Լրահոս
2023-06-10
-
ՏարածաշրջանԱնգլիան Թուրքիային առնվազն 17 հազար ֆունտ ստերլինգ է ուղարկելԲրիտանական «The Guardian» պարբերականը միգրանտների անօրինական ներթափանցումը Եվրոպա թույլ չտալու նպատակով Անգլիայի կողմից նախաձեռնված քայլերի վերաբերյալ նյութ է հրապարակել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ այդ նպատակով 2019-ին Թուրքիային տրամադրած ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 14.000 ֆունտ ստերլգինգ, որը հետագայում արագորեն աճել է: Անգլիայի կառավարությունը բացի ֆինանսկան օգնությունից տրամադրել է նաև հավելյալ օգնություն, այն է՝ սարքավորումների տրամադրումն ու ոստիկանների վերապատրաստումը: Հաղորդվում է նաև, որ 2022-ին թուրք-իրանական սահմանին տեղակայելու նպատակով թուրքական ոստիկանական ստորաբաժանումներին 9 միավոր տեխնիկա է ուղարկվել: Նշենք, որ նույն թվականին վերոհիշյալ նպատակով Անգլիաի ներքին գործերի նախարարությունը Թուրքիային ուղարկել է շուրջ 3.000 ֆունտ ստերլինգ:Ավելին12:0010.06.23 -
ՀասարակականԲախվել են Nissan Teana-ն ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, բախվել են Nissan Teana մակնիշի ավտոմեքենան ու «Կավասակի» մակնիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ավելին11:4510.06.23 -
ՀասարակականԾիրանը շալախ է դառնում. ուզբեկները շուկայում գրավում են հայկական բրենդի տեղըԱրտասահմանյան շուկայում հայկական բրենդը՝ ծիրանը, իր տեղը զիջում է ուզբեկական շալախին: Հայ գործարարները ահազանգում են, որ մի քանի տարի հետո, հնարավոր է, չկարողանան ապացուցել, որ հայկական ծագում ունի ծիրանը, որի թե՛ բերքից են դժգոհ գործարարները, թե՛ արտահանելու դժվարություններից:Ավելին11:3010.06.23 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 12։30-ի սահմաններում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։Ավելին11:1510.06.23 -
ԱրցախՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։Ավելին11:1010.06.23 -
ՄիջազգայինՉինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակիցԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի կարող Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Չինաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն զարգացող երկրի կարգավիճակն ունի լիարժեք փաստական հիմունք և հաստատուն հիմք միջազգային իրավունքում, այդ կարգավիճակը չի կարող ջնջվել ԱՄՆ Կոնգրեսի մեկ օրինագծով», - ասել է Վան Վենբինը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 8-ին հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ԱՄՆ իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում և համաձայնագրերում: Ինչպես կարծում են օրենսդիրները, ԱՄՆ-ն պետք է հասնի այն բանին, որպեսզի Չինաստանը չօգտվի «արտոնությունների ռեժիմից» և օգնություն չստանա «կազմակերպություններում զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»։Ավելին11:0010.06.23 -
ՀասարակականՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։Ավելին10:4510.06.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասինԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Պենտագոնի հայտարարության համաձայն ՝ օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության կարևորագույն սարքավորումներ և զինամթերք Գերատեսչության ներկայացրած ցանկում են «HAWK» ՀՕՊ համակարգերը, «Puma» ԱԹՍ-ները, լազերային նշանառությամբ հրթիռային համակարգերի զինամթերքն ու արկերը: «Միացյալ Նահանգները կշարունակեն համագործակցել դաշնակիցների և գործընկերների հետ ՝ Ուկրաինային հնարավորություններ ընձեռնելու բավարարելու իր անմիջական կարիքները ռազմի դաշտում և երկարաժամկետ հեռանկարում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:Ավելին10:3010.06.23 -
ՏարածաշրջանՊուտինը հայտարարել է՝ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվիՌուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», - ասել է Պուտինը: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ անվտանգության հարցերի շուրջ Լուկաշենկոյի հետ կզրուցի «դեմ առ դեմ»: «Ընդհանուր առմամբ, վիճակը կայուն է, ես նույնիսկ կասեի՝ լավ է: Մենք վստահորեն փոխգործակցում ենք այս ոլորտում», - նկատել է նա։ Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։Ավելին10:1510.06.23 -
ՀասարակականԴպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։Ավելին10:0010.06.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծումների հետ կապված հարցեր։ Այս ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։Ավելին09:4510.06.23 -
ՄիջազգայինԻսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են օգտագործելու ռազմական լծակներ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու համար։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի հարցազրույցը բրիտանական Sky News-ին: «Իրանը բացահայտորեն հետամուտ է Հոլոքոստի կրկնությանը և վեց կամ յոթ միլիոն հրեաների ոչնչացմանն Իսրայելում: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել և նրանց թույլ տալ դա անել: Ես չեմ կարծում, որ դիվանագիտությունն ինքնին կաշխատի: Կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող է աշխատել միայն իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակի դիմելու պատրաստակամության հետ զուգակցմամբ, եթե զսպումն անհրաժեշտ արդյունքներ չտա… Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք մեզ պաշտպանելու համար, բայց ես մանրամասներ չեմ հայտնի», - ասել է նա։ Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները: «Մենք հիանալի հնարավորություններ ունենք մեր տարածաշրջանում առաջ տանելու խաղաղությունը, մեր երկու երկրների միջև խաղաղությունը, մեր ժողովուրդների բարեկեցությունը: Կարծում եմ, որ սա կփոխի պատմությունը: Մենք արդեն պատմական քայլ ենք կատարել՝ ստորագրելով չորս հաշտության պայմանագրեր, որոնք իմ ղեկավարությամբ Իսրայելը կնքել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ», - ընդգծել է նա:Ավելին09:3010.06.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԻշխանությունները ցանկանում են այնպես անել, որ Հայաքվե նախաձեռնությունը, որը ցանկանում է քրեականացնել ՀՀ-ի անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն, նույնիսկ ԱԺ չհասնի:Ավելին09:2010.06.23 -
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբՀունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:Ավելին00:0410.06.23 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի հարցաշարըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 754 հարց` ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրության, ֆինանսավորման, մանկավարժական աշխատողների ընտրության, աշակերտների ընդունելության կարգերի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի մասին: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։Ավելին00:0010.06.23
2023-06-09
-
ԱռողջապահականԾխախոտային դրախտում է իրեն զգում ՔՊ-ականը. Արսեն Թորոսյանին տեսնում են ու սիգարետն անջատումԱռողջապահության նախարար եղած տարիների պայքարը շարունակում է պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ծխախոտային դրախտ՝ Հայաստանում: Սա Թորոսյանի ձևակերպումն է, որը այսօր ընդդիմադիրի պես է քննադատել Առողջապահության նախարարությանը՝ ծխախոտի մասին ֆինանսների նախարարության նախագծին գնահատական չտալու համար: Նա ծխելու դեմ պայքարի նոր առաջարկ է արել:Ավելին23:4509.06.23 -
ՏարածաշրջանԽոլերայի համաճարակի վտանգ կա Խերսոնում. ՀԷԿ-ի փլուզումից հետո Ուկրաինան լայնածավալ հարձակում է սկսելՈւկրաինան կարող է պայքար սկսել խոլերայի դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է համարում համաճարակի բռնկման ռիսկը ու խոստանում անհրաժեշտության դեպքում՝ դեղորայք տալ Ուկրաինային: Ռուսական կողմի պնդմամբ՝ այս գիշեր տապալվել է ուկրաինական ուժերի հակահարձակումը՝ Զապորոժիեի ուղղությամբ:Ավելին23:3009.06.23 -
ՔաղաքականՍտեղ մենք ենք թելադրում. ագրեսիվացել են ՔՊ-ականներըԳյումրու քաղաքապետարանից պատգարակով են դուրս բերել մի 42-ամյա բնակչի, որը ներսում, տուժողի քրոջ բառերով, ՔՊ-ականների հարձակմանն է ենթարկվել: ՔՊ-ական Գոռ Սարոյանը Հայլուր-ի հետ զրույցում պնդել է, որ «շառ է անում ավտոտնակի տերը»: Նույն օրը Արագածավանում 24-ամյա տղայի ծեծած մեկ այլ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին ազատ են արձակել՝ ձերբակալության 72 ժամը դեռ չլրացած:Ավելին23:1509.06.23 -
Արտաքին քաղաքականությունՌուսները, որ դուրս եկան, ո՞վ է կանգնելու ՀՀ սահմանին. հայ սահմանապահները 19 փաստաթուղթ են ստորագրելԲաքվում ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների ստորագրած 19 փաստաթղթերը ի՞նչ են նախատեսում Հայաստանի սահմանի պաշտպանության համար: Այս մասին ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական տեղեկություն չկա: ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ռուս ներկայացուցիչը հույս ունի, որ այսպիսի հավաքները կարող են հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա լավ անդրադառնալ, հատկապես եթե Բաքուն էլ որոշի մասնակցել խորհրդի հավաքին՝ ՀայաստանումԱվելին23:0009.06.23