Լրահոս
2024-09-05
-
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Սիս գյուղում. «Կամազը» վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջըԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին14:1505.09.24 -
ՄիջազգայինՆորից հրաձգություն է եղել ամերիկյան դպրոցում. 14-ամյա տղան սպանել է 2 դպրոցականի և 2 ուսուցչիՀրաձգություն է եղել Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի դպրոցներից մեկում: Չորեքշաբթի աշակերտներից մեկը՝ 14-ամյա Քոլթ Գրեյը, կրակ է բացել դասընկերների և ուսուցիչների ուղղությամբ: Reuters-ը հայտնում է երկու դպրոցականի և երկու ուսուցչի մահվան մասին։ Ինը մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Ավելին14:1005.09.24 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից. ՀՀ-ում ՌԴ դեսպանՄոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից, ինչի վառ հաստատումներն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում շեշտը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա, դրա վառ հաստատումն են»,- ասել է դիվանագետը։ Դեսպան Կոպիրկինն իր խոսքում հերթական անգամ նշել է, որ ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է կանգնեցնել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մշակել և կյանքի կոչել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքներում բարգավաճմամբ ու խաղաղությամբ», — նշել է ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանը երկու դաշնակիցների (խմբ․ նկատի են առնվում Հայաստանն ու Ադրբեջանը) միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։Ավելին14:0005.09.24 -
ԻրավականԳողացել են բարձր լարման հաղորդալարեր՝ ընկերությանը պատճառելով մոտ 3,5 մլն դրամի նյութական վնասՕգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3,000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից: Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց նույնաբովանդակ հաղորդում. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նույն վայրից գողացել էին շուրջ 2000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ընկերությանը պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 3-ին: Պարզվեց, որ գողությունը կատարել են Սյունիքի մարզի՝ 5 և Երևանի 1 բնակիչ: Գավառի բաժնի ոստիկանները, համագործակցելով մարզի պարեկների հետ, սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ հանդամասում հայտնաբերել, ձերբակալել և, «ԳԱԶ 53-12» ու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներով հանդերձ, Գավառի բաժին են տեղափոխել գողության 4 մասնակցի, իսկ 2-ը դիմել են փախուստի: Գողության մասնակիցներից «ԳԱԶ 53-12»-ի վարորդը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին կտրելու եղանակով գողացել են այլումինե մալուխներ և տեղափոխել Այնթապ բնակավայրի գունավոր մետաղների ընդունման կետ: Ձերբակալված 4 անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:4505.09.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ:Ավելին13:3005.09.24 -
ՔաղաքականԲաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել էԲաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը գործի նյութերը մոտ ժամանակները ուղարկելու է դատարան, այժմ դրանց հետ ծանոթանում են տուժածներն ու մեղադրյալները:Ավելին13:2005.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանի մոտեցումը՝ ՀՀ ԶՈւ և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, հերթական նախապայմանն է. Աբրահամյան«Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած): «Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են, հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ: Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»,- գրել է Աբրահամյանը:Ավելին13:1505.09.24 -
Մամուլի տեսությունԷկոնոմիկայի նախարարությունը 126 հազար դրամ արժողության նարդի է գնել. «Ժողովուրդ»«Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի և վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ և այս ամենը՝ փայտի փորագրությամբ։Ավելին13:1005.09.24 -
Իրավական«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտ ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոսՔԿԾ-ից տեղեկացնում են, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։ «Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:0005.09.24 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Արտաշատի խճուղի 100/1 հասցեի դիմաց՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Էդուարդ Գուլասարյանի վարած «Daewoo» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչյա Ասոյանի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխան 14-ամյա աղջնակ է։Ավելին12:4505.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. ՄիլլերԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», — հայտարարել է Միլլերը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը Դիտմիր Բուշաթին ընտրություններից հետո հայտարարել էր, որ դրանք չեն անցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության: Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների խախտումներին անդրադառնալով՝ ԵՄ-ն իր հերթին կոչ է արել երկրի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։Ավելին12:4005.09.24 -
Մամուլի տեսությունԿառավարությունն, առանց արտոնագրատիրոջ համաձայնության, կարող է օգտագործել նրա գյուտը․ «Փաստ»Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում, երբ իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդկային կյանքեր փրկելու համար, ամենասեղմ ժամկետներում կայացնել որոշում՝ առանց արտոնագրատիրոջ համաձայնության, գյուտի օգտագործումը թույլատրելու վերաբերյալ: Սա նաև հնարավորություն կընձեռի դեղագործական արդյունաբերության ոլորտի տնտեսվարողներին արտադրելու մինչ այդ չարտադրված արտադրատեսակներ՝ ապահովելով ինքնաբավություն ոլորտում, ինչպես նաև ներմուծման կրճատում՝ ի հաշիվ տեղական արտադրության ավելացման։Ավելին12:3405.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ադրբեջանի 2-րդ մեղադրանքը՝ 14 ժամում. ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հայտարարությունըՀայլուր 12։30 Ադրբեջանի 2-րդ մեղադրանքը՝ 14 ժամում. ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի հայտարարությունըԱվելին12:3005.09.24 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է օդային ճանապարհով ադամանդների ներկրման մաքսանենգության դեպք (տեսանյութ)ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ «Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: Մաքսային զննման (տեսազննման) արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված 4 հատ 31 գրամ քաշով դեղին թևնոց՝ թանկարժեք քարերի տեղադրման հենակների առկայությամբ, ադամանդ քարերի համար նախատեսված 239 հավաստագիր: Անձի մաքսային զննման արդյունքում էլ քաղաքացու մոտ հայտանաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված 37 պոլիէթիլենային տոպրակ՝ ընդհանուր 246 գրամ քաշով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։ «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1505.09.24 -
Քաղաքական«Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել նախագիծ, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։ Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին տեղեկացրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝ հիշեցնելով, որ ՔՊ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։ Ավագանու ընդդիմադիր անդամը կոչ է արել քաղաքացիներին սատարել «Մայր Հայաստանի» նախագծին և թույլ չտալ ՔՊԿ-ին՝ հերթական անգամ թալանել քաղաքացուն։ «Մենք պետք է կարողանանք կանխել թալանի այս ձեռքը։ Ինչ եկել են իշխանության, բերել են միայն թանկացումներ»,-ասել է Սոնա Աղեկյանը։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։ Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։Ավելին12:0005.09.24 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՀիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։Ավելին11:5305.09.24 -
ՔաղաքականՀՀ կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգըԿառվարության այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում վավերացվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը:Ավելին11:4805.09.24 -
Մամուլի տեսությունԸնտրությունների շունչը զգացվում է․ «Հրապարակ»Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Երեկ «Իրազեկ քաղաքացիները» հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա:Ավելին11:4505.09.24 -
ՀասարակականՈստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժելու գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:Ավելին11:3005.09.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանը նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել․ «Հրապարակ»Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռևերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի և ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։Ավելին11:1505.09.24