Լրահոս

2023-05-21
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Սիթին» տեսանյութ է հրապարակել՝ ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու կապակցությամբ
    «Մանչեսթեր Սիթին» YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ ԱՊԼ-ի չեմպիոն դառնալու կապակցությամբ, գրում է Armsport-ը։ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն այն բանից հետո, երբ «Արսենալը» Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» (0-1): «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չեմպիոնի գավաթը կստանա «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերջին տնային խաղից հետո։
    17:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Ամենայն Հայոց Հայրապետության Գահը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տեսություն այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության Գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:
    17:00
    21.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանում մեկնարկել է Թուրքիայի ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը
    Թուրքիայում համապետական ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունը սկսվել է շաբաթ օրը Մոսկվայում հանրապետության դեսպանատանը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ընտրատեղամասը բաց է լինելու երեք օր՝ շաբաթից երկուշաբթի, առավոտյան 8-ից 22։00-ը։ Բացի Մոսկվայից, Ռուսաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Նովոռոսիյսկում գտնվող գլխավոր հյուպատոսություններում։ «Քվեարկության ավարտից հետո բոլոր քվեաթերթիկները հաշվելու համար կուղարկվեն Թուրքիա»,- լրագրողներին ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Մեհմեդ Սամսարը։ Նա ինքը առաջիններից էր, ով քվեարկել է շաբաթ օրը կնոջ հետ միասին։ «Հուսով եմ, որ մեր բոլոր համաքաղաքացիները նույնպես կմիանան քվեարկության գործընթացին»,- ասել է դեսպանը։ Թուրքիայում համընդհանուր ընտրությունների երկրորդ փուլի վաղաժամ քվեարկությունն ընթանում է աշխարհի 77 երկրներում։ Թուրքական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանում գրանցված է 3 մլն 416 հազար 98 ընտրող։
    16:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումը մեծ խայտառակություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
    ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։ Նա գրառում է արել, որում ասված է․ «Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները»:
    16:36
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Georgian Airways-ն արգելել է Վրաստանի նախագահին թռչել ընկերության ինքնաթիռներով
    Վրացական Georgian Airways ազգային ավիաընկերությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել իր ինքնաթիռներում և թույլ չի տա նրան ինքնաթիռ նստել, ասվում է ավիաընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի հայտարարության մեջ։ Զուրաբիշվիլին նախօրեին բոյկոտ է հայտարարել Georgian Airways-ին՝ Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման հետ կապված։ Երկրի ղեկավարը կոչ է արել բոլոր քաղաքացիներին միանալ իր բոյկոտին և հրաժարվել այս ավիաընկերության ծառայություններից։ «Տիկին Սալոմեն հայտարարել է ազգային ավիաընկերության բոյկոտի մասին: Մենք նրան հայտարարում ենք պերսոնա նոն գրատա և քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, մենք նրան թույլ չենք տա ինքնաթիռ նստել», – ասվում է տնօրենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վրացական լրատվամիջոցների կողմից: Գաիաշվիլին հատուկ հայտարարության մեջ քննադատում է նաև նախագահին իր պաշտոնների և գործունեության համար՝ դրանք անվանելով դավաճանական։
    16:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում այրվել է այրվել է մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված
    «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Հայտնում են ՆԳՆ փրկարրա ծառայությունից: Պահեստում (մոտ 20 քմ) այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված։
    16:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեքսուալ բնույթի բռնի գործողություն Գավառի մանկատանը․ տուժածը 15-ամյա աղջնակ է
    ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։ Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։ Դեպքի փաստով՝ Ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
    16:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը
    Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
    15:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    15:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք խայտառակություն եք իրավաբանի մասնագիտության համար. բաց նամակ դատավորին, դատախազին և քննիչին
    Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Այս մասին ասվում է փաստաբան Հովհաննես Խուդոյանի բաց նամակում ուղղված՝ կալանավորված Գայանե Հակոբյանի գործով քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին: «Բաց նամակ քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին Երկու օր վիրավորանքից բացի բառեր չէի գտնում, բայց երբեմն առանց վիրավորանքի խոսքը ավելի հեշտ է տեղ հասնում: Պարոնա'յք, Ես գրում եմ այս նամակը՝ արտահայտելու իմ բացարձակ արհամարհանքն ու քամահրանքը ձեր բոլորովին ողբալի պահվածքի նկատմամբ: Հասկանալի է, որ ձեր ինտելեկտը, սկզբունքները, արժեքները չեն կարողացել ձեզ ուղղորդել դեպի արդարության և ազնվության ճանապարհը: Փոխարենը, դուք ընտրել եք ապօրինի կալանավորման դավաճանական ուղին՝ թիրախավորելով պատերազմի նահատակ հերոսի մորը ինչ֊որ մեկի հիվանդագին քաղաքական հետապնդումները իրականացնելու նպատակով: Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Հենց այն փաստը, որ դուք կամավոր և միտումնավոր կալանավորեցիք վշտի մեջ գտնվող մորը, մեկին, ով արդեն աներևակայելի կորուստ ու ցավ է կրել, բացահայտում է ձեր անզգամ ու անմարդկային էությունը: Դուք ապացուցեցիք, որ դուք խայտառակություն եք դատական համակարգի համար և վիրավորում եք հենց արդարադատության էությունը։ Չփորձեք արդարացումներ գտնել կամ թաքնվել օրենքի շարադրանքի հետևում․ բոլորս ձեր հետ միասին շատ լավ հասկանում ենք, որ այն, ինչ դուք արեցիք, երբևէ չի բխել օրենքից: Քաղաքական շահի համար անմեղ անհատին ապօրինաբար կալանավորելով՝ դուք դրսևորեցիք կարեկցանքի և ապրումակցելու ունակության բացարձակ բացակայություն: Անհնար է պատկերացնել, որ հեղինակավոր դիրքում գտնվող ինչ-որ մեկը, ում հանձնարարված է պահպանել օրենքը, այնքան ցած կիջնի, որ օգտագործի իր իշխանությունը պատերազմի նահատակի ծնողի հանդեպ անձնական և քաղաքական վենդետաների համար: Ձեր գործողությունները ոչ միայն անօրինական են, այլև բարոյապես սնանկ՝ բացահայտելով ձեր իսկական էությունը՝ որպես անսիրտ և քաղաքական իշխանությանը անխոս հպատակվող անհատների: Ձեզ տրվել էր անաչառ արդարադատություն իրականացնելու պատասխանատվությունը, սակայն փոխարենը դուք ընտրել եք ձեր իշխանությունը որպես ճնշման գործիք օգտագործելու անպատվաբեր ուղին: Ձեր կողմնակալ և քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշումները կոտրել են դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության մնացած հավատը: Ձեր վարքագիծը խարխլում է մեր հասարակության բարոյական արժեքների կառուցվածքը և ամրապնդում է այն գաղափարը, որ արդարադատությունը ոչ այլ ինչ է, քան խաղալիք ձեր նման անհատների ձեռքում: Դուք դարձել եք այն ամենի խորհրդանիշը, ինչը սխալ է իրավական համակարգում։ Ձեր անվճռականությունն ու գոռոզությունը մթագնել են ձեր դատողությունը՝ թույլ չտալով տեսնել այն հսկայական վնասը, որը պատճառվել է ձեր գործողությունների արդյունքում: Ձեր գործողությունները արտացոլում են ձեր զբաղեցրած պաշտոնի նշանակության ամբողջական անտեսումը և Դուք, դատավոր Չիչոյան, արժանի չեք դատավորի պատմուճան կրելուն: Դատավոր Չիչոյան, դատախազ Դանիելյան, քննիչ Շահբանդարյան, դուք խայտառակություն եք իրավաբանի մասնագիտության համար և բիծ բոլոր նրանց հեղինակության վրա, ովքեր ձգտում են արդարության և արդարադատության: Ես խնդրում եմ ձեզ խորհել անմեղ մարդկանց կյանքին ձեր հասցրած վնասի մասին: Միայն անկեղծ ապաշխարության և ձեր դաժան սխալները շտկելու անկեղծ հանձնառության միջոցով կարող եք հույս ունենալ քավել ձեր մեղքերը նրանց աչքերում, ում այդքան անխղճորեն վիրավորել եք: Այդ խարանը, որ վերցրել եք ինքնակամ, երբեք չի մաքրվելու ձեր վրայից, բայց կարող է չդրվել ձեր սերունդների վրա: Երկար մտածեք, լավ մտածեք, թե ինչ արեցիք: Թող ձեր անունները հավերժ լինեն անարդարության, անսկզբունքայնության ու ծառայամտության հոմանիշը, վկայություն այն մութ ժամանակների, որոնցում մենք հայտնվում ենք, երբ նրանք, ովքեր պարտավոր են պահպանել օրենքը, դառնում են դրա ամենամեծ ոտնահարողները: Առանց հարգանքի, Հովհաննես Խուդոյան»:
    15:15
    21.05.23
    Ավելին
  • Աշխարհ
    Բեռնատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից
    Անդրբայկալյան երկաթուղու Կուենգա-Պրիիսկովայա երկաթուղային գծում գիշերը ռելսերից դուրս են եկել բեռնատար գնացքի 13 վագոններ, որոնցից ութը շրջվել են։ Այս մասին կիրակի տելեգրամյան իր ալիքում հայտնել է երկրամասի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Սերգեյկինը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մասնագետներն աշխատում երկաթուղու մի հատվածում՝ գնացքների երթևեկությունը վերականգնելու համար։ Միաժամանակ, Ռուսաստանի ԱԻՆ Անդրբայկալյան երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 11 վագոն դուրս է եկել ռելսերից։ Հետևանքները վերացնելու համար ուղարկվել է 4 վերականգնման գնացք, ինչպես նաև 157 մարդ և 25 միավոր տեխնիկա։
    15:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 21-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Հրապարակ, Փարամազի, Զ.Անդրանիկի փողոցների ջրամատակարարումը: Մայիսի 21-ին ժամը 12:00-16:00-ն Էրեբունի 26, 28 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:45
    21.05.23
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Չինական 40 համալսարան սպասում է հայ դիմորդներին. հայ-չինական առաջին կրթական էքսպոն
    Չինական 40 համալսարաններ սպասում են հայ դիմորդներին: Երևանում այսօր տեղի է ունեցել էքսպո, որի ընթացքում ներկայացվել է, թե ինչպե՞ս կարելի է սովորել չինական բուհերում, ստանալ կրթաթոշակ:
    14:30
    21.05.23
    Ավելին
  • Սպորտ
    Կոլամբուսը զիջեց Ցինցինատիին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ
    MLS-ի կանոնավոր առաջնության 14-րդ տուրի շրջանակում Արևելյան Կոնֆերենցիայի առաջատար «Ցինցինատին» սեփական հարկի ընդունեց «Կոլամբուսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ «Ցինցինատին» 30 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը․ հանդիպման 40-րդ րոպեին Լուկասը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը։ «Կոլամբուսն» այս խաղից հետո Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր։
    14:00
    21.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բախմուտում ռուսական դրոշ են բարձրացրել. «Վագներ»
    Բախմուտը գրավելու մասին հայտարարությունից հետո «Վագներ» ջոկատը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ քաղաքում բարձրացվում է ՌԴ պետական դրոշը: Տեսանյութը՝ "Кепка Пригожина" @Prigozhin_hat տելեգրամյան ալիքից
    13:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մեծամորը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք
    Մեծամորի Մշակույթի տանը մայիսի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Միջոցառմանը ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, պատգամավոր Թագուհի Ղազարյանը, համայնքների ղեկավարները, Մեծամորի երիտասարդներն ու բնակիչներ։ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին հանձնեցին խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թ․ երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մեծամորցիներին։ «Այս ծրագիրը ինքնադրսևորվելու, ակտիվ լինելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ է տալու մեր երիտասարդներին, նպաստելու է քաղաքների միջև սերտ կապերի, երիտասարդական նախաձեռնությունների և երիտասարդական քաղաքականության ոլորտում բարեխիղճ և գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Այսօր բոլորս ունենք մեկ երազանք․ Հայաստանի բոլոր քաղաքներում, բնակավայրերում ստեղծել երիտասարդության համար այնպիսի պայմաններ, որ մեր երիտասարդներն ապրեն լիարժեք մշակութային կյանքով, որ մարզերում շատ լինեն կրթական տարաբնույթ ծրագրերն ու այլ ծառայությունները: Վստահ եմ, որ մեր երիտասարդները պատվով են իրականացնելու իրենց առջև դրված բոլոր խնդիրները, իսկ մենք, մշտապես մեր երիտասարդների կողքին կանգնած լինելով, աջակցելու ենք»,- նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
    13:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Այսօր Կենտրոն վարչական շրջանում փորձարկվելու է ազդարարման ուսումնական շչակ
    Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությունը փորձարկում է ազդարարման ուսումնական շչակ։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շչակի գործարկման ընթացքում խնդրում ենք խուճապի չմատնվել և հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար:
    13:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտակերտում տեղի է ունեցել դասախոսություն-միջոցառում ազգային ուտեստների վերաբերյալ
    Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում նախօրեին կազմակերպվել է «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի աշխատակցուհի Գոհար Չոբանյանն ասել է, որ դասախոսության նպատակն ազգային խոհանոցի առանձնահատկությունների ու պատմության վերաբերյալ դպրոցականներին գիտելիքներ հաղորդելն էր: «Մեր խնդիրն ինքնության, ավանդույթների, հարուստ ժառանգության պահպանմանը նպաստելն է և ազգային արժեքներին հավատարիմ մնալու կարևորության գիտակցման սերմանումը։ Թեմայի շրջանակներում խոսվեց հին ժամանակներում հայ ընտանիքների ապրելակերպի մասին, թե ինչպես էին գյուղացիները ամեն ինչ ստեղծում, արարում։ Ներկայացվեցին ազգային խոհանոցի մաս կազմող ժենգյալով հացի, լավաշի, խաշիլի, ածիկի, կճեխաշի և այլ ուտեստների պատմությունն ու դրանց հետ կապված սովորույթները»,-մանրամասնել է Գ. Չոբանյանը՝ կարևորելով նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, ինչը, նրա համոզմամբ, կնպաստի ազգային ուտեստների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածությոան բարձրացմանը: Нет описания. «Այսպիսի միջոցառումները հայ մնալու պայքարի ձևերից են: Պետք է հավատարիմ մնանք մեր արմատներին, ավանդույթներին՝ թույլ չտալով թշնամուն աղավաղել մեր ազգայինը»,-ընդգծել է թանգարանի աշխատակցուհին։ Դասախոսությանը ներկա էին Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 դպրոցի աշակերտներ, ինչպես նաև քաղաքի բնակիչներ և տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
    13:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել գոտկային ցավը
    Գոտկատեղի հատվածում ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սկսած մկանների վնասումից և ողնաշարի խնդիրներից, մինչև որովայնի օրգանների հիվանդություններ: Եթե ​​մեջքի ստորին հատվածը ցավում է, նախ պետք է հասկանալ պատճառը, միայն այդ դեպքում ցավը կարող է անցնել արագ, իսկ բուժումը՝ լինել արդյունավետ: Ստորին մեջքի ցավի հնարավոր պատճառներն են՝ Մկանային-կմախքային համակարգ. Ցավը կարող է առաջանալ ողնաշարի վնասվածքի կամ գերլարման և մեջքի ստորին հատվածի մկանների վնասման պատճառով: Նյարդային համակարգ. Ցավի պատճառ կարող են լինել կորությունը, ճողվածքը, ելուստը, նյարդաբանությունը, ողնաշարի բորբոքումը և սեղմված նյարդերը։ Նյարդային համակարգը մեջքի ցավի ամենատարածված պատճառն է: Մարսողական համակարգը. Ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, լյարդի, լեղապարկի և աղիքների ցավերը նույնպես կնպաստեն գոտկային ցավին։ Դա հնարավոր է ենթաստամոքսային գեղձի, գաստրիտի, ստամոքսի խոցերի, թունավորումների և լեղուղիների քարերի, խցանումների տարբեր ձևերի դեպքում: Արտազատման և վերարտադրողական համակարգեր. Մեջքի ստորին հատվածում ցավը կարող է լինել երիկամների և միզապարկի հիվանդություններով (երիկամային անբավարարություն, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, ցիստիտ), արգանդի և ձվարանների վնասվածքներով (կիստաներ, ֆիբրոդներ, բորբոքումներ) պայմանավորված: Ըստ ցավի ֆոկուսի գտնվելու վայրի՝ կարող եք որոշել, թե որտեղ է խնդիրը: Բայց որովայնի խոռոչի բոլոր օրգանները գտնվում են շատ մոտ, ուստի ախտանշանները հաճախ խառնվում են, և հատկապես երկարատև ցավը կարող է համակել ամբողջ մարմինը: Ու՞մ դիմել խնդրի պարագայում. Վնասվածքաբանի կամ վիրաբույժի, եթե վերջերս ընկել եք, վնասվել կամ ինտենսիվ մարզվել: Նյարդաբանի՝ ողնաշարի սուր ցավով, զգայունության և շարժունակության մասնակի կորստով, ստամոքսի և ոտքերի վրա խայթոցների զգացումով, եթե երկարատև անշարժության կամ մարմնի դիրքի փոփոխության դեպքում ողնաշարի ցավը ուժգնանում է։ Գաստրոէնտերոլոգի՝ երկար ձգվող ցավի դեպքում, մարսողական խանգարումներով ուղեկցվող ցավով, եթե առկա է նաև թուլություն և ջերմություն։ Ուրոլոգիկամ նեֆրոլոգի՝ միակողմանի սուր ցավով, ինչպես նաև մեջքի ստորին հատվածում մեղմ ցավով` դժվար կամ շատ հաճախակի միզելու ֆոնին: Գինեկոլոգի՝ մեկ կամ երկու կողմից գոտկատեղի ցավի դեպքում, որն ուղեկցվում է թուլությամբ և սրվում է շարժումների, հղիության կամ դաշտանի ֆոնին: Գրեթե բոլոր հիվանդները, ովքեր բողոքում են մեջքի ցավից, ունենում են ողնաշարի և մեջքի մկանների հետ կապված խնդիրներ: Նստակյաց ապրելակերպը և ծանրաբեռնվածությունը հանգեցնում են գոտկատեղի մշտական ​​ցավերի՝ անկախ տարիքից: Հետևաբար, ախտորոշումը կսկսվի մեջքի և ողնաշարի սյունակի հետազոտությամբ: Իսկ եթե ռենտգեն հետազոտությամբ որևէ պաթոլոգիա չի երևում, բժիշկը կուղարկի որովայնի օրգանների ընդլայնված հետազոտության։ Շատ հիվանդություններ, որոնք առաջացնում են մեջքի ցավեր, բուժվում են վիրահատական ​​ճանապարհով՝ ճողվածքներ, նորագոյացություններ, խողովակների քարեր, պանկրեատիտ։ Ողնաշարի հիվանդությունների մի մասն էլ, եթե չի պահանջում վիրահատական միջամտություն, բուժվում է հակաբորբոքային դեղերի, ֆիզիոթերապիայի, հավասարակշռված սննդակարգի, քոնդրոպրոտեկտորների և ապրելակերպի փոփոխության միջոցով: Ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է նաև վերահսկել սննդակարգը և հրաժարվել վատ սովորություններից։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ում մոտ արդեն ախտորոշվել են ստամոքսի, լյարդի, երիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Անհրաժեշտ է նաև հետևել հագուստին, որպեսզի գոտկատեղի և փոքր կոնքի մարմինը միշտ տաք լինի: Չափազանց սառը օդը կարող է հանգեցնել ինչպես նյարդերի բորբոքման, այնպես էլ ներքին օրգանների հիվանդությունների։ Ծանրություն բարձրացնելիս մեջքը պետք է ուղիղ պահել, և բեռը բարձրացնել ոտքերի վրա հենվելով: Եվ, ամենակարևորը, պետք չէ անտեսել մեղմ ցավը, եթե այն սկսվել է առանց որևէ ակնհայտ պատճառի: Ավելի լավ է այցելել բժշկի և բացառել խնդրի առկայությունը, քան բաց թողնել հիվանդության սկիզբը, երբ հնարավոր էր այն կանխել։
    12:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գանձակի սրճարանում պայթյուն է որոտացել. ոստիկանությունը փնտրում է պայթուցիկ նետողին
    Գանձակում որոնողական աշխատանքներ են իրականացվում սրճարան պայթուցիկ նետած անձանց գտնելու համար։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության Գանձակի շրջանային խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Էշղին Հասիմովը։ Գանձակի ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը պայթուցիկ է նետել քաղաքի սրճարաններից մեկում։ Դեպքի վայր են անմիջապես ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ դեպքի կատարման մեջ կասկածվող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
    12:30
    21.05.23
    Ավելին