Լրահոս
2023-06-09
-
Սպորտ«Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ինԱմստերդամի «Այաքս»-ը պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է De Telegraaf-ը։ Նշվում է, որ «Այաքս»-ի ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։ Սպերցյանի նկատմամբ «Այաքս»-ի հետաքրքրության մասին գրել էր նաև Ռուսական Championat-ը։ Ռուսական կայքի տեղեկությունների համաձայն՝ «Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները։ Նշվում էր, որ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն «Այաքս»-ի առաջնահերթությունների թվում է։Ավելին13:4509.06.23 -
ԱռողջապահականՉորս շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացությունը նվազել է 47%-ով. ԱՀԿՄայիսի 8-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակամիջոցում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1 720 35 միլիոն մարդ, որոնցից 10 463-ը մահացել է։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ կրճատվել է 47%-ով, հիվանդացության դեպքերի քանակը նվազել է 38%-ով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նման տվյալներ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նշված ժամանակամիջոցում ամենից շատ հիվանդացածներ հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 470 093: Այնուհետև հաջորդում են Ավստրալիան (147 684), Բրազիլիան (113 286), Ֆրանսիան (93 850) և Միացյալ Նահանգները (93 260): Մայիսի 8-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահեր են գրանցվել Միացյալ Նահանգներում՝ 1 943: Այնուհետև հաջորդում են Բրազիլիան (1 074), Ֆրանսիան (555), Իտալիան (549) և Ռուսաստանը (532): ԱՀԿ-ի կողմից հունիսի 7-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդության սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 767 750 853 դեպք, մահացել է 6 941 095 մարդ։ ТАСС-ը հիշեցնում է, որ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Covid-19-ից մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:Ավելին13:3009.06.23 -
ՍպորտՀայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել ՂազախստանումՊատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 63 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի բռնցքամարտիկները։Ավելին13:1509.06.23 -
ԻրավականԱնսպասելի շրջադարձ զինվորի մոր գործում. փաստաբանները հրաժարվել են պաշտպանել Գայանե ՀակոբյանինՆիկոլ Փաշինյանի որդին ընդդեմ զոհված զինվորի մոր գործով դռնփակ դատական նիստ է եղել առաջին ատյանի դատարանում: Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի երեք փաստաբանները դռնփակ նիստից հետո հայտարարել են, որ իրենք այլևս չեն իրականացնում Հակոբյանի պաշտպանությունը:Ավելին13:0009.06.23 -
ԱշխարհԹրամփը հաջորդ երեքշաբթի կկանգնի դաշնային դատարանի առաջԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 13-ին կկանգնի Մայամիի դաշնային դատարանի առաջ: Նրան մեղադրում են ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները կանխամտածված կերպով պահելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից: Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար: Եթե ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր ճանաչեն, ապա նա կարող է ազատազրկվել: Այնուամենայնիվ, Թրամփը կարող է շարունակել իր նախընտրական քարոզարշավը, եթե նույնիսկ նրա դեմ դաշնային դատարանում մեղադրանքներ ներկայացվեն: Truth Social սոցիալական հարթակում Թրամփը հայտարարել է, որ դատախազությունն իրեն մեղադրանք է ներկայացրել իր նախագահության տարիների հետ առնչվող փաստաթղթերի հետ սխալ վարվելու համար: Անցյալ տարի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները մտել էին Ֆլորիդայում Թրամփի կալվածքը և այնտեղից փաստաթղթերով արկղեր առգրավել. փաստաթղթերից մի քանիսի վրա նշված էր եղել «հույժ գաղտնի»: Ըստ օրենքի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո բոլոր նախագահական փաստաթղթերը պետք է հանձնվեն Ազգային արխիվ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի արել, և որ իր դեմ մեղադրանքները փորձ են՝ տապալելու իր նախընտրական քարոզարշավը: Թրամփի պաշտպանությամբ են հանդես եկել հանրապետական բազմաթիվ քաղաքական գործիչներ, նույնիսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, որը Թրամփի հետ մրցակցում է 2024 թ.-ի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելու համար: Մայիսին երդվյալ ատենակալներն ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր էին ճանաչել 1996 թ.-ին լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ և պարտավորեցրել նրան վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում:Ավելին12:4509.06.23 -
ՍպորտԵս ինձ երջանիկ չէի զգում վերջին երկու տարիներին․ ՄեսսիԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հայտարարել է «Ինտեր Մայամի» տեղափոխվելու մասին, խոստովանել է, որ իրեն երջանիկ չի զգացել ՊՍԺ-ում խաղալիս, որտեղ հարձակվողն անցկացրել է վերջին երկու մրցաշրջանները։Ավելին12:3009.06.23 -
Բյուրեղավան քաղաքում հանրակացարանում հրդեհ է բռնկվելՀունիսի 8-ին, ժամը 21:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի սենյակնեից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի առաջին հարկի միջանցքում․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22:55-ին։ 30 քմ տարածքում մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր։Ավելին12:1509.06.23 -
ՀասարակականԻնչպե՞ս վարվել հեղուկ գազի բալոնի հրդեհվելու դեպքումԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ հեղուկ գազի բալոնի հրդեհվելու դեպքում, կտորով մի փաթաթեք բալոնը՝ եթե այն խոնավ չէ: Պարզաբանում է հրշեջ-փրկարարը: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին12:0009.06.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները հունիսի 9-ի դրությամբՏարադրամի շուկայում հունիսի 9-ի դրությամբ գործում են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,67 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,76 դրամը:Ավելին11:4509.06.23 -
ՔաղաքականԱյսօր Դաշնակցությունը ժողով կանցկացնիՀունիսի 9-ին աշխատանքները կսկսի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը: Այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին: Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, ուսանողական և ուղեկից միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից:Ավելին11:3009.06.23 -
ԵրևանԵրևանում և 10 համայնքներում հայտնաբերվել են օձերՀունիսի 6-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին11:1509.06.23 -
ՀասարակականՏղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներինԵրեկ՝ հունիսի 8-ին, վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ {ոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանում է մի կին և հայտնում, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանները պարզում են, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից և տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Դեպքը նկաագրում է shamshyan.com-ը: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզում են, որ ահազանգը հնչեցրել են Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից։ Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։ Արդեն ժամանած ոստիկաններն ու քննիչները սկսում են գործողություններ կատարել։ Ու մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, իսկ ոստիկանները զրուցում էին ընտանիքի անդամների հետ, ՊԾ Գեղարքունիքի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանը տան այգում, խոտերի մեջ հայտնաբերում է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։ Այունհետև ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքն իր արդյունքն է տալիս։ Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։ Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնում է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է պլաստմասե շշերի միջոցով ծխելու եղանակով։ Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին11:0009.06.23 -
ՔաղաքականԱդրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմականացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ, այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ: «Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով՝ Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում», - նշել է Աբրահամյանը։Ավելին10:4509.06.23 -
ԱշխարհՇվարցենեգերը պատմել է իր հոր նացիստական անցյալի մասինՇվարցենեգերի հայրը՝ Գուստավ Շվարցենեգերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական կուսակցության անդամ է եղել և վիրավորվել Ստալինգրադի ճակատամարտում, որտեղ նա մնացել է փլատակների տակ, պատմել է դերասանը։Ավելին10:3009.06.23 -
ՀասարակականԱրցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ ԱԺողովուրդի մը ինքնորոշման իրաւունքը միջազգային օրէնքի անբաժան մասը կը կազմէ։ Հետեւաբար, Արցախի ինքնորոշման իրաւունքը սակարկութեան նիւթ չի կրնար դառնալ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:Ավելին10:2409.06.23 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Աբովյանի նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկումՀունիսի 9-ին, ժամը 01:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում (մոտ 600 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։55-ին։ Այրվել են կենցաղային իրեր, մանրահատակը (մոտ 5 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ):Ավելին10:1509.06.23 -
Ադրբեջանը հերթական անգամ Արցախում խախտել է հրադադարի ռեժիմըՀունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։Ավելին10:0209.06.23 -
ՍփյուռքԱրցախի կողքին զորակցական հավաք Աթենքում․ ՀՅԴՀունաստանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունների առթիվ ՀՅԴ-ն հավաք է իրականացրել։ Այս մասին քաղաքական ուժը հաղորդագրություն է տարածել։Ավելին10:0009.06.23