Լրահոս

2023-06-05
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պերուն երկրի հարավում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը բողոքի ցույցերի պատճառով
    Պերուի ղեկավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը հանրապետության հարավային մասում՝ հակակառավարական բողոքների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Եվս 60 օրով արտակարգ միջոցներ են սահմանվում Պունոյի դեպարտամենտում՝ Բոլիվիայի հետ սահմանին: Արտակարգ դրության ռեժիմը գործում է հունվարից։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին պաշտոնանկ անելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի արձակում և նոր ընտրությունների անցկացում։ Ցույցերն ուղեկցվում են տարածաշրջաններում ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների վրա հարձակումներով և բախումներով։ Բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տուժել՝ ավելի քան 1600-ը:
    13:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրել
    19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրում:
    13:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հունիսի 5-ը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
    Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում, գրում է Qahana.am-ը։ Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
    12:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթի փոխարժեքները՝ հունիսի 5-ին
    Կենտրոնական բանկը հունիսի 5-ին ներկայացրել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 389 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 415 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.75 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.83 դրամը:
    12:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սունդուկյան փ.25-29, Քոչար փ. 22-24 շենքեր, Շիրակի փ. 1, 2, 3, 20, 22, Արտաշիսյան փ. 86, 88, 88Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 10, 12, 14, Անդրանիկ փ. 137, 139, 143, 145, 149 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Տիգրան Մեծ պող. 48, 54, 54Ա, Գլինկա փ. 6 շենքեր, Արին Բերդ փ. 2-րդ նրբանցք, Արարատի մարզ` 10:00-13:00 Ավշար, Այգավան գյուղեր մասնակի, 10:30-14:00 Դիմիտրով գյուղ մասնակի, Արագածոտնի մարզ` 10:00-14:00 Եղիպատրուշ գյուղ, 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Սուրբ Սարգիս, Պարույր Սևակ, Խորենացու, Ն. Աշտարակեցու, Աբովյան, Րաֆֆու, Արարատյան փողոցներ և Բագավան թաղամաս, Ռյաթազա, Միրաք, Մելիք, Դերեկ, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ջամշլու գյուղեր, Արմավիրի մարզ` 11:00-17:00 Դալարիկ գյուղ, Կոտայքի մարզ` 10:00-16:00 Առինջ գյուղ մասնակի, 11:00-16:00 Բալահովիտ գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ` 11:00-14:00 Բերդկունք գյուղ բոլոր բնակիչ-բաժանորդներ, Լճափ գյուղ բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Հայրավանք գյուղ, Հայրավանքի «Ալիք» ՍՊԸ գազալցակայանը, «Սաշիկ Սինանյան» ԱՁ, «Ռոյալ Ֆիշ» ռեստորոնային համալիր, «Օրանժ Արմենիա» և «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ, 12:00-16:30 Լճավան, Մաենիքս, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Ծովակ, գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Սևան Իշխան» ՓԲԸ, Կարճաղբյուր Զին-մաս, «Սևան Ազգային պարկ», «Սահարոն Խաչատրյան» ԱՁ, «Թիմ Տելեկոմ Արմենիա», «Վիվասել ՄՏՍ», «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ, Շիրակի մարզ` 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան, Մայիսյան գյուղ՝ Հարավ Արևմտյան հատված, Քեթի, Փոքրաշեն գյուղեր, Հովունի գյուղ և,կրակադաշտեր, Սյունիքի մարզ` Կավճուտ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    12:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը
    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 ՀՀ դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառվել են նվազագույնը 400 ՀՀ դրամ արժեքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով, կատարվել է նախնական հաշվարկ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն (32.806.747) ՀՀ դրամի վնաս: ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ գնորդ ընկերությունների անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում մատակարարվող ապրանքների իրական գները խեղաթյուրելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնի երկնքում կործանիչների հետապնդած փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիրջինիայում
    Միացյալ Նահանգներն օդ է բարձրացրել F-16 գերձայնային կործանիչներ, որոնք ուղեկցել են թեթև ինքնաթիռը: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Վաշինգտոնի օդային տարածքը խախտած ինքնաթիռի օդաչուն չի արձագանքել ԱՄՆ զինվորականների կողմից կապի փորձերին, այնուհետև ինքնաթիռը կործանվել է Վիրջինիայի լեռներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Վիրջինիայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ վթարի վայրում ողջ մնացածների չեն հայտնաբերել: Վաշինգտոնի օդային սահմանը խախտած Cessna Citation ինքնաթիռում գտնվել է 4 մարդ: Ավիավթարից ժամեր անց դեպքի վայր ժամանած փրկարարները ոչ ոքի ողջ չեն գտել: Encore ընկերության սեփականատեր Ջոն Ռամփելը Washington Post-ին հայտնել է, որ ինքնաթիռում են գտնվել իր դուստրը, թոռը և երեխայի դայակը: ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ կործանիչները չեն դարձել Cessna-ի կործանման պատճառ: Փոքր ինքնաթիռը դուրս էր եկել Թենեսիից և մեկնում էր Նյու Յորք: Ըստ թռիչքների ընթացքին հետևող կայքերի՝ ինքնաթիռը հասել է Նյու Յորքի տարածք, այնուհետ գրեթե 180 աստիճանով պտույտ է կատարել: Reuters-ը հաղորդում է, որ գերձայնային կործանիչների արձակած ձայնը խուճապ է առաջացրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող մարդկանց շրջանում: Նրանցից շատերը սոցցանցերում գրել են, որ ուժգին ձայն են լսել, որը ցնցել է գետինը և պատերը: Ըստ որոշ օգտատերերի՝ ձայնը լսվել է նույնիսկ Վիրջինիայի հյուսիսում և Մերիլենդում:
    11:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վարդավառի լճում կան անկած ձկներ․ իրականացվել է նմուշառում
    Հունիսի 5-ին, ժամը 07։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը: Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության:
    11:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
    Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով, Aysor.am-ին ասաց Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Գայանե Հակոբյանը, սակայն, դեռ ազատ չի արձակվել։ Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով: Նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։ Հիշեցնենք՝ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել: Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել էր և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
    11:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Առեղծվածային դեպք «Թոխմախ լճում». բազմաթիվ ձկներ սատկել ու հայտնվել են լճի ափին
    Այսօր՝ հունիսի 5-ին, վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ լճում» հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության տակ, քանի որ կան քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր ձկներ են դուրս բերում լճից և տանում, սակայն չիմանալով, որ հնարավոր է՝ այդ ձկները թունավորված լինեն։ Խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանները սպասում են, մինչև կժամանեն նշված գերատեսչությունների մասնագետները։ Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, մնում է առեղծված։ Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։ Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի. ««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասը։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ։ Հիմնականում պնդաճակատ, այլ կերպ ասած толстолобик տեսակի ձուկ։ Ձուկը արագ մեծացող տեսակ է և ըստ հավանականության ջուրը այդ քանակի արդեն մեծացած ձկան համար համ քիչ է դարձել, համ պղտոր, կեղտոտ, ձուկն էլ թթվածնի պակասի առաջ է կանգնել, սկսվել է անկման պրոցեսը։ Լիճը Երևանի ամենահին արհեստական ջրավազանն է, այն կառուցվել է մեր թվարկությունից առաջ VIII դարում Արգիշտի արքայի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։ Եվ ձկների հայտնվելը այս լճում, այն էլ այդ քանակությամբ և այդ տեսակների կարող էր լինել միայն ինչ-որ մեկի կողմից, ով որոշել է լիճը դարձնել ձկնաբուծարան։ Հնարավոր է, դա դիտավորյալ չի արվել։ Չի բացառվում, որ Հրազդանի վրա ձկնաբուծարան է եղել և ձուկը «փախել է»: Ամեն դեպքում ձկներին փրկելու համար, պետք է մի մասին լճից հանել, մնացածի համար էլ ջուր ավելացնել, որ թթվածնի բալանսը լճում կարգավորվի։ Նաև քիմիական անալիզի է պետք անցկացնել ջրի որակի, որ բացառվի թունավոր նյութերի, այդ թվում ծանր մետաղների առկայությունը լճի ջրում և ձկան մեջ»: Կիրակոսյանը հավելել է, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։
    11:00
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին: Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»։
    10:45
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարմիր բերետավորը վաղը, Նիկոլի հրահանգով, մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու. Գեղամ Մանուկյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԳԻՆԻՆ... Երեկվանից ֆեյսբուքահայությունը փոթորկվել է. «Երևանի գինու օրերին» կարմիր բերետավորների պահվածքը հարուցել է նրանց զայրույթը։ Բայց այս շարքում հատկապես նկատելի էր «փափկասուն» զանգվածի, գինի վայելող «ինձիլիգենտների» հուզախառն ընդվզումը, որն արդար է, անշուշտ, բայցև…. Երեկ այս բողոքի ալիքի պահին հիշեցի ճիշտ մեկ տարի նույն օրվա նույն կարմիր, սև, գույնզգույն անուններ կրող ոստիկանական ուժերի նման զանգվածային վայրագության մասին։ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում Դիմադրության շարժման հազարավոր ցուցարարների դեմ կիրառվեցին ձայնային պայթուցիկներ, գործի դրվեցին մահակներ, ուժի անհամաչափ կիրառում, մի քանի տասնյակ ցուցարար ձերբակալվեց, կալանավորվեց, ամիսներով նրանք անցկացրեցին բանտերում, այժմ էլ դեռ հայրենիքի համար պայքարողների դատերն են շարունակվում, բայց, և ոչ՝ անհամաչափ ուժ կիրառած անգամ մեկ ոստիկանի, բերետավորի: Բախումներից հետո, երբ վիրավոր, զայրացած, հանուն Հայրենիքի, հանուն Արցախի փողոց ելած մեր հայրենակիցները, չընկրկելով, Բաղրամյանով իջնում էին Ֆրանսիայի հրապարակ՝ ընդամենը մի քանի 100 մետր այն կողմ բախվում էին մեկ այլ իրականության, մեկ այլ Հայաստանի. վերևում պայքարն էր, բռնի ուժի կիրառումը, անզեն ցուցարարների վրա կրակը, իսկ Սարյան փողոցում շարունակվում էր գինու վայելքը։ Չէին էլ մտածում, որ երկիրն է տարվում օկուպացման, որ արցախահայերի շուրջ թշնամական օղակը սեղմվում է, իրենցից մի քանի մետր հեռու այդ ամենի դեմ բողոքող ՀՀ քաղաքացին բռնության է ենթարկվում։ Հիմա այդ նույն բռնարար կարմիր բերետավորը, իր արարքների համար պատժի չենթարկվելով, անպատժելիությանից առավել ոգևորված, հասավ Սարյան փողոց։ Վաղը, նիկոլի հրահանգով մտնելու է ամեն մեկի տուն, ինչպես թշնամին է մտնելու։ Հ.Գ. երեկվա բռնարար կարմիր բերետավորը մեկ տարի առաջ հարձակվել էր Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանի վրա։ Ի դեպ, նույն սրանց մասին օրերս խոսել էի Ազգային ժողովում, ներքին գործերի նախարարի և ոստիկանության ղեկավարների ներկայությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում»։
    10:30
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը. ՊԲ
    Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
    10:18
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ
    Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1968 թ․) բախվել է մայթեզրին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։ Ուղևորներ Լ․ Խ․-ն (ծնված 1977 թ․) և Ս․ Ե․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
    10:15
    05.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը
    Հունիսի 4-ին, ժամը 19։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ ոտքի վնասվածքով և մոտեցրել ավտոմեքենային։
    10:00
    05.06.23
    Ավելին
2023-06-04
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վարշավայում կես միլիոն լեհ մասնակցել է հակակառավարական բողոքի ցույցին
    Կես միլիոն լեհ կիրակի Վարշավայում բողոքի ցույց է անցկացրել ազգայնական-պոպուլիստական կառավարության դեմ, ասել են կազմակերպիչները՝ 1989 թվականին կոմունիզմի տապալումից հետո երկրի ամենամեծ ցույցերից մեկում: Այս մասին գրել է Le Monde-ը։ Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեչ Վալեսան միացել է ընդդիմադիր գործիչներին աշնանը կայանալիք օրենսդրական ընտրություններից առաջ։ Մարդիկ ճանապարհ են ընկել ամբողջ երկրով այն բանից հետո, երբ նախկին վարչապետ, ցենտրիստական ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկը կոչ էր արել բողոքի ցույց անցկացնել «կյանքի թանկության, խարդախության ու ստախոսության դեմ ու հանուն ժողովրդավարության, ազատ ընտրությունների և ԵՄ-ի»: Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի առաջնորդները խրախուսել են իրենց կողմնակիցներին միանալ Յարոսլավ Կաչինսկու գլխավորած «Իրավունք և արդարություն» ազգայնական կուսակցության (PiS) դեմ երթին։ «Քաղաքապետարանը գնահատում է (ցուցարարների թիվը) այժմ 500,000»,- Agence France-Presse-ին ասել է կազմակերպիչների խոսնակ Յան Գրաբիեկը՝ երթի ընթացքում անդրադառնալով մասնակիցների թվին։ Պետական դրոշի կարմիր ու սպիտակ գույներով զարդարված ցուցարարները կրում էին «Բավական բավական է», «Ոչ ավտորիտար Լեհաստանին» ցուցապաստառներ ու մեղադրում իշխող կուսակցությանը չափազանց բարձր գների համար:
    23:46
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էլինա Ավանեսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում․ Ռոլան Գարոս
    Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովան հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում։ Կիրակի օրը կայացած 4-րդ տուրի հանդիպումն ավարտվել է 6:4, 6:3 հաշվով՝ հօգուտ աշխարհի 43-րդ ռակետի։ Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 37 րոպե։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մուխովան կխաղա ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովայի հետ։ Հաղորդում է ArmSport.am-ը։
    23:30
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Հանրապետության տարածքում` հունիսի 4-ի ցերեկը, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ հունիսի 4-ին, 6-7-ը կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-9-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
    23:10
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ
    Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդվել։ Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։
    22:50
    04.06.23
    Ավելին