Լրահոս

2023-06-09
  • Իրավական
    Սյունեցի տղամարդու սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինվորի դատը սկսվել է
    Կապանում սկսվել է ադրբեջանցի երկու դիվերսանտներից այն մեկի դատավարությունը, որը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար: Դռնփակ դատական նիստում Հուսեյն Ախունդովը ընդունել է մեղքը, զղջացել կատարվածի համար: «Ազատության» թղթակիցը Կապանից հայտնում է. «Նիստի սկզբում միջադեպ տեղի ունեցավ. սպանված կապանցու դուստրը, տեսնելով հոր սպանության համար մեղադրվող ադրբեջանցուն, հեռախոսը նետեց նրա ուղղությամբ»: Երկու ամիս առաջ Նախիջևանից Հայաստան ներթափանցած և բնակիչների կողմից վնասազերծված ադրբեջանցի մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, ավելի վաղ դատապարտվել էր 11.5 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել միայն պետական սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք տեղափոխելու համար։
    22:56
    09.06.23
    Ավելին
  • Իրավական
    Զինվորի մորը մեղավոր է ճանաչել դատարանը և դատապարտել պայմանական ազատազրկման
    22 օր կալանքի տակ մնալուց հետո այսօր արագացված ընթացակարգով նիստից հետո դատարանի դահլիճից ազատ է արձակվել զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը: Բայց դատարանը չի արդարացրել նրան: Դատապարտել է 3 տարի 11 ամիս պայմանական ազատազրկման, Հակոբյանը մեկ տարի փորձաշրջան պետք է անցնի:
    22:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շնորհակալ եմ բոլորիդ. Գայանե Հակոբյանի գրառումը
    Գայանե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի, սրտացավ հայրենակիցներ, հարազատներ, բախտակիցներ ու պարզապես ծանոթ անծանոթներ, ովքեր էս ծանր օրերին եղան իմ ու ընտանիքիս կողքին իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչուրիդ։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/16f0e76b681e70af81a6df99bf94edbd?fbclid=IwAR0ed_IEnqnEbR3yczKgnZCfm3BFvCdN4Ti9NdDEfNtL9XqImCRBmp-0ZaY&mibextid=Zxz2cZ © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    22:40
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքու-Թբիլիսի-Կարսով տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցվում են
    Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը, aliq.ge-ի փոխանացմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական տեղեկատվության փոխանակման մասին» օրենքի նախագիծը: Քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել։ Պատգամավոր Սամեդ Սեիդովը Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ համաձայնագիրը Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը բոլորովին նոր մակարդակի կհասցնի։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի խոսքով, նախագծին երեք երկրների մասնակցությունը միայն առաջին քայլն է, և մոտ ապագայում կներգրավվեն նաև Կենտրոնական Ասիայի երկրները։
    22:30
    09.06.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Փաշինյանը Սոչիում քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
    Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման սկզբում՝ տեսախցիկների առաջ, Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: Պուտինը համաձայնություն է հայտնել: Ի դեպ, Դաշնության նախագահը Նիկոլ Փաշինյանին դիմել է ոչ թե Նիկոլ Վովաևիչ, այլ Նիկոլ Վլադիմիրովիչ:
    22:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
    Հունիսի 9-ին, ժամը 17։23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։
    22:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
    Տավուշի ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ
    21:45
    09.06.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին. «Մեր համբերությունն անսահման չէ»
    Հիմնականում ազերիներով բնակեցված Թավրիզում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը փորձել են սադրանքներով խափանել: Իրանի նախագահը, դիմելով թշնամիներին, զգուշացրել է՝ անսահման չէ իրենց համբերությունը, անջատողական քայլեր թույլ չեն տալու:
    21:30
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը կրակ է բացել հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա
    Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի:
    21:17
    09.06.23
    Ավելին
  • Արցախ
    Արայիկ Հարությունյանը «տրորում է Արցախի կարմիր գծերը»՝ Հակարիի կամրջի վրա
    Հետքա՞յլ է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ թույլ տալով, որ ադրբեջանական անցակետով արցախցիներ անցնեն: Կառավարությունն է որոշում, թե ով պետք է անցնի այդ անցակետով: Անցած տարվա դեկտեմբերին Հարությունյանը հայտարարել էր՝ կարմիր գիծ է իրենց համար ադրբեջանական անցակետի պահանջը, որը երրորդն էր Կաշենի շահագործումը դադարեցնելու, Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու պահանջներից հետո:
    21:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին․ Վեհափառ
    Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա է գտնվել Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից: Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։ Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։ «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։ Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։ «Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին»,-նշեց Նորին Սրբությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։ Նորին Սրբությունն անդրադրաձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնք հետևանք են Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների։ Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետը անընդունելի համարեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարևոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։ «Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,-հավելեց Վեհափառ Հայրապետը։ Հետպատերազմական դժվարին այս իրավիճակում Հայոց Հովվապետը հորդորեց հոգևորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական առաքելության մեջ։ «Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։ ․․․Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության»,-եզրափակեց Նորին Սրբությունը՝ բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգևոր սպասավորության մեջ Տիրոջ զորակցությունը։ Միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այնուհետև համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները: Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը («Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցված թեմաների շուրջ ելույթներ։ Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»։
    21:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը
    ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ: Նշվում է, որ Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։
    20:45
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզվում էր սպանության, ավազակության և հանցագործությունը թաքցնելու մեղադրանքներով
    Ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկները հունիսի 8-ի ժամը 12.10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիվա» մակնիշի մի մեքենա: Վարորդը անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Նա ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ կատարված ստուգումներով պարզվել է, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված 57-ամյա տղամարդը 1998 թ. հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինինսկիի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ավազակության և հանցագործությունը պարտակելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 57-ամյա տղամարդը ձերբակալվել է: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն:
    20:30
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի): Մասնավորապես՝ ❌ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում ❌ խոհանոցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել, կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով ❌ սանհանգույցը ենթակա է եղել վերանորոգման: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: Возможно, это изображение водонагреватель Нет описания фото.
    20:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
    Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել Խերսոնի մարզում, որի մի հատվածը վերահսկվում է Ուկրաինայի, մի հատվածն էլ՝ Ռուսաստանի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 5 հոգու մահվան մասին՝ նաև նշելով, որ ևս 13 մարդ անհետ կորած է: Ըստ նախարարի՝ չորս մարդ մահացել է Խերսոնի շրջանում, ևս մեկը՝ Նիկոլաևի շրջանում։ «Խերսոնի մարզում փաստացի հեղեղվել է 48 բնակավայր, որոնցից 34-ը (3625 տուն)՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 14-ը՝ ժամանակավոր օկուպացված տարածքում», - հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը։ Իր հերթին Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել։ Սալդոյի տվյալներով՝ ՌԴ իշխանությունները հեղեղման գոտիներից տարհանել են ավելի քան 5800 մարդու: Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին:
    20:00
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արսեն Բեգլարյանը` «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը տեղափոխվում է այլ ակումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեգլարյանն այսուհետ կպաշտպանի «Արարատ-Արմենիա»-ի գույները։ Բեգլարյանը վերջին 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանել է Երևանի «Ուրարտու»-ի դարպասը, կարիերայի ընթացքում հանդես է եկել լատվիական «Լիեպայայ»-ում, բելառուսական «Դնիպրո Մոգիլև»-ում, ռուսական «Կրասնոդար»-ի տարբեր թիմերում, ինչպես նաև հայկական մի շարք ակումբներում։
    19:45
    09.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:30
    09.06.23
    Ավելին
  • Իրավական
    44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին. ոստիկանության տեսանյութը
    Հունիսի 8-ին` ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով: Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    09.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    60 տոկոսը համարում է, որ պետք է իրականացնել արտահերթ ընտրություն և ձևավորել նոր կառավարություն․ GALLUP
    Հայաստանում անցկացվել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին հարց է տրվել․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ Միանշանակ անհրաժեշտ է - 41 տոկոս Ավելի շուտ անհրաժեշտ է - 18,9 տոկոս Ավելի շուտ անհրաժեշտ չէ - 12,2 տոկոս Ընդհանրապես անհրաժեշտ չէ - 19,5 տոկոս Դժվարանում եմ պատասխանել – 8,5 տոկոս։ Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-ին։
    19:00
    09.06.23
    Ավելին