Լրահոս

2023-05-06
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի կողքին է․ Կլաար
    Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունները։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
    11:30
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ում Հայաստանի և ԱՄՆ դեսպանները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ
    Մայիսի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
    11:15
    06.05.23
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Արտակ Բշտիկյան
    Արտակ Բշտիկյան - Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
    11:00
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:45
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նարեկ Մանասյանը հաղթեց բռնցքամարտի ԱԱ-ի մեկնարկում
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մրցեց Կոնգոյից Վիլյամ Մբանգիի հետ: Մանասյանն առավելության հասավ ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:
    10:30
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ձգտում է Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ուշագրավ է համարում Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»:
    10:15
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ջրաձոր բնակավայրում էլեկտրական շչակ է փորձարկվելու
    Ամասիայի համայնքապետարանից հայտնում են, որ սույն թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13-00 ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է էլեկտրական շչակը: «Նշված օրում շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել»,-նշվում է տարածած հայտարարությունում:
    10:00
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Երևանում բացահայտվել է 40-ից ավելի ապօրինի թմրաշրջանառության դեպք
    Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Ապրիլի 27-ից մայիսի 4-ը արձանագրվել է 40-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Արաբկիրի, Մալաթիայի,Շենգավիթի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի, ինչպես նաև Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով մեթամֆետամինի, շոկոյի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ և դեղահաբեր։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:45
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել` խնդիրը այս տարածաշրջանում հայկական պետության գոյությունն է․ Քրիստինե Վարդանյան
    «Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հայստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենամեծ խնդիրն Արցախի հարցն է և որ այդտեղ զիջումով մենք ավտոմատ կերպով ձեռք կբերենք Հայաստանի նկատմամբ առնվազն չեզոք տրամադրված երկու հարևաններ` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի:
    09:30
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ-ական իշխանությունների համար բանակը ոչ թե երկրի պաշտպանության և հզորության խորհրդանիշն է, այլ հավաքատեղի, որտեղ ամենակարևորը սննդի մատակարարումն է:
    09:20
    06.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը հայտարարել է նոր սերնդի ավիակրի կառուցման մասին
    Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այսօր մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որն աշխարհում նմանը չի ունենա: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ», - մեջբերել է Թանգսիրիի խոսքը Tasnim գործակալությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է նավաշինության ոլորտում, մասնավորապես՝ «Շահիդ Ռուդակի» և «Շահիդ Մահդավի» նավերի կառուցման գործում Իրանի հարուստ փորձը։ «Շահիդ Մահդավի» բազմանպատակ մարտանավը ծառայության է անցել ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում այս տարվա մարտին: Այն ունի «Աշուրա» և «Թարեք» դասի մարտական ​​հրթիռակիր նավակներ՝ բարձր մանևրայնությամբ, ինչպես նաև 10-ից 180 կմ հեռահարությամբ հրթիռների արձակման 99 կայանքներ, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արդի հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգեր:
    00:00
    06.05.23
    Ավելին
2023-05-05
  • Տարածաշրջան
    Մոսկվան «երդումներին» չի հավատում. Լավրովը կոնկրետ գործողություն է խոստանում Կիևին ու «նրա տերերին»
    Մոսկվան իր գլխավոր դիվանագետի շուրթերով է նաև խոստանում անպատասխան չթողնել Կրեմլի վրա հարձակումը: Լավրովը այս մասին հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Ռուսաստանի արտգործնախարարը չի հավատում Կիևին ու Վաշինգտոնին, որոնք հերքում են իրենց մասնակցությունը դրոններով հարձակմանը: Բայց անկախ սրանից՝ Լավրովը վստահ է՝ վաղ թե ուշ գալու է Արևմուտքի հետ խոսելու ժամանակը:
    23:57
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
    Մայիսի 5-ին, ժամը 22։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի 7-րդ և 4-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    23:52
    05.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Ագրեսիա զսպող» չեն Եվրամիության դիտորդները. խոստովանություն՝ Պրահայում
    Հայ-ադրբեջանական սահմանին Եվրադիտորդների տեղակայումից ավելի քան երկու ամիս անց Հայաստանի վարչապետը Պրահայում հայտարարել է, որ քաղաքացիական առաքելությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ չի տալիս մեր երկրին, ավելին՝ նոր մարտահրավերներ կարող է առաջացնել: Այս հայտարարությունից ընդամենը 6 օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարից իմացանք, որ Երևանը Եվրամիության երկրներին առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության կարողությունները:
    23:45
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպմանը․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նախկիններից պրծավ, Պուտինից պրծավ, «դավաճան» զինվորներից պրծավ, գեներալներից պրծավ, հիմա էլ Սփյուռքին է մեղադրում հողերը հանձնելու մեջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ոչ թե ինքն է հանձնել հողերը, այլ՝ սփյուռքահայերը։ Իհարկե՝ Սփյուռքահայերը չեն էլ հիշեցրել, որ իրենց հավաքած միջոցներից 100 մլն դոլարից ավելի գումար Փաշինյանը փոշիացրեց հենց պատերազմի թեժ օրերին՝ պարգևավճար բաժանելով իր թիմակիցներին։ Իհարկե՝ չեն հիշեցրել, որ տարիներ շարունակ Սփյուռքի հանգանակած գումարներով կառուցած փողոցները, դպրոցները, տները, ջրամբարները նվիրեց Ալիևին։ Սփյուռքահայերը, այո, մեղավոր են. մեղավոր են, որ էդ հանդիպման ժամանկ սրա խոսքերից հետո ինչ եղել է ձեռքների տակ, չեն նետել վրան։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպման։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ թույլ են տալիս Նիկոլը այցելի իրենց բնակած երկրներ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, քանի դեռ սա համարձակվել է դուրս գալ բունկերից, ուրեմն իրավունք ունի խոսելու ու մեղադրելու բոլորին` սփյուռքահայերին, ռուսներին, Պուտինին, Ամերիկային, սաղ աշխարհին, ընդդիմությանը, ժողովրդին, գեներալներին, զինվորներին և այլն և այլն։ Սա դրա արդյունքն է, որ բոլորով թույլ են տվել դուրս գա, հիմա սաղին մեղադրում ա։ Ու դրանով սաղս էլ մեղավոր ենք։ Երևակայությունս չի հերիքում՝ ենթադրելու համար, թե Սփյուռքից հետո հաջորդը ում է մեղադրելու։
    23:40
    05.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը բռունցք է թափահարում Թեհրանի ուղղությամբ. Իրանը վտարում է ադրբեջանցի 4 դիվանագետի
    Թեհրանը ադրբեջանցի 4 դիվանագետի պերսոնա նոն գրատա է ճանաչել. նրանք կարտաքսվեն Իսլամական Հանրապետությունից: Իրանը այսպիսի որոշում է կայացրել 2 օր անց Ալիևի այն արձանագրումից, որ պատմական ամենացածր մակարդակի վրա են Ադրբեջան-Իրան հարաբերությունները ու դրանք կարող են վերականգնվել այն դեպքում, եթե Թեհրանը կատարի իրենց պահանջները: Չնայած օրեցօր սրվող հարաբերություններին՝ ռազմական բախումը գրեթե բացառում են իրանագետները՝ հաշվի առնելով, որ խառն է Ադրբեջանի ռազմական ագրեսիաները հովոնավորող Թուրքիայի գլուխը:
    23:37
    05.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Էրդողանի զայրույթը մեղմելու փորձ. Ալեն Սիմոնյանը ցավ է ապրում Թուրքիայում
    Հայ-թուրքական հարաբերություններում խրված նոր սեպը հանելու համար Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Անկարայում հայտարարել է, որ «Նեմեսիս» արձանի տեղադրումը ոչ թե մեր երկրի արտաքին քաղաքականության դրսևորումն է, այլ ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի որոշում: Թուրք լրագրողների հետ զրույցում է Սիմոնյանը ասել այս մասին ու հույս հայտնել, որ իր այցից հետո Անկարան կփոխի որոշումը ու կբացի օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար:
    23:30
    05.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիները բողոքում են, որ Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող իրենց տեխնիկան խոցվել է: Չգիտեմ` համապատասխանում է՞ իրականությանը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ այո: Ավելին` ադրբեջանցիների առաջխաղացումը, դիրքավորումը, ամրացումը պետք էր կանխել հենց սկզբից, երբ մարտի վերջերին առաջանում էին: Չասեք` էսկալացիայից ենք խուսափել, որովհետև երբ Ադրբեջանը ագրեսիա է նախաձեռնում` նա առիթ գտնում է: Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ երբ դրանք մի տեղում ամրանում են, հետո արդեն սկսում են ճնշել դիմացի հայկական օբյեկտները` և´ քաղաքացիական, և´ ռազմական»։
    23:22
    05.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ադրբեջանական «թուղթը» նոր անուն ունի. ամերիկյան «առաջընթացից» հետո Մոսկվա կմեկնի Փաշինյանը
    Հայաստանի վարչապետը մտովի չափել է, թե որքան է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում՝ 4 օրում 10 մետր են իրար մոտեցել կողմերի դիրքորոշումները: «Եթե նախկինում մեկ կիլոմետր էր այդ տարբերությունը, հիմա՝ 990 մետր է»,- ասել է Հայաստանի վարչապետը: Այն, որ փոխըմբռնման առաջընթաց է գրանցվել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում, քառօրյա հանդիպումները ամփոփելով՝ պնդել է Հայաստանի արտգործնախարարությունը ու միաժամանակ հայտնել, որ համաձայնության չեն եկել Միրզոյանն ու Բայրամովը առանցքային հարցերի շուրջ: Նույն բանն է պնդել նաև Բաքուն:
    23:15
    05.05.23
    Ավելին
  • Իրավական
    Սկանդալային բացահայտումներ. գեներալ Խաչատուրովին ազատությունից զրկելու «իրական պատճառը»
    Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբանական թիմը պնդում է՝ իրենց պաշտպանյալը անազատության մեջ է 2020-ի դեկտեմբերին Տավուշի դիրքապահներին տված հրամանի պատճառով: Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը հրամայել է «ոչ մի քայլ հետ սկզբունքով» պաշտպանել Տավուշը, որքան էլ իշխանությունը թուլացնի բանակի դիրքերը: Հրամանի մասին փաստաբանները երկու օր առաջ են իմացել. մամուլում է հայտնվել Խաչատուրովի հրամանի ձեռագիր սղագրությունը:
    23:07
    05.05.23
    Ավելին