Լրահոս

2023-03-10
  • Տարածաշրջան
    Ռուսաստանի դրոշն այրել են, Եվրամիության դրոշը՝ ծածանել. Վրաստանում տապալվեց սկանդալային օրինագիծը
    Վրաստանի խորհրդարանի մոտ եռօրյա բազմահազարանոց ցույցերն այսօր ավարտվել են: Ցուցարարները իրենց պայքարի արդյունքն են համարել իշխանության հետքայլը: Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ մերժել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, ինչպես պահանջում էին ցուցարարները:
    23:45
    10.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանին հաղթելու շանս է ստացել ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. Վաշինգտոնը շտապում է և ամեն ինչ կանի
    ՀԱՊԿ-ից օրեցօր ավելի հեռացող Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին պարբերաբար հայտարարություններ է անում Արևմուտքը: Չնայած ԱՄՆ հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցում հայ-ադրբեջանական հարաբերություններում առնվազն այս տարի բարելավում չի կանխատեսվում, Միացյալ Նահանգները շարունակում է պնդել, որ ամեն ինչ կանի բանակցությունները առաջ տանելու համար: Ըստ փորձագետների՝ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի կնքումը Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու հնարավորություն է:
    23:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գազամատակարարումը խափանվել է․ Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
    Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, որի միջոցով իրականացվում է Արցախի Հանրապետություն գազի մատակարարումը ։ «Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը»,- հաղորդագրություն է տարածել «Արցախգազ» ընկերությունը։
    23:23
    10.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նոր դեմարշ՝ ՀԱՊԿ-ի դեմ. ռուսներին «քշելու» Արևմուտքի պատվերը՝ գործի մեջ
    Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը այդ կազմակարեպության հետ հակամարտության մեջ մտնել է համարում Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի վարչապետն ընդամենը իրականացնում է արևմտյան հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ՀԱՊԿ-ին տարածաշրջանից դուրս մղել ու Արցախը հանձնել Ադրբեջանին:
    23:15
    10.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Մարդու ապրուստը հավքում, տանում են». ժողովրդին նվաստացնող կարգուկանոն
    Տիգրան Մեծի պողոտայից այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների հետ առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները: Ըստ վաճառականների՝ քաղաքապետարանի պաշտոնյանները կեսօրին են եկել, առանց բառ ասելու հավաքել եղած-չեղածը: Քաղաքացիները գիտեն, որ փողոցային առևտուրը թույլատրված չէ, բայց ասում են՝ ընտանիքներին կերակրելու այլ հնարավորություն չունեն:
    23:10
    10.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Իրան-Իսրայել՝ անխուսափելի բախո՞ւմ. Թեհրանը սիոնիստներ է տեսնում Հարավային Կովկասում
    Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը լարել է Իրանի ջղերը: Եվրոպացի գործընկերների միջոցով Թեհրանը Թել Ավիվին զգուշացրել է, որ իր ձեռքի տակ կան Իսրայելի միջուկային, քիմիական, կենսաբանական պահեստների քարտեզները և գիտի՝ հարկ եղած դեպքում որտեղ հարվածել: Դրան ի պատասխան՝ ակտիվանում է Իսրայել-ԱՄՆ համագործակցությունն ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի:
    23:05
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդներից կայանման համար գումար են պահանջել
    Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների աշխատակիցները մարտի 9-ի երեկոյան իրականացրին հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող, փողոցային առևտրով զբաղվող շուրջ տասը անձի, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։ Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։
    23:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել տոքսիններից՝ գարնանը
    Գարնանը մեր օրգանիզմը ձմեռվա ընթացքում կուտակված տոքսիններից մաքրվելու կարիք ունի, այս հարցում առաջին օգնականներն են ջուրն ու խոտաբույսերը։ Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու համար անհրաժեշտ է շատ ջուր ու հեղուկ օգտագործել։ Օրգանիզմը մաքրելու և աղեստամոքսային համակարգի աշխատանքը բարելավելու արդյունավետ միջոց է համարվում նախաճաշից առաջ մեկ բաժակ տաքացրած, գազազրկված հանքային ջուր ըմպելը։ Մեկ այլ արդյունավետ միջոց է մեկ բաժակ եռացրած ջրին մեկ գդալ խնձորի քացախ խառնելն ու խմելը։ Սննդաբանները նշում են, որ խնձորի քացախը ոչ միայն մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից ու խթանում է ճարպերի այրման գործընթացը, այլև վերականգնում է աղիքների միկրոֆլորան, թարմացնում է օրգանիզմը։ Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում օրական 2-2,5 լիտր հեղուկ օգտագործել։ Շատ օգտակար են նաև կիսելները, չրերից պատրաստվող կոմպոտները, մրգից ու բանջարեղենից պատրաստվող կոկտեյլները։ Այս բոլոր ըմպելիքները մաքրում են երիկամներն ու աղիները, դուրս են բերում վնասակար նյութերն օրգանիզմից։ Չպետք է մոռանալ կանաչ թեյի մասին, այն հակաբորբոքային հատկություն ունի, ինչպես նաև ուժեղ միզամուղ է։ Խոտաբույսերով պատրաստված թեյերն անփոխարինելի են օրգանիզմը մաքրելու գործընթացում։ Արդյունավետ են հատկապես խատուտիկի, եղինջի տերևների, կեչու տերևների թուրմերը։ Օրգանիզմը մաքրում են նաև մորու, հաղարջի տերևներից, երեքնուկից, կատվալեզվից (череда), հիպերիկից (зверобой), ձիաձետից (хвощ) պատրաստված թուրմով, որը խմում են 20 օր շարունակ։ Խառը խոտաբույսերով թուրմեր ու թեյեր օգտագործելուց առաջ, սակայն, հարկավոր է հաշվի առնել դրանց ազդեցությունը արյան ճնշման վրա, ինչպես նաև մարդու առողջական ընդհանուր վիճակը, քանի որ որոշ դեղաբույսեր որոշակի հիվանդությունների դեպքում կարող են հակացուցված լինել։ Օրգանիզմից ծանր մետաղներն ու ռադիոնուկլիդները արդյունավետորեն դուրս են բերում թարմ քամած հյութերը, կտավատի սերմերի թուրմը, կանաչ թեյը, մայրու ընկույզը։ Օրգանիզմից կապարի աղերը լավ դուրս են բերում սխտորն ու ձիաձետը, պեստիցիդները՝ եգիպտացորենը։
    22:45
    10.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բախմուտը՝ արյունալի մարտերից հետո. Զապորոժիեի վրա հարձակումը կարող է վերջ տալ Զելենսկիի ռեժիմին
    Ուկրաինան իր սահմանի տարբեր հատվածներում զենք-զինտեխնիկա է կուտակում: Ըստ ուկրաինական որոշ աղբյուրների՝ 50 հազարից ավելի զորք է հավաքել Զելենսկին հակահարձակման անցնելու համար: Ռազմական ուժի կուտակումը ռուսական կողմը արձանագրել է, բայց չի հավատում, թե Ուկրաինան կգնա այդ քայլին:
    22:37
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
    Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023 թվականի մարտի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները, իրացնելով նույն հիմնարկում ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել հիմնարկի մասնաշենքերից մեկի խցերում: Խուզարկությունների արդյունքում խցերից մեկում հայտնաբերվել է 3 փաթեթ՝ ամրացված պոլիմերային տարայի կափարիչի ներսի հատվածին: Փաթեթներից երկուսում առկա է եղել ընդհանուր 0.55 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, իսկ երրորդ փաթեթում՝ 0.66 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Բացի այդ՝ նույն խցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ՝ իրենց լարերով, wi-fi սարք, 2 ականջակալ, 4 բաժանորդային քարտ, 36 հատ ինքնաշեն խաղաքարտ, ինչպես նաև ապակյա լամպ՝ թմրանյութին նմանվող ծխեցված հետքերով: Քրեակատարողական ծառայողները մյուս խցերից ևս հայտնաբերել են մեծ թվով արգելված իրեր՝ 2 բջջային հեռախոս, 5 ականջակալ, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 2 wi-fi սարք, 3 լիցքավորման լար, ինչպես նաև պոլիմերային տարա և ապակյա 2 լամպ՝ թմրանյութի օգտագործման հետքերով, հեղուկով լցված 3 ներարկիչ, 2 ասեղ, 2 դանակ: Нет описания фото. Нет описания фото. Возможно, это изображение бутылка
    22:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարզ է՝ հաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Այսպիսով, վարչապետ կոչեցյալը կատարում է հերթական դավաճանական քայլը՝ հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Պարզ է, հաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու։2018թ․ այդ արարածը հետևողականորեն գործում է Ռուսաստանի դեմ՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք, Վլադիմիր Պուտինի «ընդունելություն», Նավալնի և այլն։ Արդեն համոզված եմ, որ 2022թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմը համաձայնեցված էր Ադրբեջանի «բարեկիրթ» գործընկերոջ հետ։Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքնուրույն որոշում կայացներ Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ երկիր ներխուժելու մասին։ Ներքին պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը հարձակվում է, հայկական կողմը չի դիմադրում և հետո դիմում ՀԱՊԿ-ին, իմանալով, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, միջազգային այս խառը իրավիճակում պատերազմ չեն սկսի Ադրբեջանի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ Ռուսաստանը մտներ Ադրբեջանի դեմ պատերազմի, սա նույնպես ձեռնտու կլիներ վարչապետ կոչեցյալի տերերին՝ երկրորդ ճակատ բացելով ընդդեմ Ռուսաստանի։ Այսպիսով , սեպտեմբերին զոհելով 200-ից ավելի երիտասարդ կյանքեր, վարչապետ կոչեցյալը կատարեց հերթական դավաճանական քայլը, հետևողականորեն Հայաստանն ու Արցախը տանելով կործանման։ Եվ այս ամենը հանուն փողի․․․»։
    22:15
    10.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի ցայտնոտը. Հաագայի դատարանի որոշումը Բաքուն արհամարհում է, բայց անհարմար դրության մեջ է
    Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստան-Արցախ ճանապարհը Հաագայի դատարանի որոշումից 16 օր անց: Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր Ադրբեջանից ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի տեղաշարժը: ՄԱԿ-ի դատարանի որոշումը չկատարելը ի՞նչ իրավական կամ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Բաքվի համար, «Հայլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
    22:00
    10.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Եհովայի վկաների» են սպանել Գերմանիայում. Համբուրգի արյունահեղությունը
    Գերմանիայի Համբուրգ քաղաքում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, 24 մարդ վիրավոր է: Դեպքը տեղի է ունեցել «Եհովայի վկաների» եկեղեցում: Հավանական է, որ զոհերից մեկը հրաձիգն է, որը ինքնասպանություն է գործել:
    21:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Չորրորդ հարկից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:
    21:30
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Երևանի Լվովյան փողոցի բնակարաններից մեկում
    Մարտի 10-ին՝ ժամը 18:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
    21:15
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայի հյուսիսում սողանքների զոհերի թիվը հասել է 33-ի
    Ինդոնեզիայի հյուսիսային մասում գտնվող Ռիաու կղզիներում սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Զոհվածների մարմինները Ռիաու կղզիների ոստիկանությունում են գտնվել մինչև երեկոյան ժամը 7-ը: Ընդհանուր առմամբ, զոհվել Է 33 մարդ», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ահմադ Ռամադանը: Բացի այդ, 21 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի վաղ հաղորդվել Էր 25 զոհի մասին։ Ռիաու կղզիներում սողանքները սկսվել են հորդառատ անձրևների պատճառով։ Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
    21:00
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երիկամների քարերի առաջացման ախտանիշներն ու թերապևտիկ բուժումը
    Պաթոլոգիական վիճակը, որը բնութագրվում է երիկամներում քարերի առաջացմամբ, կոչվում է նեֆրոլիտիաս: Նման պաթոլոգիայի բուժմամբ զբաղվում են նեֆրոլոգներն ու ուրոլոգները։ Երիկամային քարերի հիվանդությունը ուրոլոգիական պրակտիկայում հաճախ հանդիպող հիվանդություն է, որը դրսևորվում է երիկամների հյուսվածքում աղի քարերի նստվածքով: Բժիշկներն այս պաթոլոգիան անվանում են նաև նեֆրոլիտիազ: Նեֆրոլիտիազի բնորոշ ախտանշանները ներառում են ցավ գոտկատեղում և ցավոտ միզակապություն: Հիվանդները հաճախ ուշադրություն են դարձնում կարմրավուն երանգով մեզի տեսքին։ Մեզի մեջ արյունը կարող է առաջանալ օրգանների լորձաթաղանթները քարերով վնասվելու պատճառով։ Երիկամների քարերի առաջացման պատճառը կարող է կապված լինել նաև ոչ ճիշտ սննդակարգի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և ժառանգական գործոնների հետ։ Երիկամների քարերը հայտնաբերվում են ցանկացած տարիքի հիվանդների մոտ: Տղամարդիկ ավելի ենթակա են այս պաթոլոգիայի: Սովորաբար քարեր են գոյանում միայն մեկ երիկամում, սակայն երկկողմանի նեֆրոլիտիազը նկատվում է դեպքերի մոտ 15%-ում։ Ստորին միզուղիների մեջ քարերի ներթափանցումը կարող է առաջացնել միզաքարային հիվանդություն՝ միզածորանի, միզապարկի կամ միզուկի վնասմամբ: Բուժումից հետո երիկամներում քարերը հաճախ կրկնվում են, սակայն սննդակարգին և բժշկի ցուցումներին հետևելը օգնում է խուսափել քարերի գոյացման նոր դեպքերից։ Հիվանդության ախտանիշները կախված են քարերի չափից, քանակից և տեսակից: Փոքր քարերը կարող են ինքնուրույն դուրս գալ մեզի հետ և անհանգստություն չառաջացնել: Ավելի մեծ գոյացությունները (3 մմ-ից) կարող են առաջացնել միզածորանի խցանում՝ դրա ծածկող հատվածների ընդլայնմամբ։ Այս բարդությունը դրսևորվում է մեջքի ուժեղ ցավերով, սրտխառնոցով և փսխումով։ Երիկամների քարերը բնութագրվում են ախտանիշների թեթևացման ժամանակաշրջաններով, երբ հիվանդը գանգատվում է միայն մեջքի ստորին հատվածի աննշան ցավից, որն ավելանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո: Այլ ախտանիշներն և նշանները ներառում են՝ գոտկային ցավի տարածում որովայնի, կողերի, պերինայի և սեռական օրգանների շրջանում, սուր ցավ միզելու ժամանակ, կարմրավուն կամ շագանակագույն մեզի արտահոսք տհաճ հոտով, միզելու հաճախակի ցանկություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սարսուռ, փքվածություն։ Բազմաթիվ հիվանդների մոտ նեֆրոլիտիազը կարող է ընթանալ առանց ախտանշանների, ուստի հիվանդությունը հնարավոր է ճշգրիտ բացահայտել միայն հատուկ ախտորոշիչ մեթոդների օգնությամբ: Ջերմության և դողերի առկայությունը կարող է վկայել բորբոքման և վարակի զարգացման մասին: Երիկամներում քարերի առաջացման պատճառ կարող են լինել գենետիկ գործոնները, արյան մեջ կալցիումի բարձր մակարդակը, գիրությունը, թերսնումը, հեղուկի անբավարար ընդունումը և որոշ դեղամիջոցներ: Ենթադրվում է, որ քարերի առաջացման հիմնական պատճառը մեզի քիմիական բաղադրության փոփոխությունն է՝ հեղուկի մեջ չափազանց շատ աղեր են հայտնվում, ինչի արդյունքում մեզի բյուրեղացում է տեղի ունենում: Խնդրի առաջացման հնարավոր պատճառներից են. Օրգանիզմում կալցիումի օքսալատի ավելորդ կուտակմամբ կալցիումի քարերի ձևավորումը. Այս աղը սննդի հետ պարբերաբար մտնում է օրգանիզմ և արտազատվում լյարդի բջիջների միջոցով։ Որոշ մրգերի, բանջարեղենի, ընկույզների և շոկոլադի օգտագործումը նպաստում է կալցիումի քարերի առաջացմանը. Ստրուվիտի քարերի առաջացումը երկրորդական երիկամների քրոնիկ վարակի հետևանքով։ Ուրատային քարերի բաղադրությունը, որը բաղկացած է միզաթթվից: Նեֆրոլիտիազի այս ձևի պատճառը կարող է լինել անբավարար ջրի ընդունումը, ավելորդ քրտնարտադրությունը, հաճախակի միզումը և օրգանիզմում մեծ քանակությամբ սպիտակուցային սննդի ընդունումը։ Ժառանգական հիվանդության (ցիստինուրիա) ֆոնի վրա ցիստինային քարերի ձևավորումը։ Հակացնցումային դեղամիջոցների ընդունում և օրգանիզմում վիտամին D-ի ավելցուկը։ Պաթոլոգիաները, որոնք ազդում են նյութափոխանակության և մարմնի հորմոնալ կարգավորման վրա։ Եվ վերջապես, նեֆրոլիտիազի պատճառի որոշումը կարևոր է հիվանդության արդյունավետ բուժում ընտրելու և ռեցիդիվները կանխելու համար:
    20:45
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր
    Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
    20:33
    10.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ցիստոսկոպիա. գործիքային միջամտությունը՝ որպես ախտորոշման հիմնական գործիք
    Ցիոստոսկոպիան բժշկական միջամտություն է, որը միտված է միզապարկի հիվանդություններն ախտորոշելու և երբեմն նաև բուժական որոշ միջոցառումներ իրականացնելու համար: Ցիստոսկոպիան էնդոսկոպիկ միջամտություն է, որի ժամանակ օգտագործվող հիմնական գործիքը ցիստոսկոպն է: Վերջինս ծայրում տեսախցիկ ունեցող սարք է, որի միջոցով բժիշկը կարողանում է դիտել միզապարկի խոռոչը: Ցիստոսկոպիան կարևոր ախտորոշիչ հետազոտություն է, որը թույլ է տալիս հայտնաբերել և որոշ դեպքերում բուժել միզապարկը և միզուղիներն ախտահարող հիվանդությունները և վիճակները: Ցիստոսկոպիան հաճախ խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում մեզում առկա է արյուն (արյունամիզություն կամ հեմատուրիա): Ցիստոսկոպիան կարող է նշանակվել նաև միզապարկի քաղցկեղը և քարերը հայտնաբերելու, բիոպսիայի նպատակով, ինչպես նաև բուժման համար: Ցիստոսկոպիային նախապատրաստվելը մեծամասամբ կախված է խնդրի տեսակից և անզգայացման եղանակից: Եթե ցիստոսկոպիան անցկացվելու է ընդհանուր անզգայացման ներքո, ապա բժիշկը հիվանդին կզգուշացնի, որ բուն հետազոտությունից առնվազն 8-10 ժամ առաջ որևէ սնունդ կամ ջուր չի կարելի ընդունել (էպիդուրալ անզգայացում): Մինչդեռ տեղային անզգայացմամբ ցիստոսկոպիային կարելի է ներակայանալ սնունդ և հեղուկներ ընդունած վիճակում: Դեղեր ընդունելիս, անհրա-եշտ է տեսակների, դեղաչափերը և ընդունման եղանակների մասին տեղեկացնել հետազոտող բժշկին: Չի բացառվում, որ բժիշկն առաջարկի ցիստոսկոպիայից մի քանի օր առաջ ընդհատել ասպիրինի և արյան մակարդելիությունն ընկճող այլ դեղերի ընդունումը: Ցիստոսկոպիան սովորաբար անցկացվում է արտահիվանդանոցային պայմաններում և հնարավորություն տալիս նույն օրը վերադառնալ տուն: Հետազոտության ընթացքում մի ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող բարակ խողովակը միզուկով զգուշությամբ ներհրվում է դեպի միզապարկի խոռոչ: Ճկուն ցիստոսկոպը սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ բժիշկը ցանկանում է բավարարվել միայն միզապարկի զննմամբ: Նման դեպքերում անզգայացումը սովորաբար ներառում է տեղային միջոցներով (գել կամ սփրեյ) միզածորանի լորձաթաղանթը թմրեցնելը: Կոշտ ցիստոսկոպը կարող է օգտագործվել միզապարկից բիոպսիա կատարելու կամ այլ փոքր վիրահատական միջամտությունների անցկացման դեպքում (օրինակ՝ միզապարկի քարի փշրում կամ հեռացում): Ցիստոսկոպիան կարող է առաջացնել միզուկի և միզապարկի շրջանում որոշակի անհարմարավետության զգացում, սակայն ընդհանուր առմամբ այն անցավ է: Ցիստոսկոպիայից հետո հիվանդը կարող է զգալ անզգայացման հետ կապված որոշ գանգատներ, ինչպես նաև միզուկի և միզապարկի շրջանում թույլ ցավեր կամ այրոցի զգացում, որոնք ուժեղանում են միզելիս: Եթե մինչ այս հետազոտությունը արյունամիզություն չի նկատվում, ապա դրանից հետո մեզում կարող է նաև հայտնվել արյուն: Վերոնշյալ գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար մեղմանում և վերանում են: Ցիստոսկոպիայից հետո խիստ հազվադեպ կարող են ի հայտ գալ լուրջ և ծանր բարդություններ. Ճկուն ցիստոսկոպով հետազոտվելուց հետո մի քանի օր կարող է զգացվել միզելիս ցավեր կամ դժվարամիզություն և թույլ արյունամիզություն: Կոշտ ցիստոսկոպիայից հետո կարող է ի հայտ գալ մի քանի ժամվա տևող դժվարամիզություն, անմիզապահություն և ավելի երկար շարունակվող միզարձակման հետ կապված անհարմարավետության զգացում, այրոցանման ցավ և արյունամիզություն: Վերոնշյալ գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում (կոշտ ցիստոսկոպիայի դեպքում՝ մեկ շաբաթվա ընթացքում) անհետանում են: Եթե նշված ժամանակից հետո արյունամիզությունը և մյուս գանգատները մնում են, ապա կարիք կզգացվի դիմել բժշկի։ Ցիստոսկոպիան նաև կապված է միզուղիների վարակի առաջացման որոշակի ռիսկի հետ: Եթե ցիստոսկոպիայից հետո առաջացող միզուկի և միզպարկի ցավերը կամ արյունամիզությունը չեն մեղմանում, դրանց գումարվում է ջերմության բարձրացումը, ապա առանց ուշացնելու պետք է անցնել կրկնակի հետազոտություն:
    20:30
    10.03.23
    Ավելին