Լրահոս
2023-02-09
-
ՔաղաքականՊետք չէ պատրանք ստեղծել, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները «Вдохновение» շոկոլադի սալիկների նման հրաշալի են ու ախորժալի. Արթուր ԽաչատրյանՀայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ։ Ես հաստատում է Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին11:0809.02.23 -
ՀայաստանՕրագիր. Ալեքսանդր ԻսկանդարյանԱլեքսանդր Իսկանդարյան․ Կովկասի ինստիտուտի տնօրենԱվելին11:0009.02.23 -
ՀասարակականՇչակ է գործարկվելուՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն հորդորում է չանհանգստանալ:Ավելին10:5609.02.23 -
ԱրցախՄեկնարկել է Արցախի շրջափակման հետևանքով տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումըԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:Ավելին10:4909.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն արդեն մոտ 13 հազար մարդու կյանք է խլելՓետրվարի 9-ին Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 13 հազարի։Ավելին10:4109.02.23 -
ԱշխարհԱկանատեսները նկարել են, թե ինչպես է տղամարդն ընկել հինգերորդ հարկիցՍվերդլովսկի մարզում տեղի բնակիչը քիչ էր մնում մահանար այն բանից հետո, երբ պատշգամբում ծխելիս սխալ դիրք էր ընտրել։Ավելին10:3309.02.23 -
ՔաղաքականՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել․ «Հրապարակ»Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում։ Նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչև նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը: Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլևս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։Ավելին10:2509.02.23 -
ՍպորտՄանչեսթեր Սիթին երբեք այնքան մեծ ակումբ չի լինի, որքան Մանչեսթեր Յունայթեդն է․ Նևիլ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին։Ավելին10:1709.02.23 -
ՀասարակականԱմուսնանում են ուշ, բաժանվում են շատ. ընտանեկան ճգնաժամ՝ ՀայաստանումՀայաստանում ամուսնությունները կարճ, բաժանությունները շատ են վերջին տարիներին: 2020-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը: Նախորդ տարի, 2021-ի համեմատ, 91-ով ավելացել են ապահարզանները: Ամենաշատը ամուսնանում ու բաժանվում են Երևանում:Ավելին10:0909.02.23 -
ԱրցախԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կշարունակվեն ձյան տեսքով թույլ տեղումները։Ավելին10:0309.02.23 -
ԱշխարհԱշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցական սննդին և դպրոցականների առողջությանը՝ աշխարհում կրթական հաստատությունների գրեթե մեկ երրորդում անվտանգ խմելու ջրի բացակայության պայմաններում: Համապատասխան զեկույցը՝ «Պատրաստ սովորելու և զարգանալու. առողջությունը և սնունդն ամբողջ աշխարհի դպրոցներում», հրապարակվել է այսօր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Այսպես, 584 միլիոն երեխա դպրոցներում ունի խմելու ջրով ապահովման հիմնական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կամ ընդհանրապես զրկված է դրանից: Այդ երեխաներից 5-ից 2-ն ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Ու թեև աշխարհի գրեթե բոլոր երկրներն ապահովում են դպրոցական սնունդ, ըստ գնահատումների՝ 73 միլիոն առավել խոցելի երեխաներ նախկինի նման չեն օգտվում դպրոցական սննդի այդ ծրագրերից», - հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Միջազգային կազմակերպությունում ընդգծել են, որ սննդի ապահովումը և աշակերտների առողջության հսկողությունը երեխաներին դրդում են ավելի ակտիվ հաճախել ուսումնական հաստատություն և մնալ այնտեղ: Միայն սննդի հաշվին հաջողվում Է 8%-ով բարձրացնել հաճախելիությունը։ Սակայն չնայած այն բանին, որ կազմակերպության մեջ մտնող գրեթե բոլոր երկրները ներդրումներ են կատարում դպրոցական առողջապահության և սննդի ծրագրերում, այդ ներդրումներն «անհավասարաչափ են տարբեր տարածաշրջաններում և հաճախ անբավարար՝ կարիքների համեմատ», հայտարարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: «Դպրոցականներն ամենից լավ սովորում են անվտանգ և առողջ դպրոցներում: Այնուամենայնիվ, չափազանց մեծ թվով ուսումնական հաստատությունների միջոցները չեն բավականացնում լավ առողջություն և բարեկեցություն ապահովելու համար, այդ թվում՝ խմելու ջրի հիմնական աղբյուրների և սանիտարական ծառայությունների համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն և նրա գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանն աջակցել երկրներին դպրոցներում առողջապահության, սննդի և սոցիալական պաշտպանության բնագավառում ներդրումների հարցում, քանի որ երեխաներն արժանի են այնպիսի պայմանների, որոնցում նրանք կկարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:Ավելին10:0009.02.23 -
ՀասարակականՁյուն, մառախուղ և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՔամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:Ավելին09:5009.02.23 -
ԻրավականՈստիկանները հրազեն ու փամփուշտներ են հայտնաբերելԱշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։Ավելին09:4009.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱրարատ Միրզոյանը Եվրոպայում քանիցս իր խոսքում շեշտել է ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը։Ավելին09:3509.02.23 -
ՀասարակականՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3009.02.23 -
ԱռողջապահականԳլխամաշկի թեփոտումը ձմռանը. ինչպես կանխել տարածված խնդիրըԳլխի թեփոտումը տարածված խնդիր է, որն ընթանում է գլխամաշկի շերտավոր թեփոտմամբ: Այն լուրջ կամ վարակիչ հիվանդություն չէ, սակայն կարող է էսթետիկ խնդիրներ առաջացնել, դժվար բուժվել և կրկնվել: Գլխի թեթև թեփոտումը կարող է բուժվել թույլ շամպունով գլուխն ամեն օր լվանալով (և լիարժեք պարզաջրելով): Եթե այս մեթոդը չի օգնում, կարելի է փորձել բուժական շամպուններ: Նույնիսկ լիարժեք անհետանալուց հետո գլխի թեփոտումը կարող է ժամանակ առ ժամանակ կրկնվել: Գլխի թեփոտումը դիտարկվում է որպես սեբորեային մաշկաբորբի (դերմատիտ) թեթև տեսակ: Գլխի թեփոտումն ունի կլինիկական առանձնահատուկ դրսևորում: Գլխի թեփոտման ախտանիշներից են՝ գլխամաշկի, մազերի, հոնքերի, մորուքի կամ բեղերի վրա և ուսերին մաշկային թեփուկներ կամ թեփ, գլխամաշկի քոր, նորածինների մոտ թեփուկներով կամ կեղևով պատված գլխամաշկ։ Գլխի թեփոտումը կարող է սասատկանալ սթրեսից հետո և առավել խորանալ ցուրտ և չոր եղանակներին: Գլխի թեփոտման բազաթիվ դեպքեր բժշկական օգնություն չեն պահանջում: Ցանկալի է այցելել ընտանեկան բժշկին կամ նրա ուղեգրմամբ՝ մաշկաբանին, եթե թեփի դեմ որակյալ շամպունների կանոնավոր օգտագործումը որևէ օգուտ չի տալիս: Գլխի թեփոտման պատճառներից են՝ գրգռված, ճարպոտ մաշկի առկայությունը, գլխի ոչ բավարար լվացումները, Մալասեցիա կոչվող բորբոսանման սնկի առկայությունը, որը սնվում է գլխամաշկի ճարպով, չոր մաշկը, մազերի խնամքի արտադրանքի նկատմամբ գերզգայունությունը (կոնտակտային դերմատիտ), այլ մաշկային հիվանդություններ, օրինակ՝ փսորիազ և էկզեմա: Գլխի թեփոտում կարող է առաջանալ գրեթե բոլորի մոտ, սակայն որոշ գործոններ կարող են անձին դարձնել ավելի խոցելի: Ռիսկային խմբում հայտնվելու հիմնական գործոններն են՝ Տարիք. Թեփոտումը սովորաբար սկսվում է երիտասարդների մոտ և շարունակվում մինչև միջին տարիք: Սա չի նշանակում, որ տարիքային այլ խմբերում թեփոտում չի կարող առաջանալ։ Որոշ մարդկանց մոտ գլխի թեփոտումը կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում: Արական սեռ. Գլխի թեփոտումն անհամեմատ ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, որը թույլ է տալիս հետազոտողներին ենթադրել, որ արական հորմոններն այստեղ մեծ դեր են խաղում։ Հիվանդություններ. Պարկինսոնի հիվանդությունը, նյարդային համակարգի վրա ազդող այլ հիվանդությունները, ՄԻԱՎ-ը և իմունային համակարգը թուլացնող հիվանդությունները բարձրացնում են գլխի թեփոտման հավանականությունը: Գլխի թեփոտումը և գլխամաշկի քորը գրեթե միշտ հնարավոր է վերահսկել և կանխարգելել: Թեթև թեփոտման ժամանակ նախ պետք է փորձել ամեն օր թույլ շամպունով լվանալ գլուխը, որպեսզի քչանան ճարպը և մաշկի բջիջների կուտակումները: Եթե սա չի օգնում, փորձեք գլխի թեփի բուժման շամպուններ: Նկատի ունեցեք, որ բուժումը կարող է լինել կրկնակի կամ երկարատև: Եթե խնամքի որևէ արտադրանքից ի հայտ են գալիս գլխամաշկի քոր, ծակծկոցներ կամ այրոցի զգացողություն, դադարեցրեք օգտագործումը: Եթե առաջանում է ալերգիկ ռեակցիա, օրինակ՝ մաշկի ցանավորում, եղնջացան կամ դժվարաշնչություն, անհապաղ դիմեք օգնության։ Գլխի թեփոտման դեմ օգտագործվող շամպունները դասակարգվում են ըստ ազդող դեղամիջոցի: Ցինկի պիրիթիոնի շամպուններ. Այս շամպունները պարունակում են հակաբակտերիալ և հակասնկային ազդեցությամբ ցինկի պիրիթիոն: Խեժի հիմքով շամպուններ. Ածուխի խեժը դանդաղեցնում է գլխամաշկի բջիջների մահացման և թեփի վերածվելու գործընթացը: Եթե մազերը բաց գույնի են, այս շամպունները կարող են գունազրկել դրանք, ինչպես նաև բարձրացնել արևի ճառագայթների նկատմամբ գլխամաշկի զգայունությունը: Սալիցիլաթթու պարունակող շամպուններ. Այս արտադրանքներն օգնում են թեփուկների հեռացմանը: Սելենիումի սուլֆիդ պարունակող շամպուններ. Սելենիումի սուլֆիդն ունի հակասնկային ազդեցություն: Կետոկոնազոլային շամպուններ. Այս շամպումում առկա կետոկոնազոլը հակասնկային դեղամիջոց է և կարող է ոչնչացնել գլխամաշկի վրա ապրող սնկերը: Սկսեք բուժական շամպուններ օգտագործել շաբաթական մեկից երեք անգամ, որից հետո որպես պահպանողական և կանխարգելիչ միջոց՝ շաբաթական մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է նաև սովորել կառավարել սթրեսը։ Հուզական լարվածությունն ազդում է ընդհանուր առողջության վրա և անձին դարձնում խոցելի բազմաթիվ հիվանդությունների և առողջական վիճակների նկատմամբ: Սթրեսը կարող է նպաստել թեփոտման առաջացմանը կամ վատթարացնել առկա թեփոտումը։ Բավարար ցինկ, վիտամին B և ճարպերի որոշ տեսակներ ապահովող սննդակարգը ևս կարող է կանխարգելել գլխի թեփոտումը:Ավելին00:0009.02.23
2023-02-08
-
ՔաղաքականԹուրքիան Հայաստանի, Արցախի ու հայ ազգի սպառնալիքն է․ ՇարմազանովԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թուրքիան Ադրբեջանի հովանավորն է։ Թուրքիան վերջին Արցախյան պատերազմում պատերազմել է մեր դեմ։ Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր երեխաներին։ Թուրքիան է Շուշիի հռչակագիր կնքել Ադրբեջանի հետ։ Թուրքիան է արդարացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ օկուպացումը։ Թուրքիան ՀՀ ,Արցախի ու հայ ազգի սպառնալիքն է։ Ով սա չի գիտակցում կամ հիմար է,կամ հիվանդ է,կամ դավաճան է,կամ էլ թուրքի շպիոն է։ Դատեք ինքներդԱվելին23:5008.02.23 -
ՏարածաշրջանՊուտինին դիմակայելու համար Բայդենը միավորվելու կոչ է անում կոնգրեսում. Կիևն էլի զենք կստանաՄիացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնին հաջողվել է միավորել ՆԱՏՕ-ն՝ ընդդեմ Ռուսաստանի: Ըստ Բայդենի՝ Ռուսաստանի նախագահի դեմ համաշխարհային կոալիցիա է ձևավորվել: Կոնգրեսում ամենամյա ուղերձի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինայի պատերազմին: Որպես պատվավոր հյուր՝ կոնգրեսում ներկա է եղել նաև Ուկրաինայի դեսպանը:Ավելին23:4508.02.23 -
ԱռողջապահականԲնական միջոցներ՝ պեպենները թաքցնելու և մաշկը գունաբացելու համարՊեպենները բավական տարածված են՝ հատկապես առավել սպիտակ մաշկ ունեցողների շրջանում, սակայն դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ևս տարբեր է։ Շատերը պեպենները համարում են գրավիչ, մինչդեռ ոմանք էլ ջանքեր չեն խնայում դրանք ավելի քիչ նկատելի դարձնելու համար։ Մելանին գունանյութի կուտակման հետևանքով առաջացող այս մանր մուգ բծերից ազատվելու համար մարդիկ բավականին մեծ գումարներ են վատնում տարատեսակ կոսմետիկ միջոցների վրա, սակայն գոյություն ունեն ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են ու անվտանգ։ Կան մի շարք բնական միջոցներ, որոնք կօգնեն գունաբացել պեպեններն ու դարձնել դրանք քիչ նկատելի. Կիտրոնի հյութ Կիտրոնն արդյունավետ բնական միջոց է պեպեններից և մաշկի այլ պիգմենտային հետքերից ազատվելու համար՝ իր բնական գունաբացող ազդեցության շնորհիվ։ Մաշկը գունաբացելու համար պարզապես հարկավոր է 2-3 թեյի գդալ կիտրոնի հյութը քսել մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ։ Հալվե վերա Այս դեղաբույսը նույնպես օգնում է նվազեցնել մաշկի պիգմենտացիայի մակարդակը, ուստի կարող է կիրառվել նաև պեպենների դեմ պայքարի համար։ Պարզապես հարկավոր է հալվե վերայի թարմ գելը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական մեկ անգամ։ Կեֆիր ու վարսակ Կեֆիրի բաղադրիչները խոնավացնում են մաշկը, մինչդեռ վարսակը հիանալի բնական միջոց է մաշկի խնամքի համար։ Այս բաղադրիչները հարկավոր է խառնել, պատրաստել թանձր մածուցիկ զանգված, այնուհետև քսել այն դեմքին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ։ Նշի յուղ Նուշը հարուստ է А և Е վիտամիններով, որոնք խնամում են մաշկն ու նվազեցնում պիգմենտացիան։ Պեպեններից ազատվելու համար խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ նշի յուղը մի փոքր տաքացնել, այնուհետև քսել դեմքին ու մատներով մերսել։ Թողնել մոտ մեկ ժամ, մինչև յուղը հնարավորինս ներծծվի, այնուհետև լվացվել գոլ ջրով։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր՝ քնելուց առաջ։ Անանուխ ու բանան Անանուխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պեպեններն ավելի քիչ նկատելի դարձնել։ Այս սննդարար նյութերը պարունակվում են նաև բանանի մեջ, որն օգնում է խոնավացնել մաշկը, ուստի անանուխով ու բանանով դիմակը կարող է հիանալի միջոց լինել մաշկը սնուցելու, խոնավացնելու և գունաբացելու համար։ Պարզապես հարկավոր է անանուխն ու բանանը մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև քսել խառնուրդը դեմքին ու թողնել 8-12 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երեք անգամ։Ավելին23:4008.02.23 -
ՀասարակականԲոլորի գլուխն է այրվել. նրանց լիկվիդացրել են ունեցած ինֆորմացիայի պատճառովԱզատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ նոր վարկած են առաջ քաշում զինծառայողների ծնողները: «Ինժեներասակրավորային վաշտի զինվորները տիրապետել են այնպիսի ինֆորմացիայի, որը եղել է նրանց լիկվիդացիայի պատճառը»,- այսօր լրագրողներին ասել է գործով տուժող ճանաչված ծնողների փաստաբանը: «Հայլուրի» թղթակցին զոհերից Գագիկ Բարսեղյանի հորեղբայրը՝ Արգամ Բարսեղյանը, նոր մանրամասներ է պատմել դիահերձարանում գտնվող մարմինների վիճակից:Ավելին23:3508.02.23