Լրահոս
2023-03-10
-
ՀասարակականՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 62 շենք, Ալեք Մանուկյան փ. 7 շենք, Այգեստան 3, 4, 6, 12 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարի Թաղ 13-19 շարքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 202, 203, 205 առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Արմենակյան փ. 143/5, 202, 202/6 առանձնատներ, «Սիլվեր Գլաս» ՍՊԸ, «Բասնա» ՍՊԸ, տարածքային սոցիալական ծառայության շենք, Մյասնիկյան պողոտայի հարակից առանձնատներ, թիվ 121 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 6, 159, 161, 163, 168 շենքեր, Բաշինջաղյան փ. 188, 192, 194, 196 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի նրբ․ 1, 2, 4, 6 շենքեր, Մանանդյան փ․ 41 շենք, Ներքին Շենգավիթ 1/1, 1/2 հանրակացարաններ, Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանձնատներ, Արարատյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի 3-րդ նրբ. 8/2 առանձնատներ, Քանաքեռ 1փ. 1-43; 4փ. 17 առանձնատներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցու փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, 11:00-17:00 Ջրաշեն գյուղ՝ 1-ին փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների և 2-րդ փ. 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ջրաշեն գյուղ՝ 1-ին փ. 72-105 և 2-րդ փ. 39-61 առանձնատներ, այգեգործական ընկերության առանձնատներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Խորոնք և Արտիմետ գյուղեր, Արարատի մարզ՝ 11:00-14:30 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:00-12:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր մասնակի, 12:00-14:00 Բարձրաշեն և Լանջազատ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի, 14:00-17:00 Գետամեջ գյուղ, «Երևան Ջուր» ՓԲԸ, «Ագրո Դիլ Զինգ» ՍՊԸ, Պտղնի ամառանոցային թաղամաս, «Աղի կոմբինատ» այգեգործական ընկերություն, Գետամեջի թռչնաֆաբրիկա, Գեղարքունիքի մարզ` 10։00–11:00 Մարտունի քաղաք մասնակի, Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գավառ քաղաք` Հացառատ թաղամաս մասնակի, Լանջաղբյուրի գազալցակայան, Սարուխանի հացի արտադրամաս, «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխան, Գանձակ, Ծաղկաշեն, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Կարմիր գյուղեր, Շիրակի մարզ՝ 10:00-15:00 Արթիկի տարածաշրջան՝ Սպանդարյան գյուղ, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաք՝ Մեսրոպ Մաշտոցի և Շիրակացի փողոցներ մասնակի, 11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի 11 և 14 փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:3010.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Հրթիռակոծության հետևանքները՝ Կիևում. Մոսկվայի պատժիչ գործողություններըԱվելին12:3010.03.23 -
ՏարածաշրջանԽորհրդարանի նիստ, բողոքի ակցիաներ, ձերբակալվածների ազատ արձակում. ի՞նչ իրավիճակ է ՎրաստանումՎրաստանում այսօր կեսօրին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որը կուղեկցվի բողոքի ակցիայով: Ակնկալվում է, որ խորհրդարանի նիստին քննարկվող հարցերից մեկը կլինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը խորհրդարանը պետք ՝է քվեարկությամբ տապալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող մեծամասնությունը հետ է կանչել օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությանը: Հաղորդվում է, որ խորհրդարանում կխստացվեն անվտանգության միջոցառումները. շենք մուտք գործել կարող են միայն պատգամավորները և հավատարմագրված լրագրողները: Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել նախագիծը։ Օրինագծով նախատեսվում էր օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է: Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալի առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Օրինագծի հետկանչի որոշումը ողջունել են Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները և միջազգային կազմակերպությունները: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես շնորհավորել է ակցիայի մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել շարունակվող ակցիային: Ցուցարարների երկրորդ պահանջն էր ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: Այս պահանջը ևս բավարարվել է: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Ըստ ՆԳՆ-ի՝ նրանց մի մասը կանգնել է դատարանի առաջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել մեկուսարանում մնալու ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել էր 133 մարդ:Ավելին12:1510.03.23 -
ՀասարակականԿոտայքի մարզում Nissan Teana-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և 40 մետր սահելով՝ հայտնվել ձորումԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ղուկասյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր սահելով հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ինչի համար էլ պարեկները տեղում իրականացրել են հերթապահությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:0010.03.23 -
Մամուլի տեսությունԳուշակիր մեղեդին - Գևորգ Մարտիրոսյան, Գայա Արզումանյան, ԱրմոԱվելին11:5710.03.23 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքերՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: Ամիսներ շարունակ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում, ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Մասնավորապես, տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր: Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարսի» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց: Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշենի» սահմանային անցակետ` Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը: Նախորոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով: Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ: Միաժամանակ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջը պատկանող ընկերություններից մեկը նկարագրված սխեմայով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ապրանքներ: Բեռը ներմուծող տրանսպորտային միջոցը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո մուտք է գործել «Բագրատաշենի» սահմանային անցակետ: Վարորդի մոտից հայտնաբերվել են ներմուծված ապրանքների արտահանման փաստաթղթերը և նամակ, որով ՌԴ ապրանք մատակարարողը հայտնել է, որ իբրև սխալմամբ է ապրանքն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և պահանջել բեռը հետ վերադարձնել: Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ներմուծված բեռի արտահանումը Ռուսաստան: փաստացի հետազոտմամբ պարզվել է նաև, որ ներմուծված ապրանքների մակնշումները թուրքերեն լեզվով են: Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առերևույթ, հանցագործության դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող մաքսային տերմինալ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է՝ փաստացի երրորդ երկրներից ներմուծումները չձևակերպել որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ: Նմանօրինակ դեպքերը բացահայտելու համար ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում իրականացվում են ամենօրյա հսկողական աշխատանքներ՝ նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու նպատակով:Ավելին11:5210.03.23 -
ԻրավականԲացահայտվել է 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք. Իրանի քաղաքացին կալանավորված էԻրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: 2023 թվականի փետրվարի 8-ին հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4510.03.23 -
Աշխարհ14-րդ հարկից շանը նետած կնոջից խլել են երկու երեխաներինՈստիկանությունը երկու փոքր երեխայի է առգրավել Կրասնոյարսկի բնակչուհուց, ով իր շանը 14-րդ հարկից նետել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են շան տիրոջը ուժեղ ալկոհոլային հարբածության մեջ։ Նրա երկու մանկահասակ երեխաները (2018 և 2021 թվականներին ծնված) նույնպես առանց հսկողության էին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կրասնոյարսկի տներից մեկի բնակիչներից ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ բարձրահարկ շենքի պատուհանների տակ սատկած շուն է հայտնաբերվել։ Ենթադրաբար տերը շանը պատուհանից դուրս է նետել 14-րդ հարկի բնակարանից։ Ոստիկաններն առգրավել են կենդանու մարմինը և ուղարկել հետազոտության՝ պարզելու մահվան պատճառը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկաններն այցելել են շան տիրոջը։ Քննության տվյալներով՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 1995 թվականին ծնված կնոջ նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Երեխաներին տեղավորել են սոցիալական հաստատություններում։Ավելին11:3010.03.23 -
ՀասարակականԻ՞նչ անել ապագան հայկական դարձնելու համար. 15 նպատակ է հանրային քննարկման դրվելու«Ապագան հայկական» նախաձեռնությունը մարտի 10-ից 12-ը Երևանում համաժողով է անցկացնելու և հանրային քննարկման է դնելու հանձնախմբերի առաջ քաշած ծրագրերը: Հինգ ամսից ավելի տևած փորձագիտական աշխատանքից հետո 15 նպատակ է առանձնացվել, այդ թվում՝ Հայաստան-Սփյուռք միասնականության ամրապնդում, Հայաստանում բնակչության աճի խթանում:Ավելին11:1510.03.23 -
Առողջապահական«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 բուժառու, 13-ն ուղեկցողների հետ վերադարձել է ԱրցախԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր՝ մարտի 10-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 13 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։Ավելին11:0710.03.23 -
ԱռողջապահականՀՀ-ում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել էՄարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:Ավելին11:0010.03.23 -
ՔաղաքականԱրցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Փաշինյանը. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը: Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում՝ սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել: Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկե՞լ են, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը: Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»։Ավելին10:5210.03.23 -
ԱշխարհԶուգարանի թուղթ ուտող կինը պատմել է իր կախվածության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐԱմերիկյան Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի 47-ամյա բնակչուհին՝ Քեշա անունով, մանկուց սկսել է զուգարանի թուղթ ուտել և չի կարողանում կանգ առնել։ Նրա մասին պատմել է Daily Star-ը, փոխանցում է Lenta.ru-ն։ Կինը առաջին անգամ խոսել է իր կախվածության մասին ամերիկյան «Իմ տարօրինակ հակումները» վավերագրական հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Քեշան սկսել է զուգարանի թուղթ ուտել վեցերորդ դասարանում այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է եղել տեղափոխվել տատիկի և մորաքրոջ մոտ։ Դա հոգեբանական տրավմայի է ենթարկել աղջկան, և հանգստանալու համար նա սկսել է զուգարանի թուղթ ուտել։ Այդ ժամանակվանից Քեշան ամեն օր ուտում է զուգարանի թղթի մոտ 75 թերթ։ Քեշան թուղթ է պահում պայուսակի մեջ, մեքենայում և նույնիսկ իր հետ տանում է կինոթատրոն՝ ուտելով այն ֆիլմ դիտելիս: Կինը նախընտրում է երկշերտ զուգարանի թուղթ։ Օգտագործելուց առաջ այն բաժանում է մասերի, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ յուրացնի այն։ Քեշան խոստովանել է, որ շատ թուղթ ուտելու դեպքում տառապում է կղանքի հետ կապված խնդիրներից և ջղաձգությունից։ «Կարծում եմ, որ ես կախվածություն ունեմ դրանից, քանի որ սիրում եմ այն զգացողությունը, որ զուգարանի թղթը դիպչում է իմ լեզվին և լուծվում», - ասել է է նա: Կինը հավելե է, որ իր կախվածությունը կործանարար չի համարում, բայց մայրն այն համեմատում է թմրամոլության հետ։ Հաղորդմանը հրավիրված հոգեբույժն ասել է, որ Քեշայի ստամոքսը կարող է պայթել զուգարանի թուղթ ուտելուց, ինչը մահացու կլինի։ «Դուք ձեր մարմինը վտանգի տակ եք դնում և ձեր կյանքով ռուսական ռուլետկա եք խաղում», - ասել է փորձագետը: Նշվում է, որ հաղորդումից հետո Քեշան կրճատել է թղթի սպառումը մինչև շաբաթական երկու անգամ։Ավելին10:4510.03.23 -
Արտաքին քաղաքականությունՄիացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծմանն աջակցելու համար. ՓրայսՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Լրագրողը հիշատակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: Փրայսին հարց է ուղղվել, թե որքանո՞վ է այդ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանում խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին: «Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն… Հրատապություն եղել է, քանի որ սա փխրուն իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը մեծ հակում ունի՝ վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Եվ դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին: «Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությունների, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», - եզրափակել է Փրայսը։Ավելին10:3710.03.23 -
ԱշխարհԵհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով կան տասնյակ կյանքից զրկվածներԱռնվազն վեց մարդ է զոհվել Համբուրգում Եհովայի վկաների կենտրոնի մոտ հրաձգության հետևանքով, առնվազն 24-ը վիրավորվել է, հարձակվողը փախել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հարձակումը, ըստ Hamburger Morgenpost-ի, տեղի է ունեցել հինգշաբթի օրը տեղի ժամանակով ժամը 21.00-ի սահմաններում Ալստերդորֆ թաղամասում։ Ինչպես հայտնում են Wetterauer Zeitung-ը եւ Allgemeine Zeitung-ը, հրաձգությունը տեղի է ունեցել աղանդավորական կենտրոնի մոտ։ «Առնվազն վեց մարդ մահացել է, նրանցից շատերը ծանր վնասվածքներ են ստացել», – հայտնում է Hamburger Morgenpost-ը: Նախնական տվյալներով յոթ տուժածների վիճակը ծանր է։ Հարձակվողին դեռ չեն բռնել և փախուստի մեջ է, տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը։ Ողբերգության վայրում են փրկարարներն ու ոստիկանները։Ավելին10:3010.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւրբաթ օրը Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 592 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։Ավելին10:1510.03.23 -
ԱշխարհԲեռլինում կանանց թույլ են տվել լողավազաններում կիսամերկ լողալԲեռլինի լողավազաններում կանանց թույլատրվել է կիսամերկ լողալ։ Ասվում է Արդարադատության, բազմազանության և խտրականության դեմ Բեռլինի Սենատի գրասենյակի հայտարարության մեջ։Ավելին10:0010.03.23 -
ՍպորտՀայտնի է Ռեալի փետրվարի լավագույն ֆուտբոլիստըԻսպանական Լա լիգայի 24-րդ տուրից հետո մադրիդյան թիմը 53 միավորով 2-րդ տեղում է:Ավելին09:4510.03.23 -
ՀասարակականOpel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes-ի կողմիցՄարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ավելին09:3010.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մարտի 8-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հրավիրել էին խորհրդարան` իր արտահայտությունների համար բացատրություններ տալու։ «Ժողովուրդ» Ըստ «Freedom House» -ի, Հայաստանը լրտեսական ծրագրեր կիրառող երկրների շարքում է: «Ժողովուրդ» «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով: «Հրապարակ» ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ: «Հրապարակ» Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանի հետ:Ավելին09:2010.03.23