Լրահոս

2023-05-05
  • Հասարակական
    Ծանր խոսակցություն կամ «սուտ» ԴՆԹ-ներ. որդուն ողջ տեսնելու հույսն անհետ չի կորել
    «Ծնողին տվել են երեք ձեռք, ասել են՝ քո որդին է, տարեք, հուղարկավորեք»: Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այսօր լսել են 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներին: Նրանք վստահ են՝ իրենց որդիները չեն զոհվել, տեսել են նրանց հրապարակված տեսանյութերում: Վստահ են, որ իրենց տղաները գերի են Բաքվում՝ առանց գերու կարգավիճակի:
    23:00
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք
    Բացահայտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    22:45
    05.05.23
    Ավելին
  • Հասարակական
    «Պա՛պ, ինչի՞ չես գալիս». հերոս կապիտանի նոթատետրում փոքրիկ դուստրն է գրում
    Պատմություն այն մասին, թե ինչպես է զոհված հոր նոթատետրը դարձել 8-ամյա աղջկա կյանքի անբաժան մասը: Էլենը հոր նոթատետրում պատմում է իր երազանքների, նպատակների մասին ու հավատում, որ հայրը կարդում է: Էլենի հայրը սեպտեմբերյան եռօրյա մարտերում զոհված հրամանատար Տարոն Սիմոնյանն է, որն իրեն նռնակով պայթեցրել էր՝ կտրելով թշնամու ճանապարհը, փրկելով զինվորների կյանքը:
    22:30
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ Այգեպատ գյուղում․ տուժածներ չկան
    Մայիսի 5-ին, ժամը 14։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել է տնակը՝ գույքով (մոտ 100 քմ):
    22:22
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դանիան Գերմանիայի հետ միասին Ուկրաինային կփոխանցի 80 Leopard 1 տանկ
    Դանիան Գերմանիայի հետ միասին 80 Leopard 1 տանկ կփոխանցի Ուկրաինային: Դանիական TV2 հեռուստաալիքին այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: «Փոխանցումը (խմբ.՝ տանկերի), որի շրջանակներում առաջին մատակարարումները հիմա կտեսնենք, մենք կբնութագրեինք որպես շատ, շատ խոշոր: Այն, որ մենք 80 Leopard 1 տանկ ենք մատակարարում, զգալի թիվ է», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխանցված զինտեխնիկան ուկրաինական զորքերի կողմից օգտագործման համար պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը։ Հաղորդագրության մեջ նաև հստակեցվում է, որ Leopard 1 տանկերը Դանիայի սպառազինությունից հանվել են 2005 թվականին։ Մարտին Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից առաջին Leopard 1 տանկերը Ուկրաինային կհանձնվեն մայիսի սկզբին: ՌԴ արտգործնախարարությունից բազմիցս հայտնել են, որ զենքի մատակարարումներով և զինվորական կադրերի պատրաստմամբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը:
    22:15
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Իրանից Պուրյա Աբդուլմալեկիջեռաեի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 5:0 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:
    22:00
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը․ Գառնիկ Դանիելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ Վրաստանի Հանրապետության կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 35-000-ից 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։ Խնդրի կապակցությամբ հարցում էի ուղարկել ՊԵԿ-ին։ Ստացել եմ պատասխան, որ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակից։ ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից որոշակի արժեքային շեմը հատող պերճանքի առարկա հանդիսացող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ, հստակ չսահմանված ձևաչափով, պարբերաբար կիրառվող սահմանափակումները օրինաչափ են։ Նման տարակուսելի պատասխանից հետո հարց է առաջանում․ իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը։ Սեփական քաղաքացիների շահերի և ոլորտը չտապալելու համար կարելի էր առնվազն քննարկումներ և բանակցություններ սկսել այն բոլոր կողմերի հետ, որոնք խոչընդոտում են գործընթացը»։
    21:45
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վինիրներ. ի՞նչ արժե Հայաստանում գեղեցիկ ատամնաշարը
    Վերջին տարիներին շատ թրենդային դարձած սպիտակ ատամնաշարի երաշխավորը՝ վինիրները, կերամիկական ներդրուկներ են ատամների վրա, որոնք օգնում են փոխել ատամների ձևն ու գույնը: Այլ մեթոդների թվում այս մեկը հիանալի է այն դեպքերի համար, երբ կա ատամնաշարի խախտում, բայց բրեկետների միջոցով օրթոդոնտիկ բուժումը չի համապատասխանում բուժառուին՝ տևականությամբ կամ այլ պատճառներով պայմանավորված: Վինիրներն իրենց այդքան մեծ տարածումը ստացել են նաև հարատևության շնորհիվ․ կանոնավոր հիգիենայի և ստոմատոլոգի խորհուրդներին խիստ հետևելու դեպքում վինիրները կարող են ծառայել շատ երկար: Վինիրների տեղադրումը ցուցված է հետևյալ դեպքերում՝ էմալի գույնի փոփոխություն, ոչ ուղիղ ատամնաշար, ճեղքեր ատամների միջև, էմալի վնասվածքներ և դիմացի ատամների բազմաքանակ կարիես։ Վինիրների տեղադրումից հետո, անհրաժեշտ է պատշաճ խնամք իրականացնել։ Վինիրների խնամքը ներառում է՝ ատամի խոզանակի և ատամի մածուկի ճիշտ ընտրություն, ատամների կանոնավոր և մանրակրկիտ մաքրում, ատամի թելի օգտագործում, բերանը ողողելու համար նախատեսված հատուկ հեղուկներ օգտագործում, կանոնավոր այցեր ստոմատոլոգին։ Ճիշտ մոտեցման և աշխատանքի մանրամասն պլանավորման դեպքում վինիրների տեղադրման գործընթացը ցավոտ չէ: Վինիրների տեղադրման դեպքում ատամի նյարդի հեռացման անհրաժեշտություն չկա, եթե նյարդն առողջ է։ Այն կարող է առաջանալ, եթե ատամները զգալիորեն ծռված լինեն: Վինիրների տեղադրման տարիքային խիստ սահմանափակումներ, որպես այդպիսին, ևս չկան: Սովորաբար, վինիրները տեղադրվում են սկսած 18 տարեկանից: Այժմ ժամանական է հասկանալ, թե ի՞նչ արժե գեղեցիկ ատամնաշարը ՀՀ առաջատար կլինիկաներում և ստոմատոլոգիական կենտրոններում։ «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնում արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով: Դա ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումը անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մայստեղ առկա է նույն օրը վինիրների տեղադրման հնարավորություն: Կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է հասնել արդյունքի բարձր ճշգրտության: Իսկ վինիրների տեղադրումն արժե սկսած 109.000 դրամից (մեկ միավորը)։ «Խաչումյան» ստամատոլոգիական կենտրոնում կարամիկական վինիրների IPS e.max տեսակի տեղեդրումն արժե 100.000 դրամ: «Դե Լյուքս» ստոմատոլոգիական կենտրոնում մեկ միավոր վինիրի տեղադրումը ևս արժե սկսած 100.000 դրամից՝ պայմանավորված տեսակով և տեղադրման առանձնահատկություններով։ «Իմպլանտում» ստամատոլոգիական կենտրոնն առաջարկում է կերամիկական վինիրներ սկսած 95.000 դրամից։ «Փերֆեքթ սմայլ» ստամատոլոգիական կենտրոնում մեկ միավոր վինիրի տեղադրումն արժե սկսած 80.000 դրամից։ «Մեդեսի» ստամատոլոգիական կենտրոնում գեղեցիկ և ինքնավստահ ժպիտ կարող եք ձեռք բերել սկսած 75.000 դրամից։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ստոմատոլոգիական կենտրոններում վինիրների տեղադրման արժեքները՝ կախված տեսակից, արտադրող երկրից և տեղադրման առանձնահատկություններից, միմյանցից շատ չեն տարբերվում և կարող են համապատասխանել էսթետիկ միջամտության անհրաժեշտությունն ուզեցող ցանկացած մարդու գրպանին ու պահանջներին։
    21:30
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» ՔԿ հիմնարկի ծառայողները կանխել են արգելված իրերի ներթափանցումը
    2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը: Խուզարկությամբ հանձնուքում առկա հագուստի միջից հայտնաբերվել է 2 wi-fi սարք: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:
    21:15
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին և Լարսում
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:00
    05.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Հարություն եմ առել ի մեռելոց». Փաշինյանը ուզում է ավարտել «հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը»
    Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է, որ խաղաղության այս պահին կարող է պատրաստ լինել, հաջորդ պահին պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ «Վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»:
    20:52
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն մտադիր է անձնակազմ չունեցող ավելի քան 100 նավ ուղարկել Արաբական թերակղզու շրջան
    ԱՄՆ-ն նախատեսում է Արաբական թերակղզու շրջանում տեղակայել անձնակազմ չունեցող ավելի քան100 նավ՝ Իրանի և Չինաստանի գործունեությանը հետևելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Բրեդ Կուպերը: Այդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ է մտնում ամենից առաջ Մերձավոր Արևելքը։ Նրա խոսքով` ԱՄՆ իշխանությունները ցանկանում են մինչև այս ամռան վերջն ուղարկել ավելի քան 100 ռոբոտ նավ և շարունակել խորացնել գործընկերային հարաբերությունները տարածաշրջանի դաշնակիցների հետ: Փոխծովակալը նշել է, որ նախնական նպատակը՝ 50 նավի տեղակայումը, իրականացվել է փետրվարին։ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում, քանի որ անհանգստացած է Պարսից ծոցի երկրների հետ կապերն ընդլայնելու Չինաստանի ջանքերից և ցանկանում է հետևել Իրանի գործունեությանը։ Ինչպես նշում է գործակալությունը, այդ ռոբոտ նավերն արտադրում են Կանադայի, Իսրայելի և ԱՄՆ-ի ընկերությունները և արժեն 800 հազարից մինչև 3 միլիոն դոլար։ Մայիսի 4-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մերձավոր Արևելքում ստեղծել հակաօդային պաշտպանության և ծովային անվտանգության ապահովման ինտեգրված ճարտարապետություն: Սալիվանը հստակեցրել է, որ ինտեգրումը հնարավոր է «նորարարական գործընկերությունների և տեխնոլոգիաների» շնորհիվ։ Որպես օրինակ նա բերել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի աշխատանքը, որի կազմում գործում է մի խումբ, որն «արհեստական ​​ինտելեկտն օգտագործում է այնպիսի նպատակներով, որոնք, իրոք, ապշեցնում են երևակայությունը»:
    20:45
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բայդենը Microsoft-ի, Google-ի, OpenAI-ի ղեկավարների հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հետ կապված ռիսկերը
    ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը, Microsoft կորպորացիայի ղեկավար Սաթյա Նադելան, Google և Alphabet ընկերությունների գլխավոր տնօրեն Սունդար Փիչայը մայիսի 4-ին Սպիտակ տանը քննարկել են արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սեմ Ալթմանը՝ ամերիկյան OpenAI ընկերության գլխավոր տնօրենը, որը մշակել է չատբոտ` ChatGPT արհեստական ​​ինտելեկտի հիմքի վրա, և Դարիո Ամոդեյը` OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից հիմնադրված Anthropic ընկերության գործադիր տնօրենը։ Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Բայդենն «ընդգծել է, որ ընկերությունները հիմնարար պատասխանատվություն են կրում՝ ապահովելու իրենց արտադրանքի անվտանգությունն ու հուսալիությունը` նախքան դրանց ներմուծումն ու հանրայնացումը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերի առնչությամբ։ ԱՄՆ նախագահը և փոխնախագահը շեշտել են, որ արհեստական ​​ինտելեկտի զարգացման արդյունքում ստացվող առավելություններն իրագործելու համար նախ անհրաժեշտ է մեղմել ինչպես առկա, այնպես էլ հնարավոր ռիսկերը, որ արհեստական ​​ինտելեկտը ներկայացնում է անհատների, հասարակության և ազգային անվտանգության համար։ «Դրանց են պատկանում անվտանգության, մարդու իրավունքների և ազատությունների, անձնական կյանքի անձեռնմխելիության, աշխատատեղերի և ժողովրդավարական արժեքների ոլորտների ռիսկերը», - հավելել են Սպիտակ տանը: Սպիտակ տանը կորպորացիաների ղեկավարներին կոչ են արել պատասխանատու գործողություններ և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար: «Հանդիպման ժամանակ նաև անկեղծ և կառուցողական քննարկում կայացավ երեք հանգուցային հարցերի շուրջ՝ քաղաքական գործիչների, հասարակայնության և այլոց հետ արհեստական ​​ինտելեկտի համակարգերի առումով ընկերությունների կողմից ավելի թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, արհեստական ​​ինտելեկտի համակարգերի հուսալիությունն, անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու, ստուգելու և հաստատելու կարևորությունը, ինչպես նաև չարագործներից ու հարձակումներից արհեստական ​​ինտելեկտի համակարգերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը», - նշվում է հայտարարության մեջ։
    20:30
    05.05.23
    Ավելին
  • Աշխարհ
    Նոր զանգվածային սպանություն՝ Սերբիայում. երիտասարդը կրակ է բացել գյուղում
    Դպրոցում 8 աշակերտների ու պահակի սպանության համար սգի մեջ գտնվող Սերբիայում նոր մասսայական սպանություն է եղել: Մայրաքաղաքից հարավ՝ Դուբոնա գյուղում 8 մարդ զոհվել, 13-ը վիրավորվել է հինգշաբթի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: 21-ամյա հրաձիգը ձերբակալվել է:
    20:15
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալենը գնացել էր ասելու, որ Հայաստանում տեղադրված հայորդիների արձանը, եթե իրենց մնար, չէր լինի․ Աննա Մկրտչյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Մինչ օրս ադրբեջանական բանակին սնող, հայ սպանել սովորեցնող թուրքերին հյուր է գնացել ալենը: Այնտեղ չի եղել հայկական շահի կամ արտաքին օրակարգը սպասարկելու որևէ դրվագ անգամ: Այնտեղ Հայաստանը թուրքիային հարմարեցնելու գործընթացն էր: ալենը չէր կարող բաց թողնել հնարավորությունը թուրքին անձամբ ասելու, որ ընդհանրական մոտեցումներ ունեն մեզ՝ հայերիս վերաբերյալ: ալենը գնացել էր ասելու, որ հայաստանում տեղադրված հայորդիների արձանը եթե իրենց մնար չէր լինի ու իրենք տեղադրման հետ կապ չունեն (հանկարծ թուրքերը չջղայնանան ալենի ու մնացած իշխանազավթների վրա)։ Գնացել էր թարմացնելու ասածները, որ տանջամահ արվող հայ գերիները բաքվում ալենի համար էլ են մեռած, թուրքի համար էլ: ալենի համար էլ հայի վրա թքելն է ճիշտը, թուրքի համար էլ: ալենն էլ Հայաստան պետությունից ուզում է քամել իր համար բարիքներ ու արնաքամ շպրտել Հայաստանը, թուրքն էլ: Հ.Գ. ալենին թուրքերն անգամ չթողեցին իր ամենասիրած գործով զբաղվի: Ներս հրավիրի մի պպծ սաքո, ով դուրս կհրավիրեր ռուս և ուկրաինացի պատվիրակներին հայտնի միջադեպից հետո»:
    20:00
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
    Մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են՝ Ա.Վահանյանը (ծնված 1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուրավոր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
    19:49
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ
    Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում և դրա հարակից տարածքներում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 2 շենք փլուզվել է: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է սանդուղքից ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ցերեկը ժամը 2:42-ին: Օջախը գտնվել է Իսիկավայի Նոտո թերակղզում, 12 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա, այնուամենայնիվ, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ մերձափնյա շրջաններում ծովի մակարդակը կարող է փոխվել: Սուզու քաղաքում մի տղամարդ ընկել է սանդուղքից և սրտի կաթված ստացել: Քաղաքում նաև երկու շենք է փլուզվել, որոնց փլատակներում կարող է մեկական մարդ լինել: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժի հատվածում շուրջ մեկ շաբաթ կարող են կրկին ցնցումներ գրանցվել:
    19:45
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը․ ԱՀ պետնախարար
    Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի: Այսօր վերջապես կարողացել ենք Արցախի Հանրապետության կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին: Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով: Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»:
    19:37
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսպանիայում առգրավել են Հարավային Ամերիկայից բերված 2 տոննա կոկաին
    Իսպանիայի իրավապահ մարմինները 2 տոննա կոկաին են առգրավել թմրանյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողության շրջանակներում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ ըստ Իսպանիայի ոստիկանության տարածած տեղեկատվության՝ իրավապահները բերման են ենթարկել 8 հոգու։ Հանցավոր խմբավորումը Հարավային Ամերիկայից կոկաին է մատակարարել Իսպանիայի Վիգո նավահանգիստ (Գալիսիայի ինքնավար համայնք): Ոստիկանությունը 8 խուզարկություն է անցկացրել, որոնց ընթացքում առգրավվել է 58 հազար եվրո կանխիկ գումար։ Հետաքննությունը շարունակվում է 2022 թվականի ամառվանից։
    19:30
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Մայիսի 1-ին, ժամը 09.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և նստատեղի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ և հմուտ աշխատանքի շնորհիվ պարզվեցին դեպքի մանրամասները։ Ահազանգից րոպեներ առաջ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 37-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 37-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տուժածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նույն օրը 37-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։
    19:15
    05.05.23
    Ավելին