Լրահոս

2023-05-13
  • Img default alt hy
    Սպորտ
    Դե Բրույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող
    «Մանչեսթեր Սիթի» բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող՝ առաջին կիսաեզրափակիչների արդյունքներով։ ՉԼ-ում այս շաբաթ լավագույնն է ճանաչվել նաև «Ռեալի» դեմ նրա խփած գոլը: Լավագույն խաղացողի կոչման համար քվեարկության արդյունքներով բելգիացին առաջ է անցել մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորից, «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանից ու Նիկոլո Բարելայից։ Մայիսի 9-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում «Քաղաքայիները» ոչ-ոքի (1:1) են խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջին գոլը «սերուցքայինները» խփել են 36-րդ րոպեին, աչքի է ընկել Վինիսիուս Ժունիորը։ Դե Բրույնեն 67-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը։ Բելգիացին ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, անգլիացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այս խաղում ոչ մի փոփոխություն չի կատարել։ Պատասխան խաղը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի մեկ այլ կիսաեզրափակիչում «Միլան»-«Ինտեր» առաջին խաղում Մխիթարյանի թիմը 2։0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Հենրիխն աչքի է ընկել խփած գնդակով։
    10:15
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար
    Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար` մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտասահման արտագաղթի կրճատման նպատակով», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։
    10:00
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. մեկը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ
    Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    09:50
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավինյանի նպատակն է ճնշել լրատվամիջոցին․ մեդիա կազմակերպությունները պահանջում են հետ վերցնել հայցն՝ ընդդեմ «168 ժամ»-ի
    Մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու՝ դատարանի աննախադեպ որոշման կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
    09:45
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իտալիայի նախագահը կհանդիպի Զելենսկիի հետ. ANSA
    Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան մայիսի 13-ին կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ANSA գործակալությունը՝ մանրամասնելով, որ բանակցությունները տեղի կունենան նախագահական Քվիրինալիսի պալատում։ Հռոմ այցն, ամենայն հավանականությամբ, կկայանա մայիսի 13-ին և 14-ին: Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ ANSA-ն նշում է, որ ըստ Վատիկանի աղբյուրների՝ մայիսի 13-ին Զելենսկիին կարող է ընդունել նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Զելենսկին արդեն այցելել է Եվրոպայի որոշ մայրաքաղաքներ։ Վերջերս նա այցելել էր Ֆինլանդիա և Նիդերլանդներ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ նրան սպասում են նաև Բեռլինում։ Ապրիլի 26-ին Իտալիան անցկացրել է Ուկրաինայի վերականգնման թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին Իտալիայի ավելի քան 500 և Ուկրաինայի 150 ընկերությունների ներկայացուցիչներ։ Կիևը ներկայացնում էր վարչապետ Դենիս Շմիգալը: Նա նաև ներկա է եղել Ֆրանցիսկոս պապի մոտ ունկնդրության:
    09:30
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Տնտեսական աճը բացարձակապես կախված չէ գործող իշխանություններից և նրա ձեռնարկած քայլերից։
    09:20
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ
    Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
    09:10
    13.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի բնակչից խարդախությամբ 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, հորն ապօրինի զրկել ազատությունից և ազատ արձակել՝ դրա համար գումարն ստանալուց հետո
    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր հոր նկատմամբ իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ։ Այդ առիթով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող: Իրականացվել են մեծածավալ վարույթային և ապացուցողական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Միաժամանակ, հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին՝ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ ձեռնարկելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ: Իրականացված համակարգված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժող ճանաչված երիտասարդը 2023թ. ապրիլի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, իրեն պատկանող 5500 ԱՄՆ դոլար գումարը բարձր փոխարժեքով դրամի վերածելու նպատակով, զանգահարել է նշված հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին։ Իր հետ հեռախոսազրույց ունեցած անձի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, վերջինիս ցանկությամբ, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սոպերմարկետի մոտ հանդիպել է մեկ անձի և վերջինիս կողմից շահագործվող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի մեջ գումարը փոխանցել է այդ անձին։ Վերջինս միայնակ մտել է հարակից սուպերմարկետ, գումարը փոխանցել վարույթով դեռևս չպարզված անձին և վերադառնալով հայտնել, որ գումարը փոխանցել է այլ անձի։ Երիտասարդը պահանջել է վերադարձնել իր կողմից տրված գումարը, ինչի շուրջ նրանց միջև ավտոմեքենայում ծագել է վիճաբանություն, որի հետևանքով վարորդը նշված վայր է կանչել այլ անձանց։ Վերջիններս, ժամանելով դեպքի վայր, սկսել են վիճաբանել երիտասարդի հետ, մեքենայի պատուհանից, ինչպես նաև սրահում ձեռքերով հավածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Ապա գումարի հետ կապված վեճը շարունակելու նպատակով, տուժողի կամքին հակառակ, առևանգելով, վերջիններս նրան ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող ավտոտնակ։ Դեպքի վայրում գտնվող երտասարդի հայրը, տեսնելով, որ որդուն տեղափոխում են, իր կամքով նրանց հետևից գնացել է նույն վայր։ Այնտեղ նշված անձինք երիտասարդի և նրա հոր կամքին հակառակ վերցրել են նրանց հեռախոսները, մտցրել ավտոտնակ և արգելել հեռանալ՝ այդ կերպ խմբով նրանց ապօրինի զրկելով ազատությունից։ Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ նշված անձինք խմբով, նախնական համաձայնությամբ, իբր տուժողի կողմից 5500 ԱՄՆ դոլարը «Տոյոտայի» վարորդից անհիմն պահանջելու և նրան խարդախության մեջ մեղադրալու համար, առևանգված երիտասարդին և ապօրինի ազատությունից զրկված նրա հորն ազատ արձակելու պայմանով, ինչպես նաև նրանց գույքը իրենց հանձնելու նպատակով շորթում կատարելով, պահանջել են 20000 ԱՄՆ դոլար և միաժամանակ բռնություն գործադրել, ծեծի ենթարկել նրանց, սպառնացել բռնություններ կիրառել նրանց մերձավորների նկատմամբ։ Սակայն ընթացքում սակարկելով՝ պայմանավորվել են մոտ 1.000.000 դրամի դիմաց ազատ արձակելու շուրջ և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ստանալով նշված գումարը` հիշյալ անձինք բաց են թողել տուժողներին: Քննությամբ պարզվել է առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված 5 անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Դատարանի որոշմամբ վերոնշյալ 5 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 2-ը կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերելու նրանցից երրորդին և հարկադրաբար ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանցից յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, միջոցներ են ձեռնարկվում նաև պարզելու այն անձի ինքնությունը, ում սուպերմարկետում փոխանցվել է 5500ԱՄՆ դոլարը: Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում գումարը վերադարձնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ՝ գործով տուժող ճանաչված երիտասարդն ատրճանակ է ցուցադրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան շահագործող՝ գործով մեղադրյալ անձին՝ սպառնալով գումարը չվերադարձնելու դեպքում վերցնել նրա կողմից շահագործվող ավտոմեքենան։ Այս դրվագով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ ապօրինի կերպով հրազեն կրելու, ինչպես նաև՝ բռնություն գարծադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու հատկանիշներով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    00:00
    13.05.23
    Ավելին
2023-05-12
  • Միջազգային
    «Թող Ալլահն այրի նրանց սրտերը». Իսրայելը հարսանիքը թաղման է վերածել Պաղեստինում
    Իսրայելա-պաղեստինյան 5-րդ օրը շարունկավող ռազմական գործողությունները արդեն մոտ երեք տասնյակ մարդու կյանք են խլել, վիրավորները 90-ից ավելի են: Կողմերին հրադադար հաստատելու կոչով դիմել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:
    23:55
    12.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին մահվան է «դատապարտում» Կրեմլին. Շոյգուին կանչում են Բախմուտ՝ տեսնելու ծանր իրավիճակը
    Վլադիմիր Պուտինի շրջապատին վերացնելու Ուկրաինայի նախագահի սպառնալիքներին Կրեմլը դեռ չի արձագանքել: Ըստ էության՝ Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որը Կրեմլի վրա դրոնների հարձակումից հետո, հայտարարել էր, թե ռուսական կողմին այլ բան չի մնում անել, քան ֆիզիկապես վերացնել Կիևի իշխանությանը:
    23:50
    12.05.23
    Ավելին
  • Հասարակական
    «Տո դրան պիտի կախեն վաբշե». կրկին նորածին են գտել «լքվածների շենքում», փնտրում են մորը
    «Անհայտ ընկեցիկը». այսպես են կոչում բժիշկները Արցախի 28/4 հասցեում գտնված նորածնին: Աղջնակին հիվանդանոց են տեղափոխել մարմնի 31 աստիճան ջերմությամբ: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Հայլուր»-ի նկարահանող խումբը եղել է այն հասցեում, որտեղ վերջին 5 տարում երրորդ լքված նորածնին են հայտնաբերել բնակիչները:
    23:45
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
    Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.): ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    23:35
    12.05.23
    Ավելին
  • Արցախ
    Սկոլիոզ ունեցող 9-ամյա տղան չի կարողանում Երևան գալ. Բաքուն արդեն շտապօգնության մեքենա է կանգնեցնում
    Ծանր վիճակում Արցախից Հայաստան տեղափողվող հիվանդները ստիպված դառնում են ադրբեջանական հեռուստաշոուի մասնակիցներ: Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կանգնեցված շտապօգնության մեքենայի կադրերը տարածվել են ադրբեջանական եթերում: Թշնամին այս կերպ փորձում է ցույց տալ, թե չի խոչընդոտում Արցախից Հայաստան ու հակառակ ուղղությամբ ելումուտը:
    23:30
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր
    Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
    23:18
    12.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը կարող է «վա բանկ» գնալ, չնայած՝ Ադրբեջանի դաշնակիցների գործերը լավ չեն
    Մի ռազմական հարկի տակ են հավաքվել Թուրքիան ու ընկերները: «Անատոլիական արծիվ» կոչվող զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերը: Փորձագետները հեռահար նպատակներ են տեսնում հերթական զորավարժությունների անվան տակ: Հնարավոր է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է մեծ պատերազմի՝ ոչ միայն Հայաստանի դեմ:
    23:15
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 22:45-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
    Ժամը 22:45-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
    23:00
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Tesla Model 3-ը և Hyundai Elantra-ն
    Ժամը 18:45-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սուսաննա Մանուկյանի վարած Tesla Model 3 մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Գեղամ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Tesla-ն հայտնվել է Օգյուստ Ռոդենի արձանի տարածքում՝ կանաչ գազոնի մեջ: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
    22:51
    12.05.23
    Ավելին
  • Հայկական ոսկին՝ Ադրբեջանի թիրախում. Սոթքի հանքի կորուստն աղետ կլինի Հայաստանի համար
    Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումների նպատակներից մեկը Սոթքի հանքի ամբողջական գրավումն է՝ ըստ ռազմական փորձագետի: Այն ռազմավարական կարևոր բարձունք կարող է դառնալ Բաքվի համար, իսկ Հայաստանը կարող է կորցնել Հայաստանի հազար խոշոր հարկ վճարողներից 4-րդին: Ադրբեջանցիների կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրը արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում:
    22:45
    12.05.23
    Ավելին
  • Հայաստան
    Լարվածությունն աճում է Գեղարքունիքում. իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին
    Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կրկին լարված է իրավիճակը: Ժամը 20:20-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակել Կութի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ ու ականանետ են կիրառում Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մեր ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Հայաստանի զինուժը ձեռնարկում է համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
    22:30
    12.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ
    Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
    22:19
    12.05.23
    Ավելին