Լրահոս

2023-03-10
  • Img default alt hy
    Արցախ
    Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի ՄԻՊ ինստիտուտը զբաղված է Արցախի դեմ Բաքվի հանցավոր գործողություններն արդարացնելով. ԱՀ ՄԻՊ
    Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Արցախյան կողմը ներկայացրել է բազմաթիվ հիմնավոր ապացույցներ Արցախի Հանրապետության ոստիկանական մեքենայի վրա ադրբեջանական 15 զինծառայողների կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ։ Մեքենան շարժվում էր դեպի նախատեսված հերթափոխի վայր, որտեղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, չպետք է գտնվեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։ «Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։ Իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործունեությունն Արցախում միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին, քանի որ հիմնված է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ավելին, Ադրբեջանի բազմակի սադրանքները, որոնք հանգեցրել են այնպիսի ահաբեկչական գործողությունների, ինչպիսին է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, ևս մեկ անգամ վերահաստատում են Արցախի անվտանգության կարողությունների պահպանման և հետագա ամրապնդման խիստ անհրաժեշտությունը՝ Ադրբեջանից եկող էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու և ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։ Ուղղակի անհեթեթ է, որ այն կողմը, որը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո համակարգված, միտումնավոր և հետևողականորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, հայկական կողմին հորդորում է հարգել այն։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կոչ անելով` Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը բացահայտ խրախուսում իր երկրին անտեսել ստանձնած միջազգային պարտավորությունները և խախտել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»: Այս համատեքստում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը աչք է փակում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո եռակողմ հայտարարության խախտումների վրա, որոնք հանգեցրել են Խծաբերդի և Հին Թաղերի, Քարագլխի և Փարուխի ռազմական ագրեսիային և օկուպացիային, 21 մարդու, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությանը, ադրբեջանական զինուժի կողմից արցախցիներին գերեվարելու դեպքերի և ավելի քան 100 սպանության փորձերի։ Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի իրավապաշտպան հաստատության ձայնը չլսվեց, երբ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ սեփական նռան այգում, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվեց 55-ամյա Արամ Տեփնանցը, որը իր տրակտորով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Սաբինա Ալիևայի ձայնը չլսվեց նաև, երբ 2021 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը հարձակվեց Շուշիի տարածքում ջրատարի վերանորոգման աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով գլխին ստացած կրակոցից զոհվել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիական անձ՝ վիրավորել։ Ի վերջո, Սաբինա Ալիևան հրապարակայնորեն որևէ մտահոգություն չարտահայտեց, երբ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մոտ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս 65-ամյա Սեյրան Սարգսյանը գերեվարվեց և սպանվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Ինչպես ընդունված է ադրբեջանական կողմի համար, Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120.000 արցախցիների, այդ թվում՝ 30.000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության և իրականացվում է այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնցից շատերն ապացուցված փաստերով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին ներկայացուցիչներ են։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, իրեն «Մարդու իրավունքների հանձնակատար» անվանող անձը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։ Արցախը «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանելով և չունենալով համարձակություն այն կոչել իր իրական անունով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն անտեսում է Լեռնային Ղարաբաղի բուն գոյությունը, որը ճանաչվել է անգամ համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Սաբինա Ալիևայի կողմից արցախահայության հիմնարար իրավունքների ժխտման այս միտումնավոր մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին ուղղակիորեն ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության համար։ Նման անհեթեթ ու քաղաքականացված հայտարարություններով Սաբինա Ալիևան վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և դրա իրական նպատակը։ Անաչառ և արդար հաստատություն լինելու փոխարեն նա օգտագործում է իր մանդատն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի շահերին ծառայելու համար՝ դառնալով Ալիևի ավտորիտար ռեժիմի գործիքակազմի հերթական գործիքը։ Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի ռեսուրսներն Արցախի մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա վատնելու փոխարեն, հորդորում եմ Սաբինա Ալիևային խորապես ծանոթանալ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և դրանց համատարած խախտումներին, ինչպես նաև զբաղվել այդ առնչությամբ Ադրբեջանին վերագրված ՄԻԵԴ-ի և ԱՄԴ-ի բազմաթիվ որոշումների և միջոցառումների պատշաճ կատարման հարցերով։ Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար»,- գրել է Ստեփանյանը։
    16:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր: 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքվի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բաքվի կենտրոնում ՝ պետական կրկեսի շենքի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ երեք մարդ վիրավորվել է մայրաքաղաքի Նասիմինսկի շրջանում հրազենից արձակված կրակոցների հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զինված միջադեպի վայրում աշխատում են ՆԳՆ քրեագետները: Մոտակա ողջ տարածքը շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։
    16:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC-ի ռուսական ծառայության հոդվածը
    Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում: «Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»: BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել և ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, և մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների գերի ընկնելու հանգամանքները: Հոդվածի հեղինակը նաև զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ: Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն ըստ Արման Թաթոյանի՝ այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի: BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով: «Դատավարություններն ընթանում էին հապճեպ, առանց գործի մեջ խորամուխ լինելու. չէ՞ որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղն այդ մարդիկ դառնալու են փոխանակման և սակարկության առարկա հայկական կողմի հետ կամ ամերիկյան կամ նույնիսկ սիրիական, քանի որ այնտեղ կա Սիրիայի երկու քաղաքացի», – նշում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանին գերիները հարկավոր են, «տարբեր քաղաքական ժեստերի» համար, օրինակ, երբ տարածաշրջան եկավ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին հանձնեցին 15 գերու: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բախվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին. հայերը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ Ադրբեջանի իշխանություններն աջակցում են երկրում հայատյացությանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
    15:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում
    Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։ Քաղաքապետարանից չեն հայտնում, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվում խուզարկությունը։
    15:37
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    20-ամյա երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ կար
    ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մարտի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում ծառայություն կատարելիս զենք-զինամթերք պահելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան, որի 20-ամյա վարորդը ձեռքի պայուսակի միջից ներկայացրել է 9 մմ տրամաչափի «EKOL» մոդելի թմբուկավոր ատրճանակ:
    15:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը գլխիվայր հայտնվել է գետում. կան վիրավորներ
    Մարտի 10-ին՝ ժամը 14:21-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    15:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն. ատա՞մ է կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից Հայաստանի հրաժարվելու թեմային։ «ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է: Ի՞նչ է անում Հայաստանը․ Նախ՝ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Երկրորդ՝ ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը: Երրորդ՝ տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին: Գանք առանցքայինին․ Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն. ցույց է տալիս նեղացվածությու՞նը, ատա՞մ է կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա: Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությո՞ւնն է շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով», - գրել է պատգամավորը։
    15:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Պայթյուններ են լինելու. ՆԳՆ-ից տեղեկացնում են
    ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Նախարարությունից հորդորում են չանհանգստանալ:
    14:45
    10.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հրթիռակոծվել է ամբողջ Ուկրաինան. Ռուսաստանը «պատժել է» 81 հրթիռներով
    Հինգշաբթի Կիևի հրթիռակոծությունից տուժել է հիմնականում Սվյատոշինսկի շրջանը: Այստեղ բնակելի տներ են ավերվել, այրվել են փողոցում կայանված ավտոմեքենաները:
    14:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակում, Արմավիրում և Արագածոտնում
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Մասնավորապես, ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ և ական, «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Բերդաշեն գյուղի մի բնակիչ էլ Ամասիայի բաժին է տարել ատրճանակ ու ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ծայրից ծայր քանդվել է
    Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղարկած ավտոբուսով տեղափոխվել են Ստամբուլ: 20 մարդ էլ գնացել է բարեկամների մոտ՝ Իսքենդերուն: «Այս գյուղի բնակչությունը գնալով նվազում է: Երկրաշարժը մեծ ավերածություն եղավ: Որպեսզի այս գյուղը չվերանա, պետության աջակցությունն է անհրաժեշտ»։ Նա ասել է, որ գյուղում 15 տուն էապես վնասվել են, եկեղեցին նույնպես վնասվել է: Այս պահին մոտ 25 վրան ունեն, որտեղ էլ ապրում են: Շեշտել է, որ բոլոր կողմերից օգնություն է գալիս, 4-րդ օրվանից սկսել է տեղ հասնել օգնությունը, շնորհակալություն է հայտնել բարերարներին, պաշտոնյաներին: «Սրանից հետոն արդեն պետությունից ենք ակնկալում: Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները: Գումարային օգնությա՞մբ, թե՞ այլ ճանապարհներով: Պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք կկանխարգելեն, որ մարդիկ լքեն այս գյուղը: Գյուղացիների միգրացիան կանխելու համար պետք է նախ և առաջ լուծենք ապաստանի հարցը:… Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում: Ամեն եկողից օգնություն ենք խնդրում: Շատ մեծ աղետ ապրեցինք»,- նշել է գյուղապետը:
    14:15
    10.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ռեստորանում կրակել է մարդկանց ուղղությամբ. ահաբեկչություն՝ Թել-Ավիվում
    Ահաբեկչություն է եղել Իսրայելի մայրաքաղաքում: Թել-Ավիվի ռեստորաններից մեկի բակում 23-ամյա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վիրավորվել են երեքը: Զինված տղամարդը ձերբակալվել է: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչը երկու անգամ ազատազրկված է եղել:
    14:07
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
    Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն, որը 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    10.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
    Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս: ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները: Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման պատճառով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
    13:52
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մարզերում տղամարդկանց ՊՆ-ից ծանուցումներ են եկել․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Մարզերում այս օրերին խիստ անհանգստացած են: Ըստ շրջառվող լուրերի` մեծ թվով տղամարդկանց` մինչեւ 48 տարեկան, ծանուցումներ են եկել` զորավարժությունների մասնակցելու համար: Սա առիթ է դարձել շատերին եզրակացնելու` առաջիկայում սպասվող հնարավոր պատերազմի մասին: «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից: Նա, ըստ էության, հաստատեց ծանուցումների մասին լուրերը` ընդգծելով, որ ծանունցագրեր են ուղարկվում պահեստազորում հաշվառված քաղաքացիներին՝ վարժական հավաքներին մասնակցելու համար։ Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաեւ հավելեց, որ ավելի վաղ այս մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից»:
    13:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Հակոբյանի հիմնադրամին կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին 2020-ի պատերազմից հետո արված հանգանակություններն էականորեն նվազել էին։ Իսկ վերջին շրջանում կրկին խոշոր չափերի դրամական փոխանցումներ են արվել, չնայած դրանց մեծ մասը՝ անանուն է։ Հիմնադրամին գումարներ են փոխանցել անհատներ Արմեն Ղազարյանը՝ 5 մլն դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25 հազար դոլար, Ղեւոնդ Էմյանը՝ 5 մլն դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 հազար դոլար։ Հայտնի չէ, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ նկատառումներից ելնելով են վարչապետի կնոջ գրասենյակին փող փոխանցում։ Հակոբյանի հիմնադրամին 10 մլն դրամ է փոխանցել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը պատկանում է 2013-2014 թվականներին Սյունիքի մարզպետ եղած Վահե Մաքսիմի Հակոբյանին՝ 100 տոկոս բաժնեմասով։ 10 մլն դրամ է փոխանցել նաեւ «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն։ Փորձեցինք պարզել թե ում է պատկանում «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն: Համացանցում «ԱՆ-ՆԱՐ» անվամբ մեկ ընկերություն կա, սակայն ընկերության մասին գրեթե տեղեկություն չկա, բացի այն, որ այն գրանցված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իսկ ընկերության ներկայացուցիչը Ռոման Սարիկի Հարությունյանն է, եւ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ։ Պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «ԱՆՆԱՐ» ՍՊԸ անունով, որը պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արշավիր Խաչատրյանին: Վերջինս ներկայում, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքի, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ է։ Անցած տարվա նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն էլ նկատեցինք․ օրինակ, Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը 2022-ին երկու փոխանցում է արել՝ մոտ 3 հազար դոլարի չափով։ Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին»:
    13:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից
    Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ «Այո, մենք ներկայացրել ենք համապատասխան առաջարկը ՀԱՊԿ-ին», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
    13:20
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ նախորդ նիստի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։ «․․․Ողջամիտ ենթադրություն է ձեւավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու ՍԴ-ին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,- նշվում է դրա մեջ։ Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր»:
    13:15
    10.03.23
    Ավելին