Լրահոս

2023-02-22
  • Հասարակական
    Խորամուխ չի եղել, բայց գիտի. ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչների խնդիրներին «լուծումներ կան»
    Հայաստանի կառավարությունը քննարկում է պաշտպանության նախարարության նախկին շենքից դուրս բերված քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու տարբերակները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: Ճշտող հարցին՝ օգնությունը ենթադրում է բնակարանի վարձի փոխհատուցո՞ւմ, թե՞ այդ մարդկանց տան խնդի՞րն է լուծվելու՝ Դավիթ Խաչատրյանը ասել է. «Իմ ոլորտը չէ, խորամուխ չեմ եղել, բայց գիտեմ, որ լուծումներ կան»:
    19:15
    22.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Կոկաինով շենքեր. 350 տոննա թմրանյութ են օգտագործել շինարարության մեջ Էկվադորում
    Էկվադորում կոկաինը որպես շինանյութ են օգտագործում: Թմրամիջոցի առգրավված բրիկետները մանրացնում են թափոնների վերամշակման գործարաններում, այնուհետև փոշին խառնում են ցեմենտի, ավազի ու ջրի հետ, օգտագործում նորակառույց շենքերի, ասֆալտի համար: Էկվադորում կոկաինով արդեն հիմք են դրել որոշ շենքեր, որոնց մասին իշխանությունները չեն հայտնում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
    19:00
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հափշտակություններ՝ «WhatsApp», «Viber», «Telegram» և այլ հավելվածների միջոցով
    Օրեցոր զարգացող նորարարական տեխնոլոգիաները մի կողմից հեշտացնում են հեռահաղորդակցությունը, մի կողմից էլ նպաստում են դրանց օգտագործմամբ կատարվող հանցավոր տարաբնույթ մեխանիզմների հնարմանը։ Պատահական չէ, որ բջջային հեռախոսներում առկա հեռահաղորդակցության համակարգերը հանցամիտների ձեռքին դառնում են միջոց՝ խարդախությունից մինչև թմրամիջոցների իրացում։ Բազմիցս անդրադարձել ենք WhatsApp, Viber, Telegram և այլ հավելվածների միջոցով կատարվող հանցագործություններին՝ նպատակ ունենալով իրազեկմամբ կանխարգելել դրանց տարածումը։ Ապրանքը վաճառողի համաձայնելու դեպքում նույն հավելվածի միջոցով նրան ուղարկում են հատուկ հարմարեցված, նմանեցված, այսպես ասած՝ ֆիշինգային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս հանցավորին հափշտակել վաճառողի բանկային հաշվի գումարները։ Մասնավորապես, վաճառողը նրանց ուղարկած հղումով հավաքում է իր բանկային քարտի տվյալները՝ հանցավորին հնարավորություն ընձեռնելով հասանելիություն անկանխիկ դրամական միջոցներին։ Թիրախավորվում են հատկապես առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Վերջերս տարածում են ստացել «Հայփոստի» կայքի նմանությամբ ստեղծված կեղծ էջի միջոցով խարդախությունները։ Հանցավորը WhatsApp հավելվածի միջոցով վաճառողի հետ կապ հաստատելուց և նրան համոզելուց հետո խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար: Վաճառողին մնում է միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով ու փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո վաճառողը դառնում է հանցագործության զոհ։ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժին, որը մասնագիտացած է համացանցային հանցագործությունների բացահայտման գործում։ Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են գործարք չանել կասկածելի գնորդների հետ, լինել զգուշավոր, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները։ Ամփոփելով՝ ընդգծենք, որ եթե արդեն տրամադրել եք ձեր բանկային քարտի տվյալները և կրել ֆինանսական կորուստներ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագիտացված ստորաբաժանմանը կամ զանգել 1-02, 011-56-27-18 հեռախոսահամարներով։
    18:45
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
    Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
    18:30
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին եւս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգեւավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։ Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից եւ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգեւավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգեւավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են: Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը եւս կատարվեց, եւ նրանք նաեւ ստացան պարգեւավճարները։ Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք եւ կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգեւավճարների գումար կա»:
    18:15
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության համատեղ հայտարարությունը
    «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության համատեղ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Արցախում ստեղված իրավիճակի և հնարավոր զարգացումների համարպատասխանատվության մասին 2020թ. պատերազմից հետո մեր երկրում ծագող խորքային ճգնաժամային երևույթները և դրանք լուծելու իշխանությունների անպատրաստությունն ու վճռականության բացակայությունը հանգեցրել են ներքաղաքական վտանգավոր զարգացումների: Դրա արդյունքում հաճախակի փոխվում են կառավարության անդամները և ստեղծվում են իրար կրկնող պետական կամ հանրային նոր մարմիններ, որոնք լրջորեն վնասում են կառավարման համակարգի արդյունավետությանը: Խորքային խնդիր է դարձել նաև Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս ոչ բավարար մակարդակն ու որակը: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում ազգային խնդիրների և, մասնավորապես, միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում: Հայկական երկու հանրապետությունների փոխհարաբերություններում նվազող վստահության հանգամանքն արտառոց երևույթ է: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունքում Արցախի համար կենսական հարցերում զիջումների գնալու համաձայնությունը ակնհայտ հակասում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արցախի հարցով հայտարարված ծրագրային դրույթներին: Մենք իրավունք չունենք և չենք կարող մոռացության տալ այն իդեալները, որոնք մեզ առաջնորդել են ուղիղ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարյան օրերին, երբ գտնվելով առավել դժվարին պայմաններում՝ կարողացանք ոչ միայն միասնության հասնել Արցախի ներսում, այլև պայքարի ալիքը տարածել մայր Հայաստանում և Սփյուռքում: Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում անչափ կարևոր նշանակություն է ստանում ներքաղաքական միասնության ու կայունության գործոնը, որը 2020թ. աղետաբեր պատերազմից հետո դարձել է Արցախի սուբյեկտայնությունը պահելու գրեթե միակ միջոցը: Ստիպված ենք արձանագրել, որ այդ համատեքստում նկատելի է նաև ՀՀ իշխանությունների ուղակի կամ անուղղակի դերակատարությունը՝ ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, հիմնականում պասիվորեն ենթարկվում են նաև ԱՀ իշխանությունները: Փաստ է նաև, որ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի առայսօր շարունակվող շրջափակումը: Չի կարելի անուշադրության մատնել այն հանգամանքը, որ Արցախի ժողովրդի վճռականության վրա ազդելու փորձերը ակտիվացել են այն բանից հետո, երբ 2022թ. ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի կողմից սահմանվել են «կարմիր գծեր», որոնց հատումը ցանկացած պարագայում անթույլատրելի է: Դրան հաջորդել է Արցախի ժողովրդի կողմից միասնականության պահպանման և 1988թ. սկսված պայքարի ոգին ամուր պահելու պատրաստակամությունն ապացուցող 2022թ. հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահավաքները: Նման ձևով համաժողովրդական կամքի արտահայտումը ոչ այլ ինչ է, քան յուրատեսակ պլեբիսցիտ՝ արցախահայության դիրքորոշումը վերահաստատելու ուղղությամբ: Քաղաքական այս կեցվածքով մենք նաև յուրահատուկ ազդակներ ենք փոխանցել մեր հայրենակիցներին՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ Սփյուռքում: Այսքանով հանդերձ, երբ 70 և ավելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանությունները իրավունք չունեն շեղվելու ՊԱՅՔԱՐԻ ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա: Ցանկացած բացթողում, սխալ որոշում և չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին և ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության: Անթույլատրելի ու վտանգավոր ենք համարում իշխանությունների այն վարքագիծը, երբ սեփական անկարողությունը փորձում են կոծկել ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված ժողովրդաիշխանությունն ապահովող մարմինների նկատմամբ անվստահության քողի ներքո: Մենք ազդարարել ենք վերազարթոնքի՝ համահայկական պայքարի նոր հանգրվանի մասին և շարունակելու ենք մեր մասնակցությունը բերել ժողովրդի իղձերի իրականացման համար տարվող համահայկական պայքարին:
    18:00
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մկրատով և ուրագով մարմնական վնասվածքներ էին պատճառել իրար
    Փետրվարի 21-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երվանդ Քոչարի փողոցից պատռված վերքերով հիվանդանոց է տեղափոխել 42-ամյա տղամարդու: Ժամը 02.00-ին նույն հիվանդանոցից երկրորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի ծակած վերքով ու ճակատի քերծվածքով Երվանդ Քոչարի փողոցից բուժօգնության էր տեղափոխվել 60-ամյա տղամարդ: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Վարդանանց նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդը մկրատով հարվածներ էր հասցրել 60-ամյա տղամարդուն, նա էլ պատասխան հարվածներ էր հասցրել ուրագով: Ըստ բժշկի տեղեկանքի՝ 60-ամյա տղամարդն ի վիճակի չի հաղորդում տալու: 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Հանցագործության գործիքներն առգրավվել են: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
    17:45
    22.02.23
    Ավելին
  • Միջազգային
    «ՆԱՏՕ-ն թուլացնում է». հույները չեն ուզում մասնակցել պատերազմին ու շրջափակել են ԱՄՆ դեսպանատունը
    Հականատօական կոչերով են ԱՄՆ Պետքարտուղարին դիմավորել Հունաստանում: Հարյուրավոր հույն երիտասարդներ Աթենքում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ են գնացել՝ բողոքելու, որ Նահանգները Հունաստանին ներքաշում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ, որն իրենց բոլորովին պետք չէ:
    17:30
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել են նոր ապացույցներ
    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ: Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց այդ նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա: Մասնավորապես, համատեղ զեկույցի հիմնական հատվածները հետևյալն են․ 1. Ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկան աշխատողներ, ինչպես նաև ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ: Պատահական չէ, որ սկզբում ծածանվել է նաև Թուրքիայի դրոշը, որը քիչ անց հեռացվել է, որպեսզի այդ փաստը չհրապարակվի (համապատասխան տեսանյութի վրա հղումն արված է զեկույցում): Դրանից հետ, Ադրբեջանի իշխանությունները բերել են մարդկանց, որոնք պաշտոնապես ներկայացվել են՝ որպես հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն իրականում նրանք նույնպես ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից, պետության ստեղծած հիմնադրամներից, իսկ առանձին դեպքերում ՀԿ-ները գործունեություն են ծավալում արտասահմանյան ֆինանսավորմամբ: Առկա են նաև պետության վերահսկողության ներքո գտնվող լրատվական կազմակերպություններ: Նախկինում արդեն իսկ հրապարակվել էին որոշակի տվյալներ 2.Ադրբեջաներենով մանրամասն ուսումնասիրության առարկա են դարձել այս ամիսների ընթացքում «էկոակտիվիստների» կենսագրությունները և պարզվել է, որ նրանք երբևէ կապ չեն ունեցել շրջակա միջավայրի խնդիրների հետ և որ իրականում նրանք, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ, հետապնդում են քաղաքական նպատակներ (ադրբեջանական անցակետերի հիմնում և այլն): 3.Սոցիալական մեդիայում «էկոակտիվիստների» էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք հայերի նկատմամբ քարոզում են ատելություն, թնշամանք, բռնություն, նրանց շարքերում կան «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության համախոհներ ու գաղափարների տարածողներ: Նրանցից որոշները նախկին զինվորականներ են: Այս մարդիկ իրենց էջերում հրապարակել են սպանված ու խոշտանգված հայ զինծառայողների մարմինների նկարներ՝ այդ կերպ ցույց տալով իրենց հրճվանքն ու ոգևորությունը։ Առկա են անգամ նկարներ, որտեղ ադրբեջանական զինծառայող է հայի գլուխ ձեռքին՝ գլխատելուց հետո: 4. Զեկույցը նաև հիմնավորում է, որ առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության այս գործակալ անձինք չէին կարող հայտնվել Արցախում և առավել ևս փորձեին ճանապարհ փակել: 5.Զեկույցում առկա են անգամ օտարերկրացիների վկայություններ, որոնց ադրբեջանական իշխանությունները, որպես տուրսիտ, տարել են 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մարդիկ, սակայն, հայտնվելով ճանապարհը փակած հատվածում՝ ևս ընդգծում են, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» ակցիան իրականում կապ չունի բնապահպանական հարցերի հետ: Ըստ նրանց՝ բնապահպանական հարցերն այստեղ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք են: Ավելին, օտարեկրացի տուրիստներն են անգամ խոսում ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո գտնվող մեդիայի կամ լրատվամիջոցների մասին (ապացույցները տեղադրված են զեկույցում)։ Այս համատեղ զեկույցի կազմման ողջ ընթացքում վերլուծված ապացույցների, այդ ապացույցների ստուգման, նոր փաստերի ձեռքբերման հարցում կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը (Գուրգեն Ներսիսյան): Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը: Փաստերի ձեռքբերման ու վերլուծության հարցերում կարևոր աջակցություն է ցուցաբերել միջազգային հետաքննող լրագրող Լինդսի Սնելը: Զեկույցը կազմողները շնորհակալություն են հայտնում գործընկերներին այս կարևոր աջակցության համար: Զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին։
    17:15
    22.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի հայտարարությունը Միրզոյանը հաստատում է
    Հայաստանի արտգործնախարարն այսօր հաստատել է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ հայկական կողմին առաջարկվել է անցակետեր դնել Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև: Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը նաև հաստատել է այն խոսակցությունները, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը բացելու դիմաց Հայաստանից պահանջում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը տալ:
    17:00
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Աշակերտը դասի ժամանակ դանակահարել է ուսուցչուհուն․ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել
    Ֆրանսիայի հարավ-արևմուտքում դեռահասը դանակով մահացու վիրավորել է ուսուցչուհուն, հաղորդում է France Bleu ռադիոն: Մահացած ուսուցչուհին դասավանդում էր Սեն-Ժան-դե-Լյուզ կոմունայի (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) ճեմարաններից մեկում։ Ողբերգությունը տեղի է ունեցել իսպաներենի դասի ժամանակ։ Ուսուցչուհու վրա հարձակված աշակերտը սովորում էր 10-րդ դասարանում։ Նա ձերբակալված է։ Ճեմարան են ժամանել դեպարտամենտի պրեֆեկտը և Բայոն քաղաքի դատախազը։ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը միջադեպի կապակցությամբ իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի ողջ դասախոսական համայնքին: Սեն-Ժան-դե-Լյուզ է ուղևորվել երկրի կրթության նախարար Պապ Նդիայեն։
    16:45
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակարանային գողություն` Ջրափի գյուղում. Անիի բաժնի ոստիկանների բացահայտումը
    Փետրվարի 1-ին Շիրակի մարզում անհայտ անձը տան պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, բջջային հեռախոսներ, ժամացույց, 1 զույգ ոսկյա ականջօղ, 100 դոլար, 50 եվրո, 50 լարի և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 440 000 դրամի վնաս։ Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունը բացահայտելու միջոցառումների ընթացքում համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների հետ։ Դեպքից օրեր անց նրանք պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 14-ին Արմավիր քաղաքում ձերբակալվեց և Անիի բաժին տեղափոխվեց Բամբակաշատ գյուղի 19-ամյա մի բնակիչ։ Նա իրավապահներին հայտնել է, որ փետրվարի 1-ին ինքն էր մտել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողություն արել։ Գողոնի մի մասը տվել էր ազգականին, հեռախոսներից մեկն էլ վաճառել էր։ Փետրվարի 14-ին ոստիկանության Անիի բաժին է հրավիրվել երիտասարդի ազգականը։ Հաջորդ օրը գողոնի մի մասը ներկայացվել է քննչական բաժին։ Ձերբակալվածին մեղադրանք է ներկայացվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
    Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեծ ուժ, որը պետք է ցույց տա, որ ոչ միայն խաղաղապահներն են Լաչինի միջանցքում ներկա, այլ նաև իրենք պետք է գործեն: Մենք, որպես ԵՄ, փորձում ենք դերակատարում ունենալ այն մակարդակով, որ կարող ենք»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Նա նշեց՝ իրենք, այսպես ասած, կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում: Տարեցները, երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, և դա անընդունելի է այս դարում: «Դա հայերի հայրենիքն է, և ոչ ոք իրավունք չունի արգելափակել Լաչինի միջանցքը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր միջամտելու միջոցներ ունեն, դա կանեն հնարավորինս արդյունավետ»,-ասաց նախարարը:
    16:15
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա բնակիչը` կյանքից զրկելով 73-ամյա տղամարդուն
    Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։ Նա տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի մեքենայով։ Դեպքից ժամեր անց Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Երևանի Շերամի փողոցում նրան ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։ Տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:00
    22.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    ԱԹՍ-ների համատեղ արտադրության մասին են պայմանավորվել Ադրբեջանն ու Իսրայելը
    Ադրբեջանն ու Իսլայելը հնարավոր է ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն։ Աբու Դաբիում անցկացվող IDEX-2023 սպառազենի միջազգային ցուցահանդես-համաժողովում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը և Aeronautics իսրայելական ընկերության ղեկավար Մոշե Էլազարը քննարկել են մարտական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցը։
    15:45
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը հերթական անգամ չի կարողացել կատարել ծրագիրը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից, կառավարության որոշմամբ, հնարավորություն ստացան հետվճար (քեշբեք) ստանալ վճարային քարտերով կատարված գործարքներից։ Ծրագրին միացած բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամը։ Կառավարությունը, որպես ծրագրի իրականացման արդյունք, նշել էր, որ ակնկալվում է՝ մինչեւ 2022-ի տարեվերջ ծրագրի փաստացի շահառու կդառնա եւ առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը։ Կես տարի անց, ակնկալված 80%-ի փոխարեն, հետճվարից օգտվում է քարտապան թոշակառուների 15%-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան, հայտնում են, որ Հայաստանում կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը ներկայում շուրջ 585 հազար է, որոնցից 474 հազարը թոշակը (նպաստը) ստանում է անկանխիկ՝ բանկային քարտով։ Անկանխիկ եղանակով կատարված վճարումներից «քեշբեք» ստացող թոշակառուների եւ նպաստառուների թիվը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 67 հազար կամ քարտապան շահառուների 15%-ը (բոլոր թոշակ եւ նպաստ ստացողների 11%-ը). սա կառավարության մինչեւ տարեվերջ «անկնկալած» թվից ավելի քան 5 անգամ պակաս է։ Միջին հաշվով՝ թոշակառուներին ամսական վճարված հետվճարի չափը 2022-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է մոտ 2600-2900 դրամ, հոկտեմբեր-դեկտեմբերին՝ 3100-3400 դրամ, այսինքն՝ կառավարությունը հերթական անգամ չի կարողացել կատարել ծրագիրը»:
    15:30
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանում և Կոտայքի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:15
    22.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 21.02.2023թ. դրությամբ։ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 279 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 113 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 28,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։
    15:00
    22.02.23
    Ավելին