Լրահոս

2024-09-12
  • Միջազգային
    Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող 60 երկիր միացել է Ղրիմի հարթակի 4-րդ գագաթնաժողովին
    Ուկրաինային աջակցող ավելի քան 60 երկրներ միացել են Ղրիմի միջազգային հարթակի 4-րդ գագաթնաժողովին: Մասնակիցների մեծ մասը տեսակապով է ուղերձ հղել՝ աջակցելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
    15:05
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշտարակցի տղամարդու տանը հայտնաբերվել են հրազեն և փամփուշտներ
    Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները անօրինական կերպով զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 11-ին: Աշտարակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Բաժնում նա հայտնել է, որ տանն անօրինական պահում է ինքնաձիգի փամփուշտներ և «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի նրա տանը: Հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Կարաբին» տիպի հրազեն և ինքնաձիգի 42 փամփուշտ: 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
    15:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հետևում եմ՝ ինչպես է հայկական դաշտում սկսվել «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը. Վարուժան Գեղամյան
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։ Ընդ որում, այս նույն փորձագետը ընդամենը 1-2 ամիս առաջ «եկեղեցագետ» էր՝ խոսելով Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ կես տարի առաջ՝ ռազմական ոլորտի մասնագետ, ով խոսում էր ուկրաինական պատերազմի մասին (ավելի վաղ այս նույն մարդիկ արդարացնում էին Արցախի հանձնումը)։ Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։ Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։ Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ (https://www.tandfonline.com/doi/full/10.1080/14683857.2024.2384138))։ Առաջարկում եմ կարդալ, և տեսնել, թե ինչպես են տարբեր փորձագետներ «օբյեկտիվության» անվան տակ արդարացրել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ փաստացի նպաստելով դրան։ Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում»։
    14:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
    «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդարանն է և ցանկացել է երիտասարդ խորհրդարանականների համաժողովներից մեկը հյուրընկալել այստեղ: Այսօր մենք այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ, ինչպես նաև կառավարական ինստիտուտերում նրանց մասնակցությամբ: Ես ինձ չեմ կարող համարել երիտասարդ խորհրդարանական, բայց իմ սրտում երիտասարդ եմ: Ես, իրապես, հավատում եմ խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանը, և սա է առաջ մղում իմ մանդատը Միջխորհրդարանական միությունում»:
    14:30
    12.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը հայտնում է Դոնեցկի շրջանում ևս մեկ գյուղ գրավելու մասին
    Գիշերը ուկրաինական 5 ԱԹՍ են ոչնչացրել Ռուսաստանի մարզերում հակաօդային պաշտպանության միջոցները։ Տեղեկությունը հայտնում է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ ԱԹՍ-ներից 2-ը Բելգորոդի մարզում է խոցվել , Կուրսկում և Բրյանսկում ևս դրոններ են որսացել ՀՕՊ-երը:
    14:25
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է տեղի ունեցել
    Սեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունը ուրախությամբ ընդգծեց, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են։ Այնուհետև զեկույցով հանդես եկավ Մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները։ Տեղեկացվեց, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այլև ուխտավորներ և հյուրեր: Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ և թերթոններ։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության առթիվ լուսաբանող հեռուստահաղորդումների կազմակերպման համար։ Անդրադարձ կատարվեց սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որի շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են երթևեկության ու անվտանգության հետ կապված խնդիրները։ Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ տրվեցին թեմակալ առաջնորդներին առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար։ Մասնակից եկեղեցականները իրենց ուրախությունն ու գոհունակությունն արտահայտեցին սպասվող հոգենորոգ իրադարձությունների առթիվ։ Ժողովը եզրափակվեց աղոթքով:
    14:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե
    «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ միշտ չէ, որ հաճույք է ստացել ֆուտբոլից։ «Մարդիկ կարծում են, որ ֆուտբոլիստ լինելը հիանալի է, բայց երբեմն պարզապես չես ուզում դա անել: Պարզապես պատկերացրեք՝ դուք պետք է արթնանաք առավոտյան ժամը 9-10-ին՝ թիմային մարտավարության անընդհատ փոփոխվող ծրագրերը յուրացնելու համար: Ձանձրալի է դառնում: Դուք այլևս չեք ցանկանա ֆուտբոլ խաղալ, երբ այն խաղաք 20 տարի»,- 37-ամյա Պիկեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։ Իսպանացին կարիերան ավարտել է 2023 թվականի սկզբին՝ 15 տարի կատալոնական ակումբում խաղալուց հետո։ «Կապտանռնագույնների» կազմում նա անցկացրել է 616 հանդիպում` դառնալով 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport-ը։
    14:00
    12.09.24
    Ավելին
  • Իրավական
    Մեքենան գլորվել է ձորակը․ 41-ամյա վարորդը մահացել է
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 16-ին Ամասիա-Սնղ կոչվող հանդամաս տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 41-ամյա Տարոն Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    13:45
    12.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԱՊԿ-ը մարզում է զորքը՝ «ռազմական գործողությունների պայմաններում». Երևանը չի մասնակցում վարժանքներին
    Արդեն 5 օր է՝ Ղրղզստանում մկաններն են մարզում ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականները: «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024», «Էշելոն-2024» անվանումներն ունեն զորավարժությունները, որոնց ժամանակ զինվորները սովորում են, թե ինչպես ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում դիմակայել պայմանական թշնամուն: Հայաստանը չի մասնակցում դրանց, բայց մեր դրոշը ծածանվում է կառույցի անդամ երկրների դրոշների շարքերում: Ներգրավվել է նաև 300 միավոր զինտեխնիկա:
    13:40
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լուսառատում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդի դանակահարությամբ․ ձերբակալվել է նրա 33-ամյա համագյուղացին
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի սահմաններում Լուսառատ գյուղի շենքերից մեկի բակում գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր 33-ամյա համագյուղացին: Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
    13:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը վարորդն է:
    13:15
    12.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «խեղաթյուրելու» համար է մեղադրում Ադրբեջանը՝ Հայաստանին
    Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։
    13:10
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոն, շրջել հայկական տաղավարով (տեսանյութ)
    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է SCODA Pearl միջազգային էքսպո կենտրոն, որը հիմնել է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, շրջել կենտրոնի թանգարանում, ապա՝ հայկական տաղավարում։
    13:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը. Հաջիզադե
    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն RealTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։ «Եթե Հայաստանը կոմունիկացիների բացման վերաբերյալ չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է Հաջիզադեն։
    12:45
    12.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Սահմանին 1 ժամ կրակելու համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին. ՀՀ ՊՆ հերքումը
    Հայլուր 12։30 Սահմանին 1 ժամ կրակելու համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին. ՀՀ ՊՆ հերքումը
    12:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»
    X-ի իր էջում նույն Սխինասն ուշագրավ մի հրապարակում է արել. «Վիզային ազատականացում, անվտանգության աջակցում, աճի ու կայունության ծրագիր, մարդկանց միջև փոխանակումներ»։ Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ կարելի է այս արձանագրումը համարել որպես հայաստանյան ուժայինների նկատմամբ Արևմուտքի վերահսկողություն, վարկերի ու գրանտների միջոցով ճնշումներ, կարող երիտասարդների զանգվածային արտահոսք Եվրոպա։ Եվ, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խզում, ինչը նույն այդ Արևմուտքի թիվ մեկ նպատակն է։
    12:20
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ
    Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։ Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:
    12:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ արցախցիների կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ
    Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
    12:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գալուզինն ու Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները
    ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
    11:52
    12.09.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.09.2024
    Մամուլի տեսություն 12.09.2024
    11:50
    12.09.24
    Ավելին