Քաղաքական
11:23
28.01.23
139

Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Img default alt hy

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: