Լրահոս
2023-05-19
-
Հասարակական«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ է անում լինել դատարանի Շենգավիթ նստավայրում«Որդիների Կանչ» ՀԿ-ն կոչ է անում բոլորին այսօր ժամը 13։00-ին լինել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ժամը 13:00-ին, միասին, բոլորով հենց հիմիկվանից սկսած լինում ենք ք. Երևանի ը/ի դատարանի Շենգավիթի նտավայրում՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։ Այսօր վերջնական քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։ Հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1 Չնայած նրան, որ մեր առավոտն ու գիշերը խառնվել են իրար, բայց ամեն դեպքում ուզում ենք բարի լույսը սկսենք շնորհակալական խոսքերով… Շնորհակալություն այն հոծ բազմությանը, այն մարդկանց տեղատարափին, որ եկան, կանգնեցին ու սատարեցին մեզ…, հավատացեք հոգեբանական աջակցությունը շատ մեծ դեր ունի և մենք երեկ հասկացանք, որ կարծես թե դեռ ամեն ինչ չէ, որ կորած է… Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք…, սակայն ուզում ենք նշել, որ դեռ պայքարը շարունակվում է ու դեռ չի վերջացել, և կրկին ու կրկին կոչ ենք անում՝ այսօր, ժամը՝ 13:00-ին միանալ մեզ ու այն քաղաքացիներին, որոնք գիշերել են մեզ հետ դատարանի բակում»։ ՀԿ-ից նաև հայտնում են, որ ընդդիմադիր 2 կուսակցությունների պատգամավորները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ երաշխավորելով հերոսածին Գայանեին ազատումը։ Դերասան Հրանտ Թոխատյանը ևս ներկայացրել է միջնորդություն։ «Առերեսումից հետո՝ Ա. Փաշինյանը պնդել է իր դիրքորոշումը։ Տեսնենք, թե այսօր որոշում է կայացնելու երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանը։ Կարծում ենք՝ պետք է հերոս լինի, ինչպիսի հերոս էր Ժորա Մարտիրոսյանը, ում մորը որ պետք է դատի»,- նշում են ՀԿ-ից։Ավելին11:4519.05.23 -
Սպորտ«Ձայնդ կտրի՛ր»․ Դե Բրույնեն Ռեալի դեմ խաղի ժամանակ բղավել է Գվարդիոլայի վրա«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դժգոհություն է հայտնել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պնդումներից Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում (4:0): ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Goal-ը։Ավելին11:3019.05.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինԱյսօր՝ մայիսի 19-ին, Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 412 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.84 դրամ:Ավելին11:1519.05.23 -
ՀասարակականԳազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին11:0019.05.23 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանում. Դավթաշենի ղեկավարի տեղակալը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։Ավելին10:4519.05.23 -
ԱշխարհԹռչնագրիպի պատճառով կարանտին է հայտարարվելՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մայրաքաղաքի մի շարք թաղամասերում կարանտին մտցնելու մասին՝ կապված թռչնագրիպի հայտնաբերված դեպքերի հետ։Ավելին10:3019.05.23 -
ՀասարակականՃՏՊ՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՄայիսի 18-ին` ժամը 20:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին10:1519.05.23 -
ԱրցախԲերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և Կաշենի հանքավայրի ուղղությամբ. ՊԲԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Ավելին10:1319.05.23 -
ՄշակույթՎանկուվերի սինեմաթեքում հայկական կինոյի օրեր կանցկացվեն2023 թվականի հունիսի 15-22-ը Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։Ավելին10:0019.05.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կմեկնի ՄոսկվաԱյս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։Ավելին09:4519.05.23 -
ՄիջազգայինԻտալիայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 9-ի, 13 հազար մարդ ստիպված է եղել լքել տներըԻտալիայում ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից, հեղեղումների հետևանքով մահացել է 9 մարդ, 13 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:Ավելին09:3019.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորում է՝ կա՛մ ստեղծել Պաշտպանության կոմիտե եւ այնտեղ ընդգրկել Սամվել Բաբայանին ու Ռուբեն Վարդանյանին, կա՛մ հրաժարական տալ՝ անցկացնելով վստահության հանրաքվե։ «Ժողովուրդ» ՔՊ-ական երևանաբնակ Արթուր Հովհաննիսյանը պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճար: «Հրապարակ» ԵՄ-ն 5 տարվա կտրվածքով Սյունիքին 116 մլն եվրո է տրամադրում: «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ ՀՅԴ-ի գործունեությունը պետք է դադարեցվի: «Ժողովուրդ» ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատել չեն ցանկանում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:Ավելին09:2019.05.23 -
ԻրավականՏիկին Գայանեն վատառողջ է, շտապօգնության մեքենա ենք կանչել. փաստաբանԴատական նիստի ժամանակ Գայանե Հակոբյանի ինքնազգացումը վատացել է, լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։Ավելին00:5219.05.23 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները և մի շարք անհատներ ներկայացրել են երաշխավորություն․ ՄամիջանյանԸնդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանեի ազատության համար: Այս մասին գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:Ավելին00:4019.05.23 -
ՀասարակականԼիահույս ենք, որ սա զուտ պատահականություն է, որ դատավորը կրում է Գայանեի հերոս որդու անունը․ «Որդիների Կանչ» ՀԿ«Ծանոթացեք, այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին։Ավելին00:3019.05.23 -
ԻրավականԳայանե Հակոբյանի կալանքի գործով նիստը հետաձգվել էԳայանե Հակոբյանի կալանքի գործով նիստը հետաձգվել է մինչև ժամը 1-ը։Ավելին00:2019.05.23 -
ՀասարակականLույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին00:1019.05.23 -
ՀասարակականԶոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։Ավելին00:0419.05.23 -
ՄիջազգայինԻրանն ու Պակիստանն ընդլայնում են կապերըՊակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի միջև համագործակցությունը կընդլայնվի բոլոր մակարդակներում:Ավելին00:0019.05.23