Լրահոս
2024-09-06
-
ՀասարակականՎերացվել է Երևանում գործող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները:Ավելին18:1106.09.24 -
ԻրավականԽաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել. ՈստիկանությունԸստ խարդախության այս նոր մեթոդի՝ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում:Ավելին18:0006.09.24 -
ՀասարակականԱրագածոտնում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին17:4806.09.24 -
Հասարակական«Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն:Ավելին17:3706.09.24 -
ԱռողջապահականԻնչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներիցպահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,Ավելին17:1606.09.24 -
ԻրավականԴանակներ և կեղծ թղթադրամ. պարեկները երիտասարդներին տեղափոխել են Նոր Նորքի բաժինՍեպտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 2.40-ին, Երևանի պարեկները Վիլնյուսի փողոցում, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Շենգավիթի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ դանակ և քսանհազարանոց կեղծ թղթադրամ:Ավելին16:4906.09.24 -
ՀասարակականԿինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց. Օրագիր ՆյուզԱրարատի մարզի Վեդի համայնքի բնակչուհի Քրիստինե Մահլամյանն այսօր փորձել է ինքնահրկիզվել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, սակայն, ոստիկանները կանխեցին այն։Ավելին16:3906.09.24 -
ՀասարակականԳեղարքունիքում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Թ․ Շ․-ն և հայտնել, որ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը իր մորաքրոջ տղա, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Գ․ Ե․-ի հրավերով գնացել է Դրախտիկ գյուղին հարակից լողափ՝ վերջինիս ամառանոց, որտեղ գտնվող անձինք սկսել են խմել, ծխել, «ուռել»:Ավելին16:3006.09.24 -
Իրավական«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։Ավելին16:1806.09.24 -
ՄշակույթԲացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանըՍեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին16:1106.09.24 -
ԱշխարհՏելեգրամի հիմնադիրն առաջին անգամ խոսել է իր կալանավորումից հետոՏելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն իր կալանավորումից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել: «Եթե Ֆրանսիան պահանջներ ուներ Telegram-ի դեմ, պետք է դատի տար ընկերությանը, ոչ թե ղեկավարին»,- հայտարարել է Պավել Դուրովը։ Նրա խոսքով՝ Telegram-ը պատրաստ է լքել այն երկրները, որտեղ չի կարող ընդհանուր լեզու գտնել ինտերնետային տարածքը կարգավորողների հետ։ Դուրովի պնդմամբ՝ Telegram-ը Եվրամիությունում ներկայացուցիչ ունի, որն ընդունում է եվրոպական երկրներում Telegram մուտք գործողների հայտերը։ Նա նաև ասել է, որ Telegram-ը միշտ է հրաժարվել գաղտնագրման բանալիները իշխանություններին փոխանցելուց, ինչի համար էլ արգելափակվել է Ռուսաստանում և Իրանում: Ինչպես գիտեք, օգոստոսի 24-ին Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում: Ֆրանսիայի դատարանը նրան մեղադրում է մի շարք քրեական հանցագործությունների համար։ Դուրովն ազատ է արձակվել 5 մլն եվրո գրավի դիմաց, Ֆրանսիան չլքելու պայմանով:Ավելին15:5906.09.24 -
ՔաղաքականՀՀ-ն նման փաստաթղթով ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել. ԴանիելյանՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը։ Ինչ է դա նշանակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:Ավելին15:4706.09.24 -
ՏարածաշրջանԴեմ ենք, որ այլ երկրներից գան ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանել. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը։Ավելին15:3806.09.24 -
ՄիջազգայինՄակրոնը խառնում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքը՝ նոր վարչապետի նշանակմամբՖրանսիայի ներքաղաքական կյանքը կարող է նորից եռալ: Մակրոնը վարչապետի պաշտոնում է նշանակել 73-ամյա Բարնիեին: Նա աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ է, իսկ այդ կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում միայն չորրորդ տեղն է զբաղեցրել: Ձախերը՝ «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչները, որոնք հաղթել էին վերջին ընտրություններում, խոստանում են զանգվածային բողոքի ցույցեր արդեն այս շաբաթ: Խորհրդարանական ընտրություններից 60 օր անց միայն կողմնորոշվեց ընտրության հարցում Մակրոնը ու կանգ առավ նախկին եվրահանձնակատար, Շիրակի և Սարկոզիի կառավարությունների բազմակի նախարար, աջական Բարնիեի թեկնածության վրա: Սա այն դեպքում, որ նախագահի պաշտոնում մնալ ու Մարին Լը Պենի առաջնորդած ծայրահեղ աջերին պարտության մատնել կարողացել էր միայն շնորհիվ ձախերի հետ համաձայնության նրանց հետ, այսպես կոչված, հանրապետական ճակատի ստեղծման: Նշանակումից հետո Բարնիեն խոստացել է ճշմարտության մարտիկ դառնալ:Ավելին15:2606.09.24 -
ՀասարակականԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանի հետՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին:Ավելին15:2006.09.24 -
ՄիջազգայինՄահաբեր զենքը 14-ամյա որդուն նվիրել է հայրը. ամերիկյան դպրոցում սպանդի հեղինակի հորը ձերբակալել ենՄիացյալ Նահանգներում ձերբակալել են 4 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակ դեռահասի հորը: Ջորջիա նահանգի իշխանությունները դպրոցում հրաձգության համար մեղադրանք են առաջադրել ինչպես 14-ամյա հրաձիգին, այնպես էլ նրա հորը։ Ինչպես հայտնել ենք, Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում էր 14-ամյա Քոլթ Գրեյը կիսաավտոմատ հրացանով սպանել 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել 9 մարդու: Պարզվել է, որ հայրը որդուն զենքը նվիրել էր՝ որպես Ծննդյան տոների նվեր 2023 թ. դեկտեմբերին։ Դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ էլ են Գրեյները ոստիկանների տեսադաշտում հայտնված եղել: Նրանց հարցաքննել են, քանի որ 14-ամյա տղան համացանցում սպառնացել է դպրոցում հրաձգություն անել, բայց իրավապահները այդ ժամանակ ձերբակալության հիմքեր չեն գտել:Ավելին15:0006.09.24 -
ՔաղաքականՎահե Գևորգյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան:Ավելին14:5306.09.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանը մարտական հերթապահություն է իրականացրել Հայաստանի հետ «պայմանական սահմանին»Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։Ավելին14:4706.09.24 -
ՀասարակականԱրաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվիԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:Ավելին14:3306.09.24 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ ԱլիևՄենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» Չեռնոբիոյի միջազգային ֆորումի նիստում։Ավելին14:1806.09.24