Լրահոս

2024-09-12
  • Իրավական
    Մեքենան գլորվել է ձորակը․ 41-ամյա վարորդը մահացել է
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 16-ին Ամասիա-Սնղ կոչվող հանդամաս տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 41-ամյա Տարոն Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    13:45
    12.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԱՊԿ-ը մարզում է զորքը՝ «ռազմական գործողությունների պայմաններում». Երևանը չի մասնակցում վարժանքներին
    Արդեն 5 օր է՝ Ղրղզստանում մկաններն են մարզում ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականները: «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024», «Էշելոն-2024» անվանումներն ունեն զորավարժությունները, որոնց ժամանակ զինվորները սովորում են, թե ինչպես ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում դիմակայել պայմանական թշնամուն: Հայաստանը չի մասնակցում դրանց, բայց մեր դրոշը ծածանվում է կառույցի անդամ երկրների դրոշների շարքերում: Ներգրավվել է նաև 300 միավոր զինտեխնիկա:
    13:40
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լուսառատում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդի դանակահարությամբ․ ձերբակալվել է նրա 33-ամյա համագյուղացին
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի սահմաններում Լուսառատ գյուղի շենքերից մեկի բակում գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր 33-ամյա համագյուղացին: Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
    13:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը վարորդն է:
    13:15
    12.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «խեղաթյուրելու» համար է մեղադրում Ադրբեջանը՝ Հայաստանին
    Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։
    13:10
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոն, շրջել հայկական տաղավարով (տեսանյութ)
    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է SCODA Pearl միջազգային էքսպո կենտրոն, որը հիմնել է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, շրջել կենտրոնի թանգարանում, ապա՝ հայկական տաղավարում։
    13:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը. Հաջիզադե
    Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն RealTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։ «Եթե Հայաստանը կոմունիկացիների բացման վերաբերյալ չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է Հաջիզադեն։
    12:45
    12.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Սահմանին 1 ժամ կրակելու համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին. ՀՀ ՊՆ հերքումը
    Հայլուր 12։30 Սահմանին 1 ժամ կրակելու համար Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին. ՀՀ ՊՆ հերքումը
    12:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»
    X-ի իր էջում նույն Սխինասն ուշագրավ մի հրապարակում է արել. «Վիզային ազատականացում, անվտանգության աջակցում, աճի ու կայունության ծրագիր, մարդկանց միջև փոխանակումներ»։ Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ կարելի է այս արձանագրումը համարել որպես հայաստանյան ուժայինների նկատմամբ Արևմուտքի վերահսկողություն, վարկերի ու գրանտների միջոցով ճնշումներ, կարող երիտասարդների զանգվածային արտահոսք Եվրոպա։ Եվ, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խզում, ինչը նույն այդ Արևմուտքի թիվ մեկ նպատակն է։
    12:20
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ
    Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։ Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:
    12:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ արցախցիների կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ
    Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
    12:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գալուզինն ու Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները
    ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք հետաքրքրություն են հայտնել նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
    11:52
    12.09.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.09.2024
    Մամուլի տեսություն 12.09.2024
    11:50
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կենտրոնում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա
    Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ե․Կողբացու փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ շենքի բակում ծառը տապալվել է՝ վնասելով «Nissan» (սեփականատեր՝ Թ․ Ա․, ծնված 1990 թ․) և «Suzuki» (սեփականատեր՝ Ա․ Պ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ բակային ավտոճանապարհը փակ է։ Փրկարարներն իրականացրել են ծառի առավել վտանգավոր ճյուղերի մասնատման և տեղափոխման աշխատանքներ։ Անհրաժեշտ է կանաչապատման ծառայության աշխատակիցների ներգրավումը։
    11:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են 2024-ի երրորդ քննաշրջանի՝ դրսեկության ավարտական քննությունների օրերը
    ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի երրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ երրորդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի երրորդ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով: Դրսեկության ձևով (ավարտական` ուսումնական պլաններով նախատեսված առարկաներից) քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն ժամանակացույցի: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ: Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝ 8-9 միավոր– 4 16-17 միավոր–8 10-11 միավոր– 5 18-19 միավոր-9 12-13 միավոր– 6 20 միավոր-10 14-15 միավոր – 7 Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը վերահսկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
    11:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հօգուտ Հայաստանի կփոխանցի 200 մլն դրամ
    Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն: Պատասխանողների ներկայացրած լրացուցիչ նյութերի և դիրքորոշումների հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության վերադարձնել՝ -5 անշարժ գույք. -1 տրանսպորտային միջոց. -12 բանկային ավանդ և պարտատոմսեր. -20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. -54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: 2024 թվականի օգոստոսի 30-ին շահագրգիռ անձանց կողմից ներկայացվել է վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանողները պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը: 2024 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման (Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում)։
    11:21
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ է քննարկել Բագրատ Սրբազանը ընդդիմադիր խմբակցություւների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են ընդդիմադիր շարժման առաջիկա անելիքները, շարժման մարտավարության և սեպտեմբերի 22-ին կայանալիք հավաքի վերաբերյալ հարցերը:
    11:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի թիվ 23, 23/1, 21, 19, 19/1, 19/2, 17, 17/1, 17/2, 21/3, 21/2, 21/1 բազմաբնակարան շենքերի, Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 12, 14, 16, 18, 20, 22 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի թիվ 26, 28, 28/1, 24ա բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի, Դրոյի 4-րդ նրբանցքի, Յաղուբյան փողոցի առանձնատների, Շովրոյան, Գոգոլի, Նորաշխարհյան փողոցների առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.Սաքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, «Գոշ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սուրեն Աղաջանյան», «Այվազ Թամրազյան» ԱՁ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի Զոնալ թաղամասի, 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի, Արցախի թաղամասի առանձնատների (մասնակի), Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    11:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը. ԲՏԱ նախարար
    ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում այսօր մասնակցել է «Արհեստական բանականություն. նոր զարկ զարգացող շուկաների համար» թեմայով պանելային քննարկմանը՝ կարևորելով արհեստական բանականության թեմայով քննարկումները: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։ «Արհեստական բանականության մասին խոսելիս ներկաներին հիշեցրել եմ հայտնի ասույթը՝ մեդալը երկու կողմ ունի: Մի կողմից ԱԲ-ն մեզ կարող է առաջարկել նորարար հնարավորություններ և լուծումներ՝ տնտեսության բոլոր ճյուղերի համար, որոնք կբարելավեն կենսակերպը, կապահովեն թռիչքային զարգացում, մյուս կողմից պետք է արձանագրել, որ այս տեխնոլոգիան իր հետ բերում է ռիսկեր ու նոր մարտահրավերներ: Առանձնացրել եմ նաև ՀՀ կառավարության կողմից արհեստական բանականության ներուժն առավելագույնս օգտագործելու, ոլորտը զարգացնելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Հայաստանը ձգտում է ոչ միայն մասնակից լինել այս գործընթացներին՝ այլ նաև արհեստական բանականության ոլորտում աշխարհում իր ուրույն տեղն ունենալ: Անդրադառնալով մարտահրավերներին՝ խոսել եմ արհեստական բանականության ռազմականացման վտանգների ու ծանր հետևանքների, դրանց կանխարգելման, ոլորտային մենաշնորհի ձևավորմանը խոչընդոտելու, դիփ-ֆեյք կոնտենտի, կիբեռանվտանգային ռիսկերը կառավարելու կարևորության մասին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Եվ այսպես, Հայաստանը պետք է արհեստական բանականության կիրառության կարգավորումներ մշակի՝ միևնույն ժամանակ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը»,- նշված է գրառման մեջ:
    10:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    4 մլն 400 հազար դրամի չափով էլեկտրական հաղորդալարերի գողություն է կատարվել, 7 անձի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
    2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2,000մ, 3,000մ և 1,500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4 մլն 400 հազար դրամի վնաս։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից: 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն մասին, որ իր ծանոթ, Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչը նախօրեին առաջարկել է իրեն պատկանող «Գազ 53-12» մակնիշի բեռնատարով, որոշակի վարձատրության դիմաց, Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր: Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը համատեղ կատարելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչների և Ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ նշված գողությունները և գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Մասնավորապես` քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի վեց անդամները, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են, նախնական համաձայնության գալով, ձեռնամուխ են եղել խոշոր չափերով հափշտակություն կատարելուն, իսկ գողացված մալուխները խմբի անդամներից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել են Այնթապ բնակավայրում գտնվող մետաղի ընդունման կետ։ Նախաքննության ընթացքում ընդհանուր թվով 7 անձ ձերբակալվել է, ովքեր կատարվածի վերաբերյալ տվել են մանրամասն խոստովանական ցուցմունքներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, երկու անձի նկատմամբ 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ մեկի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված անձանց ներկայացվել է մեղադրանք: Մեկ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ չորսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:34
    12.09.24
    Ավելին