Լրահոս
2023-05-12
-
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնյան գաղտնիքները բացահայտվել են միայն ՔՊ-ականների համար. ԱՄՆ-ն կոչ է անում հետ քաշել զորքերըԲրյուսելում մայիսի 14-ին սպասվելիք Փաշինյան-Ալիև հանդիպումից երեք օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին զորքերը սահմանից հետ քաշելու պայմանավորվածություն ձեռք բերել: Այս հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում, բայց ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակի խոսքից հասկանալի չէ՝ ինչու չի հաջողվել Միացյալ Նահանգներում պայմանավորվել այդ մասին:Ավելին22:1512.05.23 -
Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է․ ՊՆԺամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին22:0912.05.23 -
ՀասարակականԱդրբեջանցի կատաղած գյուղացիների ձեռքն են հանձնել հայ գերիներին. սկանդալային փաստեր՝ նոր զեկույցումՀայաստանի և Արցախի սահմանային հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված: Իրավապաշտպանի տեղեկությամբ՝ թշնամու թիրախը Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն են: Հայ գերիներին խոշտանգելու գործում ադրբեջանցիները մասնակից են դարձնում նաև սովորական քաղաքացիներին: Հայաստանի նախկին օմբուդսմենի ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի զեկույցում այդպիսի պատմություններ կան Հայաստան վերադարձած գերիների վկայություններից:Ավելին22:0012.05.23 -
Հայկական կողմը զոհ ու վիրավոր ունիՀակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին21:4612.05.23 -
ԻրավականԽողովակի կտորները վաճառել էր․ ոստիկանների բացահայտումըԽողովակի կտորները վաճառել էր․ Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումըԱվելին21:4512.05.23 -
21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին21:3212.05.23 -
Վերին Պտղնի գյուղում տան տանիք է այրվելՄայիսի 12-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի առաջին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե և պլաստմասե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և էլեկտրական մալուխներ (մոտ 40 գմ)։Ավելին21:3012.05.23 -
Կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է․ ՊՆԺամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին21:1712.05.23 -
ՏարածաշրջանՊուտինի որոշումը բաժանել է Վրաստանը. առանց վիզա մեկնել Ռուսաստա՞ն, թե՞ հանգիստ քայլել դեպի ԵվրոպաՎրաստանի իշխանության կողմից հավանության արժանած՝ ուղիղ թռիչքների վերսկսման վերաբերյալ Ռուսաստանի որոշումը արդյո՞ք ողջունում են նաև վրացիները: Ruptly-ի մեր գործընկերների հարցախույզը ցույց է տալիս, որ խիստ հակասական է Վրաստանի քաղաքացիների արձագանքը: Մի մասը վախենում է, որ այս որոշման պատճառով կարող են փչանալ Եվրամիության հետ հարաբերությունները, մյուս մասը ուրախ է, որ հարազատներին տեսակցելու համար ստիպված չի լինի երրորդ երկրի տարածքով գնալ Ռուսաստան:Ավելին21:1512.05.23 -
ԻրավականՀակառակորդի կողմից ԱԹՍ օգտագործելու արդյունքում ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀակառակորդի կողմից ԱԹՍ օգտագործելու արդյունքում ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեն։ «2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ: Նույն օրը վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով /2 դրվագ/ (ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փորձը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջԱվելին21:0012.05.23 -
Հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել․ ՀՀ ՊՆԺամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: ՀՀ ՊՆԱվելին20:5112.05.23 -
ԻրավականԱրմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմՄայիսի 10-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել յոթ երիտասարդ, որոնց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով խիմկայի և մարիխուանայի նմանվող զանգվածներ և նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Բոլոր դեպքերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, լինելով ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություններից մեկը, հետևողականորեն շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:4512.05.23 -
Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակը շարունակվում էԺամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին20:3812.05.23 -
ԱրցախԱրցախի առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և մառախուղԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և մառախուղ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի ՝ + 10…+ 14°, ցերեկը՝ + 15…+ 18° տաքություն:Ավելին20:3012.05.23 -
ՄշակույթՀայ կինոռեժիսորի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը մրցանակների է արժանացել Թուրքիայում անցկացվող կինոփառատոնումՌեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում ներկայացված են հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ: Ֆիլմը նաև այլ թուրքական կինոփառատոնների մրցութային ծրագրերում է ընդգրկվել, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել: «Ամերիկացի բարի սամարացիները» ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսիոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորն Աշոտ Մկրտչյանն է, իսկ արտադրողը՝ «Ման փիքչերս փրոդաքշեն» ընկերությունը:Ավելին20:1512.05.23 -
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբԺամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին20:0412.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբես Մուհիդինի հետ: Մանասյանը զիջեց 0:5 և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ավելի ուշ Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մրցելու է Ուզբեկստանից Ասիայի չեմպիոն Ռուսլան Աբդուլաևի հետ:Ավելին20:0012.05.23 -
ՀասարակականՌԴ քաղաքացուն օգնության են հասել փրկարարներըՄայիսի 12-ին՝ ժամը 15։54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի «Եղնիկի» արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․, ՌԴ քաղաքացի) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։Ավելին19:5212.05.23 -
Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի ուղղությամբԺամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:Ավելին19:5112.05.23