Լրահոս
2023-02-22
-
ՔաղաքականԻնչպե՞ս են Նիկոլն ու Ալիևը միասին ֆռացնում մեզ. Աշոտյանը փաստաթուղթ է հրապարակելՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերում է Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին Արցախի հարցով: «Սկանդալային փաստաթուղթ։ Ինչպե՞ս են Նիկոլն ու Ալիեւը միասին ֆռացնում մեզ։ Ի՞նչ մեխանիզմով է Նիկոլը վերջնականապես հանձնելու Արցախը Ի՞նչ են իրականում նրանք բանակցում մեր մեջքի հետեւում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ կից հայերեն եւ անգլերեն լեզվով հրապարակելով փաստաթուղթը։ 331329177_6642481382435226_1489426154428712193_n.jpg (364 KB)Ավելին22:3022.02.23 -
Իրավական«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը ձերբակալվել է«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ի.Մ.-ն, հանդիասանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն, դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն: Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել է կեղծ հրաման, որով ի պաշտոնե իր՝ որպես ՓԲ ընկերության տնօրենի՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տարածքի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ին: Նշված կեղծ փաստաթղթով, Ի.Մ.-ն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից: Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին: Բացի այդ՝ Ի.Մ.-ն, 2012 թվականից հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն և ունենալով հրդեհային անվտանգության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պարտականություն, խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ: Ի.Մ.-ն նաև չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս: 2023 թվականի փետրվարի 13-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ի.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին (առևտրային կամ այլ կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը և հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք): Ի.Մ.-ն 2023 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել է»:Ավելին22:1522.02.23 -
ՔաղաքականԿոչ ենք անում միջազգային գործընկերներին ապահովել Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը․ ՀՀ ԱԳՆԱրդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ և մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը: ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։ Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»։ Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:Ավելին22:1322.02.23 -
Իրավական«Մերսեդեսի» վարորդի մոտ թմրանյութ կարՓետրվարի 14-ի կեսգիշերին մոտ Արագածոտնի պարեկները Կոշ գյուղի տարածքում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են Էջմիածնի 45-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Խուզարկությամբ տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման զանգվածով երկու կաթուցիչ: Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է: Հանգամանքները պարզվում են:Ավելին22:0022.02.23 -
ՔաղաքականՄյունխենյան փակագծեր է բացում Միրզոյանը. Ալիևը պատրաստ է շփվել Արցախի հայերի հետ2,5 ամիս շրջափակված արցախահայության հետ Ադրբեջանի նախագահը պատրաստ է շփվել, միջազգային տեսանելի երկխոսություն հաստատել: Այս մասին Ալիևից հավաստիացումներ է ստացել հայկական կողմը Մյունխենում: Անվտանգության համաժողովի ժամանակ հայ-ադրբեջանական պայմանավորվածություններից փակագծեր է այսօր բացել Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ: Միրզոյանի այդ բացահայտումից հետո Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի է Բաքվի հետ երկխոսության տեսլականը:Ավելին21:4522.02.23 -
ԱռողջապահականՍտոմատիտի առաջացման նախապայմաններն ու բուժմանը նպաստող գործոններըՍտոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորոբոքումն է, որը կարող է տեղակայվել այտերին, շուրթերի ներսի մակերևույթին, քիմքին, լեզվին: Ստոմատիտները կլոր, կարմիր եզրերով, սպիտակ կամ սպիտակադեղնավուն մակերեսով մինչև 6 մմ բաց գոյացություններ են, որոնք ի հայտ են գալիս առանձին, սակայն երբեմն կարող են լինել խմբերով։ Ստոմատիտը հանդիպում է բնակչության 20-25 %-ի մոտ, ընդ որում՝ աղջիկների մոտ առավել հաճախ, քան տղաների: Սկիզբը բնորոշվում է այրոցի զգացումով, որին հաջորդում է ցավը։ Այն կարող է պահպանվել մոտ 2 շաբաթ, սակայն ամենացավոտը առաջին 3-4 օրն է։ Եթե ստոմատիտները շատ խորը չեն, ապա դրանք ապաքինվում են ինքնուրույն և սպիներ չեն առաջացնում։ Երեխաների մոտ հաճախ հանդիպող ստոմատիտներից են հերպես վիրուսով հարուցված ստոմատիտները, որոնք կարող են ընթանալ առանց ախտանշանների կամ ուղեկցվել ցավով, ջերմությամբ, դյուրագրգիռ վիճակով և ախորժակի բացակայությամբ։ Ստոմատիտի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ Վիրուսները և բակտերիաները, դիետաները, որոնք կարող են երկաթի պակասի պատճառ դառնալ, սննդային ալերգիաները, վնասված ատամները, բերանի լորձաթաղանթի մեխանիկական վնասումը, սթրեսը և այլն։ Բժշկին դիմելու անհապաղ անհրաժեշտությւոն է առաջանում, եթե 1 տարվա ընթացքում դրանք հայտվում են 2-3 անգամից հաճախ, տևում են 2 շաբաթ և ավելի։ Եթե երեխան հրաժարվում է հեղուկներից կամ ունի ջրազրկման նշաններ (մեզի քչացում, թուլություն, շրթունքների չորություն, ներհրված աչքեր, վերջույթների սառնություն, արցունքի բացակայություն լացի ընթացքում), ապա այս դեպքում ևս անհրաժեշտ լինի բժշկի միջամտությունն ու հսկողությունը։ Պետք է հիշել, որ ստոմատիտների առկայության դեպքում չի կարելի դրանք մշակել կալիումի պերմանգանատով (марганцовка), ջրածնի պերօքսիդով (перекись водорода) և այլ լուծույթներով, որոնք կարող են այրվածք կամ երկրորդային ինֆեկցիա առաջացնել: Չի կարելի առանց բժշկի նշանակման օգտագործել հակաբիոտիկներ կամ հակասնկային դեղորայք, քանի որ ստոմատիտները միշտ չէ որ բակտերիալ կամ սնկային բորբոքման արդյունք են: Չի կարելի մինչև 2 տարեկան երեխաների դեպքում օգտագործել տեղային ցավազրկողներ. դրանք հիմնականում լիդոկային դեղանյութեր են պարունակում, ինչը այդ տարիքի երեխաների դեպքում արգելվում է: Անհրաժեշտ է հրաժարվել խմորիչների, սոդայի, քացախի օգտագործումից, քանի որ դրանք կարող են վնասել բերանի լորձաթաղանթն ու աղեստամոքսային համակարգը: Ստոմատիտի առկայության դեպքում պետք է հրաժարվել դրանք գրգռող և ցավ առաջացնող գործոններից, ինչպիսիք են ՝ սուր համեմունքներով սննդատեսակները, թթու կամ աղի սնունդը, ընկուզեղենը, ատամի մածուկը, որը պարունակում է նատրիումի լաուրիլ սուլֆատ, ատամի խոզանակը, որն ունի կոշտ մակերես:Ավելին21:4022.02.23 -
ԱրցախԱրցախի մանկապարտեզներում փետրվարի 23-ից կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացըԱՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին21:3022.02.23 -
ՄիջազգայինՌուսաստանը ոչնչացնելու պլաններ. ՆԱՏՕ-ն տանում է Ուկրաինային, Մոսկվան խոսում է իրական պատերազմի մասինՌուս-ուկրաինական պատերազմը երբեք չի ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, վստահեցրել է Միացյալ Նահանգների նախագահը: Բայդենը պատերազմի տարելիցին ընդառաջ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է լինել Կիևի կողքին, իսկ Արևմուտքը այս շաբաթ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կսկսի կիրառել:Ավելին21:1522.02.23 -
ԻրավականՏեսանյութում պատկերված անձը որոնվում էՏեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։Ավելին21:0022.02.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանին հեռացնելու «որոշում կա». Բաբայանին 100 օր է պետք, դատախազն առաջարկ է ստացելԴեռ մութ է, թե ինչ է Սամվել Բաբայանը անում, թե ինչ հավակնություններ ունի Արցախում», Ազգային ժողովում այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա տպավորությամբ՝ պաշտոնական Ստեփանակերտում պաշտոնանկությունները կարող են և՛ Ադրբեջանի, և՛ աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջով լինել:Ավելին20:4522.02.23 -
ԱրցախՇատ կարևոր է նաև, որ դատարանն ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ․ ԱՀ ՄԻՊԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը՝ նշելով, որ ողջունելի է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: «Հպարտ եմ, որ նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և զեկույցները հիմք են դարձել ՀՀ կառավարության այդ հայցի և այս որոշման համար: Ողջունելի ու շատ կարևոր է նաև, որ դատարանը ամբողջությամբ ու միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ՝ ականների կեղծ թեմայով: Տարօրինակ ու ցավալի է սակայն, որ դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ՝ ապացուցված չհամարելով, որ խափանումները տեղի են ունենում Ադրբեջանի կողմից: Այնինչ մենք չենք կարող համապարփակ ապացույցներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ ընդհանրապես մուտք չունենք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այդ թվում՝ մեր կենսական ենթակառուցվածքների վնասման վայրեր: Ամեն դեպքում շատ կարևոր եմ համարում առաջին երկու որոշումները և կուզեի շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի թիմին՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, իրավաբանական թիմին և բոլոր անձանց, ովքեր ներդրում ունեն այս նշանակալի հաջողության մեջ: Պայքարը շարունակվում է, և մենք պետք է կարողանանք միջազգային հանրությանը պատշաճորեն ու հետևողականորեն ներկայացնել ադրբեջանական հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է Ստեփանյանը:Ավելին20:3622.02.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման մասինՔիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։ Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»,- գրել է Վարդանյանը:Ավելին20:3422.02.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Հաագայի դատարանը մերժում է Ադրբեջանին ու բավարարում Հայաստանի պահանջըԱվելին20:3022.02.23 -
ԻրավականԶինծառայող Հ․Պ․-ին կյանքից զրկելու դեպքի քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ․ ՀՀ ՔԿՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։ Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3֊րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մկջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:2522.02.23 -
Ծավ գյուղի անտառում այրվել է մոտ 4 հա բուսածածկույթՓետրվարի 22-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի վերջնամասում գտնվող անտառից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 17։48-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ծավ գյուղից 10 քաղաքացի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճուղից 8 աշխատակից, Շիկահողի արգելանոցի 8 աշխատակից, 8 զինծառայող և Շիկահող հասարակական հրշեջ-փրկարարական հենակետի 7 աշխատակից:Ավելին20:1022.02.23 -
ՏարածաշրջանՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի ԱդրբեջանՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման թեմային:Ավելին19:5622.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀաագայի դատարանը բավարար ապացույցներ չունի, որ Արցախի գազամատակարարումը Ադրբեջանն է խափանումՀՐԱՏԱՊ. Հաագայի դատարանը բավարար ապացույցներ չունի, որ Արցախի գազամատակարարումը Ադրբեջանն է խափանում «Դատարանը հիշատակում է, որ Հայաստանը պահանջել է կիրառել միջոց՝ «Ադրբեջանին կարգադրելով անհապաղ, լիովին վերականգնել գազամատակարարումը և ձեռնպահ մնալ բնական գազի և այլ ծառայությունների անխափան մատակարարումը ընդհատելուց»: Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն հանգամանքի վերաբերյալ, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչներին։Ավելին19:4122.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀՐԱՏԱՊ. Հաագայի դատարանի միջանկյալ որոշումիցՀՐԱՏԱՊ. Հաագայի դատարանի միջանկյալ որոշումից «Դատարանը հիշատակում է, որ Հայաստանը խնդրել է, որպեսզի դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի «կազմակերպել և աջակցել ենթադրյալ բողոքի ցույցերին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը երկու ուղղություններով»: Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը Լաչինի միջանցքով տեխաշարժի առումով, հիմնավորված չէ: 1Ավելին19:3122.02.23 -
ԱշխարհԹուրքիայում վրացի փրկարար է կյանքից զրկվելԹուրքիայում վրացի 35-ամյա կամավոր Դանիել Բուլկաշվիլին մահացել է փլատակներում աշխատելիս։ Aliq.ge-ի փոխանցամբ՝ այս մասին սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածել նրա ընկերները։ Դանիել Բուլկաշվիլին Բաթումիից մեկնել է աղետի գոտի փետրվարի 7-ին՝ երկրաշարժի հաջորդ օրը։ Նշվում է, որ ցնցումների հետևանքով վնասված շենքում փլատակ է ընկել նրա վրա։ Մահացածի ընկերը՝ Գիորգի Դիասամիձեն AMBEBI.GE-ին հայտնել է, որ Դանիել Բուլկաշվիլին քաղաքացիական ակտիվիստ էր, հակաօկուպացիոն շարժման անդամ և ՄԱՇ-ի համակիր։ Հինգ ամիս առաջ նա վերադարձել է Ուկրաինայից, որտեղ կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։Ավելին19:3022.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀաագայի դատարանի միջանկյալ որոշումը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալՀՐԱՏԱՊ. Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ «Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները , որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»:Ավելին19:2622.02.23