Լրահոս
2024-09-06
-
ՔաղաքականԲրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից. «Փաստինֆո»Դավիթ Գյուրջինյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր, համալսարանի մոտ 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ ընդգծելով՝ նրանցից մոտ 40-ը դասախոսներ են։Ավելին21:1706.09.24 -
ԵրևանԵրևանի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով վերացնում են կամայական կառույցներըՄայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին21:1006.09.24 -
ՏարածաշրջանԻրանը սառը ջուր է լցնում «Զանգեզուրի միջանցքը» երազում տեսնողների դեմքին. դեսպանի տեղեկություններըՄիայն հայկական վերահսկողությունն է Իրանի համար հանդուրժելի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհին: Այսօր է պնդել Իրանը՝ Հայաստանում իր դեսպանի շուրթերով: Մեհդի Սոբհանին ասել է, որ իրականություն չի դառնալու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, ինչքան էլ դրա մասին երազեն շատերը: Իրանի դեսպանը նաև հայտնել է, որ 3+3 ձևաչափի երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը որոշել են նոր հանդիպման օրը: Այն տեղի է ունենալու Թուրքիայում: «Ժամկետը հստակ է և այդ մասին կհայտարարվի դիվանագիտական ուղիներով»,- ասել է Մեհդի Սոբհանին։Ավելին21:0006.09.24 -
ՀասարակականԱլավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունըԱյսօր Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը։Ավելին20:5206.09.24 -
ՀասարակականԶորական-Հաղթանակ ճանապարհին բախվել են «KamAZ»-ը և «Chevrolet Cruze»-ն. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։Ավելին20:4606.09.24 -
ՀասարակականՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը«Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը։ Համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանին»,- ասված էր հայտարարության մեջ:Ավելին20:3706.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Քսան տոկոս պատերազմ, 80 տոկոս խաղաղություն. Ալիևի պլանները՝ ՀՀ ԶՈՒ-ի հետ կապվածՀայլուր 20։30 Քսան տոկոս պատերազմ, 80 տոկոս խաղաղություն. Ալիևի պլանները՝ ՀՀ ԶՈՒ-ի հետ կապվածԱվելին20:3006.09.24 -
ՔաղաքականԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարցՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ խորհուրդը:Ավելին20:1806.09.24 -
ՀասարակականՍեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցըՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին20:0706.09.24 -
Հասարակական«Դարի գտածոն»՝ Հայաստանում. առեղծվածները ռուսական կինոն բերել են Սևանի ափՆոյ նահապետի կնոջ անունը Սևանի ափին գտնվող Հայրավանքում է թաքնված, համենայդեպս՝ ըստ «Դարի գտածոն» սերիալի սցենարի: 2025-ին մեծ էկրան կբարձրանա Հայաստանում նկարահանվող ռուսական դետեկտիվը: Ֆիլմի նկարահանումներին հետևել են իմ գործընկերներ Գայանե Մովսիսյանն ու Հենրիկ Համազասպյանը:Ավելին19:5506.09.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր:Ավելին19:4806.09.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանըՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հայտարարել է․ Թուրքիայում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում է կայանալու, օրը որոշված է։Ավելին19:3606.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին. Կազանում կլինեն նաև էրդողանն ու ԱլիևըԱյսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է հակաարևմտյան ակումբի համբավ ունեցող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում: Տեղեկությունը «Հայլուրի» թղթակցին հաստատել են կառավարությունից, սակայն չեն մանրամասնել՝ մեր երկիրը ԲՐԻԿՍ-ի հավաքին դիտորդի՞, թե՞ հրավիրյալի կարգավիճակ է ունենալու: Ինչպես գիտեք, այս գագաթնաժողովին առաջին դեմքերի մակարդակով ներկայացված են լինելու նաև Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: Ի՞նչ է փնտրում հակաարևմտյան ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը պիկին հասցրած Հայաստանի իշխանությունը, հայտնի չէ, սակայն որոշ փորձագետներ նկատում են, որ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցից հետո Փաշինյանը նախկինի պես կտրուկ չի արտահայտվում Ռուսաստանի հասցեին: Հայաստանի վարչապետը երկող ամիս երկու անգամ է Ռուսաստան գնալու: Հոկտեմբերի 8-ին էլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ու չնայած Հյուսիսի հետ այս ջեմացմանը, Հայաստանը սառեցված է պահում իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:Ավելին19:3006.09.24 -
ՔաղաքականՖրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀայաստանԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվինԱվելին19:2306.09.24 -
ՀասարակականՄյուռոնի ծիսական կիրառությունը Հայոց եկեղեցումՀայոց Եկեղեցու կանոնի համաձայն սուրբ յուղով կամ Մյուռոնով օծվում են եկեղեցին, մատուռը, Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, խաչքարերը, ինչպես նաև աստվածապաշտության մեջ կիրառվող այլ առարկաներ՝ խաչեր, պատկերներ։ Հայոց Եկեղեցում Մյուռոնը կիրառվում է հետևյալ խորհուրդների և ծեսերի ժամանակ։Ավելին19:1006.09.24 -
ՀասարակականԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամ2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դրվում նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին:Ավելին18:5506.09.24 -
ԱռողջապահականՕգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 16 դեպքՀայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ լաբորատոր հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման108 դեպք:Ավելին18:4706.09.24 -
ՔաղաքականՀայաստան կժամանի Եվրահանձնաժողովի փոխնախագահըԵվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։Ավելին18:3806.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանը հակաարևմտյան «կլուբ» է գնում. ՀՀ վարչապետը՝ Էրդողանի, Ալիևի և Պուտինի կողքինՀայլուր 18։30 Փաշինյանը հակաարևմտյան «կլուբ» է գնում. ՀՀ վարչապետը՝ Էրդողանի, Ալիևի և Պուտինի կողքինԱվելին18:3006.09.24 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակներից տուժածների համար գործարկվել է «Հրատապ արձագանքման» հարթակըՀայաստանի կառավարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:Ավելին18:2306.09.24