Լրահոս
2024-09-07
-
Մամուլի տեսությունՍրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում․ «Հրապարակ»Սակայն առարկություններ են հնչել՝ պայքարի առաջնորդների չկանոնակարգված գործողությունների, չհստակեցված նպատակների վերաբերյալ, ուստի բաժանվել էին, որ հետագայում հանդիպեն, երբ արդեն կլինի հստակ քաղաքական պլատֆորմ։Ավելին11:5007.09.24 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։Ավելին11:4507.09.24 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համարԱվելին11:3007.09.24 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաև Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում ևս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:Ավելին11:1507.09.24 -
ՔաղաքականՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ պատգամավորը դիմել է միջազգային մարմիններինԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ` բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին: Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին: Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։ Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն: Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով: Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա: Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»: Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը. Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP» Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»։Ավելին11:0507.09.24 -
ՀասարակականԷջմիածին-Մարգարա ճանապարհին հրդեհ է բռնկվել փայտե տնակումՍեպտեմբերի 7-ին՝ ժամը 04։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչութունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:46-ին, մարվել՝ 06:17-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ և առաստաղը (մոտ 5 քմ):Ավելին11:0007.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3007.09.24 -
ՀասարակականՎերականգնվում է Երևանի շենքերի արտաքին դիմագիծը, հեռացվում են ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը (տեսանյութ)Երևանի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Շենքերի վրա կառուցապատում իրականացնելու համար պարտադիր պետք է ձեռք բերել համապատասխան թույլտվություն: Ապօրինի գործողությունների դեպքում քաղաքացիները կտուգանվեն: Առավել մանրամասն՝ տեսանյութում:Ավելին10:1507.09.24 -
ՀասարակականՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 02.30-ին, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Օջախը գտնվել է 10կմ խորության վրա՝ Վանաձորից 49 կմ հյուսիս-արևմուտք:Ավելին10:1007.09.24 -
ՀասարակականՈրոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի թիվ 23, 23/1, 21, 19, 19/1, 19/2, 17, 17/1, 17/2, 21/3, 21/2, 21/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 12, 14, 16, 18, 20, 22 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի թիվ 26, 28, 28/1, 24ա բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի, Դրոյի 4-րդ նրբանցքի, Յաղուբյան փողոցի առանձնատների, Շովրոյան, Գոգոլի, Նորաշխարհյան փողոցների առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.աքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1», «Լիոն Կառլո-2», «Ձորակ-1» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրերի, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Անտառտնտեսություն, Նատի թաղամասերի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Արթուր Աբրահամյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մադլեն գրուպ», «Ռեդ գրուպ», «Էլիտ», «Գոլդ գազ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի թիվ 23, 23/1, 21, 19, 19/1, 19/2, 17, 17/1, 17/2, 21/3, 21/2, 21/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 12, 14, 16, 18, 20, 22 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի թիվ 26, 28, 28/1, 24ա բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի, Դրոյի 4-րդ նրբանցքի, Յաղուբյան փողոցի առանձնատների, Շովրոյան, Գոգոլի, Նորաշխարհյան փողոցների առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.աքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1», «Լիոն Կառլո-2», «Ձորակ-1» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրերի, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Անտառտնտեսություն, Նատի թաղամասերի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Արթուր Աբրահամյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մադլեն գրուպ», «Ռեդ գրուպ», «Էլիտ», «Գոլդ գազ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Գուգարքի, Աբովյան, Ազատամարտիկների, Աղաբաբյան, Արաբկիրի, Այվազովսկու, Զ.Անդրանիկի, Հերացու, Հակոբյան, Բանակի, Լագերի, Լալվարի, Սայաթ-Նովայի, Սպորտային, Սանատորիական, Լոռվա, Զորյան, Տաթևի, Կարբիշևի, Վարդանանց, Կամոյի, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Կիլիկիայի, Մուրացանի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Նաիրիի, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուսաբանական, Դպրոցի, Զաքարյան, Գուգարքի, Աբովյան, Ազատամարտիկների, Աղաբաբյան, Արաբկիրի, Այվազովսկու, Զ.Անդրանիկի, Հերացու, Հակոբյան, Բանակի, Լագերի, Լալվարի, Սայաթ-Նովայի, Սպորտային, Սանատորիական, Լոռվա, Զորյան, Տաթևի, Կարբիշևի, Վարդանանց, Կամոյի, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Կիլիկիայի, Մուրացանի, Մելիքյան, Միչուրինի, Մյասնիկյան, Նաիրիի, Նժդեհի, Ֆիդայինների փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին10:0007.09.24 -
ԻրավականՀարվածներ է հասցրել հորը, սուրճի տարրայով՝ խփել գլխինԱրմեն Ղ․-ն 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հրել է հորը, ոտքով հարվածել վերջինիս ոտքին, դիտավորյալ հարվածելու նպատակով սուրճի թիթեղյա տարրան նետել վերջինիս ուղղությամբ, որը դիպել է հոր կզակի հատվածին, այդ հատվածում առաջացել է պատռվածք։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 5-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։ Արմեն Ղ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշվում է, որ Արմեն Ղ․-ն նախկինում դատապարտված է եղել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։Ավելին09:4507.09.24 -
Մամուլի տեսությունՎանաձորի քաղաքապետի ճակատագիրը մնում է անորոշ․ «Հրապարակ»Ապա օրենսդրական փոփոխություն արեցին, որ կարողանան ավագանու կազմում գտնվող մեծությամբ երկրորդ ուժի` ՀԱՍԿ-ի ներկայացուցչին` կրիմինալ համբավ ունեցող նախկին փոխքաղաքապետ Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ կարգել: Հիմա Մամիկոն Ասլանյանը բանտից ազատվել է, ԼՀԿ-ի հայցի քննությունն ավարտվել է, և ենթադրվում էր, որ ավագանին նիստ կանի ու քաղաքապետ կընտրի, բայց «մեջլիս» է մտել Ական` ՀԱՍԿ-ով:Ավելին09:3507.09.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3007.09.24 -
Մամուլի տեսությունԲուլղարիայում բռնության ենթարկված քաղաքացիները դիմել են ՀՀ դեսպանին. «Ժողովուրդ»Հանգստի նպատակով Բուլղարիա մեկնած Հայաստանի քաղաքացիներին, որոնք մուտքի արտոնագիր են ունեցել, արգելել են մտնել այդ երկիր։Ավելին09:2507.09.24
2024-09-06
-
ԻրավականՀամագյուղացիների վեճն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներով. նախաձեռնվել է քրեական վարույթՈստիկանությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 22։15-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ:Ավելին23:5306.09.24 -
ՔաղաքականԲագրատ Սրբազանը «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկում է կազմակերպելԲացման խոսքով հանդես կգա «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Ավելին23:4206.09.24 -
ՀասարակականԿԽՄԿ-ն Գեղարքունիքում ներկայացրել է բռնահանված արցախցիների աջակցությանն ուղղված ծրագրերըՍեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։Ավելին23:3106.09.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանը բանակցություններ է վարում երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջԱդրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջ: Այս հարցում լավատեսություն կա։ Ըստ Bloomberg-ի՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ավելին23:2406.09.24 -
ՄիջազգայինՈւկրաինայի «լինել-չլինելու» հարցը և Կուրսկի առեղծվածը. Զելենսկին Պուտինին սպառնում է ԳերմանիայիցՈւկրաինայի նախագահը ուզում «մոտեցնել խաղաղությունը» և դրա համար Արևմուտքին խնդրում է թույլ տալ հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին: Գերմանիայում է Զելենսկին, այնտեղ մասնակցել է Կիևի աջակիցների հավաքին: Ըստ նրա, Ռուսաստանը խաղաղություն հաստատելու մոտիվացիա չունի և եթե հեռահար հրթիռներով մի երկու հարված ստանա, կսկսի մտածել խաղաղության մասին:Ավելին23:2006.09.24