Լրահոս
2023-02-20
-
ԱրցախԱրցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել էՍննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հաղորդում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն: Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:Ավելին11:4520.02.23 -
ՔաղաքականՀՀ բնակչության ավելի քան 90%-ը համարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ ՄամիջանյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստում: Ելույթը՝ ստորև. «Տիկի’ն նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։ Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հայտարարությանը։ Մենք միակը չենք, ով հայտարարում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելու մասին։ Այդ մասին է հայտարարում Եվրոպական պառլամենտը, նույնն են հայտարարում ԵԽԽՎ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը և այլ միջազգային կառույցներ։ Այնպես որ, երբ դուք մեղադրում եք մեզ ճշմարտությունը չասելու մեջ, զուգահեռաբար ճշմարտությունը չասելու մեջ եք մեղադրում նաև Եվրոպական պառլամենտը և այլ միջազգային կազմակերպություններին։ Այս գործելաոճի մեջ որևէ բան զարմանալի կամ առանձնահատուկ չէ. տարիներ շարունակ Ադրբեջանի դիվանագիտության ձեռագիրն է եղել պատանդներ պահելը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից մինչև օրս Բաքուն որպես պատանդ դեռևս պահում է 30-ից ավելի հայ ռազմագերիների, և ես ներկայացնում եմ միայն պաշտոնական թվերը, իսկ այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես են Արցախում պատանդառել 120.000 մարդկանց՝ Ադրբեջանի համար դիվանագիտական կռվաններ ստեղծելու նպատակով։ Սա է իրենց դիվանագիտության ոճը։ Հաջորդ կետը, որով ցանկանում եմ կիսվել, վերաբերում է Բաքու փորձագետի այցին։ Ես իրապես զարմացած եմ, քանի որ տարիներ շարունակ մարդկանց, ում ազգանունն ավարտվում էր «յան»-ով, անկախ նրանից, թե որ երկրի անձնագիրն ունեին՝ լիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե եվրոպական, արգելված էր այցելել Ադրբեջան, և այս փաստն ապացուցող բազմաթիվ դեպքեր կան։ Ցանկանում եմ պարզաբանել և միաժամանակ կրկնել իմ միջազգային գործընկերների համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, և դրա մասին հայտարարվել է բազմիցս։ Խոսվեց խաղաղության պայմանագրի կամ խաղաղություն կնքելու շուրջ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների և տարածքային ամբողջականության փոխճանաչման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չի եղել և չէ։ Այն ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է: Ես վստահ եմ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կամ խաղաղություն կնքելու շուրջ տարվող բանակցությունները պետք է իրականացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարություններում առկա հիմնարար սկզբունքների հիման վրա: Թերևս այս սրահում կարևոր է նաև նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքնված CEPA համաձայնագրում, որն իր հերթին վավերացվել է ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից նշված են այդ նույն երեք հիմնարար սկզբունքները: Ուստի կարծում եմ, որ ձեր օրենսդիր մարմինների, խորհրդարանների որոշումները կարևոր պիտի լինեն ձեզ համար։ Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ըստ հարցումների Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այնպես որ դրա մասին միայն իմ գործընկեր Արթուր Խաչատրյանը չէ հայտարարում, այլ Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը։ Չցանկանալով ավելի ծանրաբեռնել ձեզ հերքելով այն ամենը ինչի մասին խոսում էր ադրբեջանական պատվիրակությունը, նշեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ունի ծանր սոցիալական հետևանքներ և վերածվում է հումանիտար աղետի։ Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ իմ կողմից օգտագորված եզրույթների ճնշող մեծամասնությունը վերցված են Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևից։ Շնորհակալություն»:Ավելին11:3020.02.23 -
Հրդեհ՝ Իջևան քաղաքում․ այրվում է 1 տոննա անասնակերՓետրվարի 20-ին, ժամը 09։49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է 1 տոննա անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին։Ավելին11:2220.02.23 -
Արցախ35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ. Արցախի նախագահԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր: Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին: 35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական: Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում: Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները: Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»:Ավելին11:1520.02.23 -
ՔաղաքականԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական` դիտարկելու Ադրբեջանի ագրեսիայից կրած վնասներըԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Մարզպետը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։ Այնուհետև փաստահավաք խմբին Կարեն Սարգսյանն ուղեկցել է Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։Ավելին11:0720.02.23 -
ՔաղաքականՍտացվում է, որ ով կարող է ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում․ Արտակ ԶաքարյանՆիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը: Ի՞նչ էր ուզում ասել եվրոպացիների լավագույն գործընկեր Ալիևը. «Չկա Լեռնային Ղարաբաղ: Ավելին, «նագոռնի»-ն ռուսերեն բառ է», որն ինքնին արևմուտքի աչքին պետք է հանցագործություն թվա։ «Ադրբեջանի «Ղարաբաղի մարզում» ապրում է «հայ փոքրամասնություն», ում հետ «բարի» Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Բայց ոչ բոլորի հետ, այլ միայն նրանց, ովքեր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։ «Ռուս օլիգարխ» ու «հանցագործ» Վարդանյանին ռուսները «մաքսանենգ ճանապարհով» բերել են Ղարաբաղ՝ այնտեղի ջրերը պղտորելու համար։ Եվ ստացվել է այնպես, որ Վարդանյանը խափանում է տեղի «հայախոս փոքրամասնության» երազանքը համարվող շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։ Շրջափակում չկա. «Այս ամիսների ընթացքում մոտ հարյուր հիվանդ, Կարմիր խաչի մեքենաներով այս ու այն կողմ են գնացել»։ Շրջափակման բացակայության ինչպիսի հզոր ապացույց, այն դեպքում, երբ միայն Կարմիր Խաչի մեքենաները կարող են անցնել, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ղարաբաղի համատեքստը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ենթատեքստը չպետք է կողք կողքի դնել. «Ղարաբաղի խնդիր չկա». Ադրբեջանը հաղթեց պատերազմում, որը նա սանձազերծեց հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին` արժանապատվությունը վերականգնելու համար։ Այսինքն՝ 2020-ի պատերազմը, պարզվում է, տեղի է ունեցել ՄԱԿ-ի հրահանգով՝ նպատակ ունենալով վերականգնել հզոր Ալիևի ոտնահարված արժանապատվությունը։ Իսկ թե ու՞մ հրահանգով էր Ալիևը կռվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, չի բացահայտել: Մարդկության դեմ հայերի հանցագործությունների մասին ավանդական բլոկը ձանձրալի կլիներ, եթե այս դեպքում չկենտրոնանար կրոնական խնդիրների վրա։ Ի վերջո, ստացվել է, որ հայերը միայն ադրբեջանցիների թշնամիները չեն, այլ նաև «իսլամի թշնամիներ» են։ Սա լրիվ նորություն էր, որ չգիտեինք: Այնուհանդերձ Ադրբեջանը դեռ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության... որը նա հաճույքով կթելադրի մեզ` հայերիս։ Ավելին, հայ ժողովուրդը Փաշինյանին «մանդատ» է տվել ամեն ինչի համար՝ ընտրություններում հաստատելով հայերի կապիտուլյացիան։ Այսինքն ուղիղ ասում է «Նիկո´լ, իզուր մի խոսիր, այլ ստորագրիր այն ամենը ինչ պետք է Ադրբեջանին, քանի որ Հայաստանում մարդիկ դեմ չեն լինի դրան»: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ողջախոհություն հասկացությունը կարծես մեռած է: Ստացվում է, որ ով կարող է ինչ-ինչ պատճառներով ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում։ Մյունխենի համաժողովը վերածվել է տարօրինակ վայրի: Անվտանգության մասին մտածելու փոխարեն այն դարձել է պատերազմների քարոզչության ու քաջալերման հարթակ: Մյունխենում հավաքված լիդերներն Ալիևից լսում են հայտարարություններ էթնիկ զտումների, տեղահանումների ու ռազմական ագրեսիայի կարևորության, կրոնական կամ պատմական դրդապատճառների և այլ մառազմների մասին։ Եվ նորմալ է, քաղաքակիրթ տիկնայք և պարոնայք այդ ամենը հանգիստ լսում ու անցնում են: Նիկոլի հիմար «պատասխաններն» իհարկե տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է: Ինչ վերաբերում է մյուս կեսին, ապա գայլը պատրաստ է ուտել նրանց` ըստ համաձայնեցված գրաֆիկի, որովհետև գայլը շատ բարի, արդար և մարդասեր է:Ավելին11:0020.02.23 -
ԱրցախԱրցախից մեկնաբանել են Սահմանադրության փոփոխության նախագծի նպատակի վերաբերյալ հարցըԱրցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը դեռևս առաջարկությունների փուլում է և քաղաքական ուժերի միջև համատեղ քննարկում առայժմ տեղի չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախագիծը կապված չէ նախագահի կողմից նախորդ՝ 2022 թվականի սեպտեմբերին խորհրդարան ուղարկված և նոյեմբերին հետ կանչված փաթեթի հետ: «Այս փոփոխությամբ նախատեսվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նրա ընտրության իրավասություն վերապահել Ազգային ժողովին: Քանի որ ռազմական դրության ժամանակ հնարավոր է չունենանք ընտրություններ անցկացնելու հնարավորություն, ուստի այս նախագծով առաջարկվող փոփոխության նպատակը գործող Սահմանադրության մեջ այդ բացը լրացնելն ու համապատասխան ռիսկերը կառավարելն է»,-մանրամասնեց Արթուր Հարությունյանը՝ շեշտելով, որ հոդվածի փոփոխության դրույթները գործելու են ռազմական դրության ժամանակ: Նախագծի համաձայն՝ փոփոխության դրույթները կգործեն մինչև նախագահի լիազորությունների ավարտը՝ 2025 թվականը, և այդ պաշտոնի թափուր մնալու դեպքում նախագահ կընտրվի Ազգային ժողովի կողմից, իսկ այնուհետև՝ համապետական ընտրություններով: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Սահմանադրության փոփոխության այդ նախագիծն Ազգային ժողովում դեռևս մի քանի փուլերով պետք է անցնի: «Այն դեռևս պետք է անցնի քաղաքական ուժերի քննարկումների, առաջին, երկրորդ ընթերցումների, ինչպես նաև Գերագույն դատարանի եզրակացության փուլերով, և դրանց արդյունքում է որոշվելու կմնա՞ և կշարունակվի՞ որպես նախագիծ, թե կարող է հետ ուղարկվել: Եթե այդ կոնսենսուսը չլինի, ապա կարող է և չընդունվել: Սահմանադրական փոփոխությունների մյուս փաթեթը, որի վրա տարեսկզբից աշխատում էինք, հանձնաժողովում արդեն քննարկման վերջին փուլում է և, ամենայն հավանականությամբ, օրերս ուղարկվելու է Ազգային ժողով»,-պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների մեծ փաթեթի ընդունումը նախատեսվում է հանրաքվեով:Ավելին10:5220.02.23 -
ՔաղաքականԱրցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում` ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից: Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը: Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում` սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում է այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել: Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է»։Ավելին10:4520.02.23 -
ԱրցախՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են հասցրել Արցախի բնակիչներինԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը: Նշվում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք է հասցրել «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կողմից ուղարկված հումանիտար բեռ: Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով 35 տոննա պարենամթերքը հասցրել են Ստեփանակերտ։ ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տեղեկատվությունը հավաքելուց և մշակելուց հետո մարդասիրական գործողություններ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում։ Բազմազգ ծրագրի կամավորների հետ միասին նման մի ակցիա է անցկացվել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտ մանկատանը։ Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։ Բեռն իրենից ներկայացնում է պարենային փաթեթներ, որոնք ներառում են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր տեսակի ձավարեղեն, բանջարեղենի պահածոներ, շաքարավազ, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ՝ բազմազավակ և անապահով ընտանիքների համար։Ավելին10:3720.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը կրկին ավելացել էԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41020-ի։Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, հայտարարել են Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակից (AFAD): «Մահացածների թիվը ներկայում կազմում է 41020»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փետրվարի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է տարածաշրջանում վերջին 100 տարվա ընթացքում ամենասարսափելի բնական աղետը։ Ըստ Կլուգեի, երկու երկրներում էլ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:Ավելին10:3020.02.23 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՓետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 311-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչների 40-ամյա Մարատ Դ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 47-ամյա Սամսոն Բ.-ի վարած Ford pickup մակնիշի ավտոմեքենաները:Ավելին10:2220.02.23 -
ՀասարակականՄեքենան գլորվել է ձորը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Խնածախում 2 մարդու կյանք խլած վթարիցՓետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու (Զ. Ա., Գ. Մ. ծնված 2003 թ. և Զ. Զ. ծնված 2002 թ.), որոնք տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ և մեկ քաղաքացու (Զ. Ե.) դի: Բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց մոտ գրանցվել է տուժածներից մեկի՝ Զ. Ա.-ի մահը:Ավելին10:1520.02.23 -
ՀասարակականԱրտակարգ պատահար՝ Քասախ գյուղում․ երկու տուժած հոսպիտալացվել էՓետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են։Ավելին10:0820.02.23 -
ԱրցախՎերջին տարիներին մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները․ Սերժ Սարգսյանի ուղերձըՍիրելի՛ հայրենակիցներ, Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է: Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային իրադարձություններից է: Ղարաբաղյան շարժումը և 1994 թվականին ազգային-ազատագրական պայքարում փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին: Այդ տարիները իմ և իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը, հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջևանի իսպառ հայաթափումը և վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում: Մեր ժողովրդի խաղաղ և օրինական պահանջին հետևեց Ադրբեջանի պատասխանը՝ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում ու Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումներով, հայերի նկատմամբ ամենազազրելի ու զարհուրելի բռնություններով, կոտորածներով և տեղահանումներով: Արցախահայությունը դատապարտված էր նույն ճակատագրին, եթե չհաղթեր իրեն պարտադրված պատերազմում: Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին և զինադադար խնդրեց: Փա´ռք և պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին: 1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին և զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն: Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը և, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ: Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության: Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը: Հայրենակիցնե՛ր, Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը: Արցախցի սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ: Աստված պահապան մեր Հայրենիքին:Ավելին10:0020.02.23 -
ՍպորտՆեյմարը վնասվածք է ստացել. նրան պատգարակով են դուրս բերել խաղադաշտից (լուսանկարներ)Նեյմարը կոճի վնասվածք է ստացել «Լիլի» դեմ խաղում:Ավելին09:4520.02.23 -
Մեքենան գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆՓետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:Ավելին09:4320.02.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3020.02.23 -
ԱշխարհԱրքայադուստր Դիանայի անձնական նամակներն աճուրդում վաճառվել ենԴիանա․ արքայադստեր անձնական նամակագրությունը» խորագրով աճուրդում վաճառքի էր հանվել 32 նամակ, որոնցից յուրաքանչյուրը վաճառվել է առանձին։ Նամակները Ուելսի արքայադուստրը գրել էր իր ընկերներ Սյուզիին և Թարիք Քասեմին։ Ընկերների միջև նամակագրական կապն սկսվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավոր Չարլզ III-ի հետ բաժանումից երեք տարի առաջ և ավարտվել է նրանց ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Բոլոր նամակները գրվել են արքայադուստր Դիանայի գրասենյակում՝ Քենսինգթոնյան պալատում։Ավելին00:0020.02.23
2023-02-19
-
ՀասարակականՁնահյուսի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելՓետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ:Ավելին23:5019.02.23