Լրահոս
2023-02-22
-
ԱռողջապահականԼեյկեմիան երեխաների մոտ. արտահայտման ձևերն ու բուժման հնարավորություններըԼեյկեմիան կամ լեյկոզը երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։Ավելին13:0022.02.23 -
ՏնտեսականԱմուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը․ կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիրՀայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց Քերոբյանը։Ավելին12:4522.02.23 -
ԻրավականՍեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով ՍԴ դիմելու գործընթաց կսկսեն․ «Հրապարակ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջիկայում շրջանառության կդնեն ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան: Որպես Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչն օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող են բարձրացնել խորհրդարանը եւ իրենք՝ ՍԴ դատավորները: Քանի որ մինչ այժմ ՍԴ դատավորները ոչինչ չեն արել, խորհրդարանականները որոշել են դատավորին պատժելու գործառույթը վերցնել իրենց վրա: Նախագիծը մինչ լիագումար նիստերի օրակարգ ներառվելը երկշաբաթյա ժամկետում պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որն այս դեպքում հավանաբար կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Բայց կա մի խնդիր. ընդդիմությունը այս հարցում կարիք ունի իշխանական ՔՊ-ի ձայների: «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, եւ ընդդիմությունը պետք է «դիմի» ՔՊ-ականներին՝ անհրաժեշտ ձայներ ստանալու համար: Ընդդիմադիրները, սակայն, համոզված են, որ իրենց սրտի դատավորի դեմ գործընթացին իշխանականները չեն միանա, այլ կհովանավորեն փաստացի ՔՊ դատավորի ապօրինությունները: Ամեն դեպքում, եթե նախագիծն ԱԺ-ում ընդունվի, կուղարկվի ՍԴ, որն էլ արդեն որոշում կկայացնի դատավորների լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու մասով: ՍԴ-ն դատավորի լիազորությունների դադարեցնելու որոշումը կարող է ընդունել դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով մեկամսյա ժամկետում»:Ավելին12:3022.02.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ադրբեջանն ու Իսրայելը ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսումԱվելին12:3022.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել էԹուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 հազար 310-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։ AFAD-ի փոխանցմամբ' աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։Ավելին12:2222.02.23 -
Միխայելովկա գյուղում այրվում է անասնակերՓետրվարի 22-ին, ժամը 10։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ պահեստավորած անասնակեր, հարևանությամբ գտնվում է բնակելի տուն և անասնագոմ։Ավելին12:1522.02.23 -
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:Ավելին12:0522.02.23 -
ՀասարակականՈւժեղ բքի պատճառով ծննդակնին դժվարացել են հասցնել հիվանդանոցՓետրվարի 22-ին, ժամը 09:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքառատ գյուղում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենայում ծննդկան կա, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված 1999 թ․) մոտ 300 մ պատգարակել են դեպի մարտական հաշվարկ, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։Ավելին12:0022.02.23 -
ՔաղաքականԲանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների»․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորականներ են՝ լուրջ ճանապարհ անցած։ Ուստի այս հետապնդումները պետք է դիտարկել այդ շղթայում»։ Օհանյանի խոսքով՝ «Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մշտապես չի խորշել համարձակ տեսակետներ հայտնել այս իշխանությունների գործողությունների վերաբերյալ»: Համարձակ ու անզիջում մարդիկ, Օհանյանի կարծիքով, հայտնվում են այս իշխանությունների թիրախում։ Մեր զրուցակիցն ասում է, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պարտության առաջնորդն իր թիմով սկսեց բանակի գլխատման գործընթաց՝ փորձելով պարտության ողջ մեղքը գցել բանակի ուսերին, ու հիմա էլ փորձում են կոտրել պայքարող մարդկանց, հավանաբար, նոր վտանգավոր գործընթացներին ընդառաջ: «Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների» եւ ցնդաբանություններ ասել։ Միանշանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո միակ թիրախ է ընտրվել Հայոց բանակը, հետապնդումները շարունակվելու են, փորձելու են ողջ մեղքը գցել բանակի վրա՝ դրանով փորձելով շեղել օպերատիվ մարտավարական օղակի հրամանատարական կազմի վրա։ Այնինչ 44-օրյա պատերազմից հետո պետք է մանրակրկիտ վերլուծվի ամբողջ պետության՝ ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի եւ, առավել եւս՝ դատական իշխանական օղակների գործունեությունը՝ նկատի ունենալով այն անօրինականությունների, բարդակի, խուճապի փաստը, եւ թե ինչ են արել դատական իշխանություններն այդ հարցերում կարգուկանոն հաստատելու համար։ Հիմա միայն շեղել ու ամբողջ մեղքը, պատասխանատվությունը գցել բանակի վրա, անթույլատրելի է, առավել եւս, որ Արցախի պաշտպանության բանակը, կարելի է ասել, մեծամասնությամբ իր առջեւ դրված խնդիրը կատարել է։ Մենք բացթողում ունեցել ենք այն հատվածում, որտեղ ԱՀ ՊԲ եւ ՀՀ ԶՈւ զորամիավորումների համագործակցության տարածքն է եղել, իսկ դրա պատասխանատուն, միանշանակ, ՀՀ գերագույն հրամանատարն է»։ ՀԳ․ Հիշենք, որ շարունակում են կալանավորված մնալ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը, Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, օրերս էլ Արցախի դատախազությունը հայտնեց ԱՀ հերոս Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական վարույթ սկսելու մասին։ Քննություն է ընթանում Ջալալ Հարությունյանի, Մովսես Հակոբյանի, Միքայել Հարությունյանի եւ շատ այլ զինվորականների հետ կապված»։Ավելին11:5222.02.23 -
ԻրավականԿեղծ թղթադրամով բենզին էր լիցքավորելՓետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 19.10-ին Արթիկ քաղաքի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Անուշավան գյուղի 29-ամյա բնակչին, նաև բաժին են հրավիրել Հոռոմ գյուղի 17-ամյա մի բնակչի: Բաժնում 29-ամյա երիտասարդը խոստովանել է, որ 20 000 կեղծ թղթադրամը բենզալցակայանում ինքն է իրացրել: Կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4522.02.23 -
ԻրավականԳրիգորի Խաչատուրովի դեմ գործը կառուցված է հովվի ցուցմունքի վրա. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հաղթական ուղի անցած զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները նոր թափ են ստանում։ Նախօրեին ձերբակալել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Ձերբակալությունից 20 ժամ անց փաստաբանը տեղեկացրեց, որ թույլ չեն տվել՝ Խաչատուրովին ո՛չ դեղ, ո՛չ սնունդ փոխանցել։ Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի «սերը» ծնունդ է առել հեղափոխությունից հետո, նախ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցվեց, եւ նրան պաշտոնանկ արեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Սակայն Մարտի 1-ի գործը դատարանում փլվեց` ի ցույց դնելով գործի սնանկությունը: Հետո անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին՝ Իգորը․ 2022-ին նրան մեղադրանք առաջադրվեց Դիմադրության շարժմանը մասնակցելիս իբր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հիմա հերթը մյուս որդունն է՝ Գրիգորի Խաչատուրովինը, ով հմուտ, նվիրյալ զինվորական է, բայց աչքի է ընկել ըմբոստ կեցվածքով` Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջել։ 2021-ի մարտին նա ասել էր. «Յուրաքանչյուր օր, ժամ Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը, եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան»։ Սրանից ամիսներ անց ՊՆ-ն հրաժարվեց երկարացնել հարգված զինվորականի հետ պայմանագիրը, հիմա զավեշտական մեղադրանք են առաջադրում: Ինչո՞ւմ է մեղադրվում Գրիգորի Խաչատուրովը։ Ըստ դատախազության, քրեական հետապնդումը հարուցվել է «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար»։ Խաչատուրովի գործն առնչվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկին։ Գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդության համաձայն, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ», խոսքն Արարատի մարզի Արմաշ գյուղում նախկին զորամասերի տարածքների օտարման մասին է։ Թեեւ այդ տարածքները, ըստ դատախազի, որպես զորամաս «անպիտան» են եղել, բայց համարում են, որ դրանցից մեկը գնել է Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ: Եվ դատախազությունը, միայն իրեն հասկանալի ապացույցներից ելնելով, որոշել է, որ գույքի իրական տերը Գրիգորի Խաչատուրովն է: Այս ենթադրության հիմքում նշված գյուղում չոբանությամբ զբաղվող մեկի ցուցմունքն է: Չոբանն ասել է, որ նախկին զորամասի տարածքի իրական տերը Խաչատուրովն է: Դատախազությունն էլ որոշել է, որ այս անպիտան հողը Խաչատուրովը նախ կադաստրայինից էժան գնով գնել է, ձեւակերպել ընկերոջ անունով, հետո երկու անգամ գրավադրել բանկում, վարկ ստացել, եւ սա գնահատել են որպես փողերի լվացում։ Մասնավորապես, ըստ միջնորդության՝ Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջեւ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Արմաշ համայնքի Երեւանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը եւ դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները 4 մլն դրամով «փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»: Նույնիսկ դատախազության միջնորդությունից երեւում է, որ գույքի սեփականատերն Էդգար Արշակյանն է, ով Գրիգորի Խաչատուրովի ուսանողական ընկերն է եւ իր ցուցմունքում ասել է, որ վերջինս իր համաձայնությամբ է իր սեփականություն հանդիսացող հողատարածքը գրավադրել բանկում, որի դիմաց մի անգամ 8 հազար դոլար վարկ է ստացել, մյուս անգամ բնակարան գնելու համար որպես վարկի ապահովման միջոց է գրավադրվել։ Իսկ ամենաուշագրավը` այս պահին այդ գույքն այլեւս գրավի առարկա չէ` պարտավորությունները մարված են: «Հանցանքի» միակ «ապացույցը» վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքն է, ով նախկին զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ եւ դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, որ տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է Վեդի քաղաքում գտնվող իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ, որպեսզի իրեն թույլատրեն բնակվել այդ տարածքում եւ զբաղվել անասնապահությամբ։ Հանգուցյալը, ըստ վկայի, իրեն ծանոթացրել է Խաչատուրովի վարորդի հետ, որի անունը նույնպես Գրիգոր է եղել, վարորդը վկային տեղեկացրել է, թե Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը»։Ավելին11:3722.02.23 -
ՏարածաշրջանՇենքերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-իՄոսկվայի կենտրոնի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, ևս 11-ը տուժել Է։ Շենքում գտնվում է հյուրանոց և նախկին հանրակացարան: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայություններում: «Մեկ տուժած մահացել է հիվանդանոցում, դրանով իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 7, նրանց թվում երկուսը երեխաներ են: Տուժել Է 11 մարդ, նրանցից ինը հոսպիտալացվել Է, երկուսին ցույց Է տրվել ամբուլատոր բուժօգնություն», - ասել է գործակալության զուցակիցը։ Մեժդունարոդնանյա փողոցի 16-հարկանի շենքում հրդեհը բռնկվել է փետրվարի 21-ի երեկոյան, նախնական տվյալներով՝ հրկիզման հետևանքով։ Այնտեղ առաջինից չորրորդ հարկերում հյուրանոց Է։ Վերին հարկերում նախկին հանրակացարան է, որը հանձնվել Է բնակելի ֆոնդին։ Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում են բնակարանները։ Հրշեջները փրկել են 50 մարդու, 200-ը տարհանվել է։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հարուցել Է քրեական գործ հրդեհի հետևանքով մարդկանց մահվան փաստով:Ավելին11:3022.02.23 -
ՏարածաշրջանԴպրոցականները կանգառում նռնակ են հայտնաբերել ու պատահաբար պայթեցրելՏոմսկի մարզում դպրոցականները ձեռքի նռնակ են հայտնաբերել. փետրվարի 22-ին հայտնել է РЕН ТВ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը: Գերատեսչության տվյալներով՝ երեխաները նռնակ են հայտնաբերել Բեռլիկա գյուղի կանգառում։ Նրանք սկսել են խաղալ առարկայի հետ և քաշել են ապահովիչը։ Երբ գտածոն մեծ աղմուկ է բարձրացրել, այն մի կողմ են նետել։ Նշվում է, որ նռնակի պայթյունից ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են խանութի ճակատն ու ավտոմեքենան։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Ավելի վաղ Ստավրոպոլի նահանգապետը հայտնել էր, որ Էսսենտուկիում հայտնաբերվել են նռնակների նման առարկաներ։Ավելին11:1522.02.23 -
ՏարածաշրջանԻրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ըստ Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից (բնակչությունը՝ 352 հազար մարդ) 117 կմ հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած Է եղել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չկան։ Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա:Ավելին11:0022.02.23 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված տղամարդու կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվելՓետրվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 21-ին, ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4522.02.23 -
ՔաղաքականՀայաստանի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ`Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը: «Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն: Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ: Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար: ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:Ավելին10:3722.02.23 -
ԻրավականՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ.Ն.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել` Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը. 19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:Ավելին10:3022.02.23 -
ԻրավականՀայտնաբերվել և կալանավորվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին կյանքից զրկելու փորձ կատարած անձանցից մեկըՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը, ով ձերբակալվել է։ Մասնավորապես․ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է` դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը: Թ․ Ա․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների միջամտության արդյունքում վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն։ Թ․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։ Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:1522.02.23 -
ՀասարակականԲախվել են երեք ավտոմեքենաներ և վնասել գազատար խողովակըՓետրվարի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan rogue» (վարորդ՝ Խ․Խ․, ծնված 1978 թ․), «Renault Logan» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1971 թ․) և «Mitsubishi Chariot» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan rogue» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։Ավելին10:0022.02.23