Լրահոս
2024-09-12
-
ՔաղաքականՀայաստանի «պաղեստինացման» վտանգ՝ Սյունիքում. աշխարհը կռվում է, Փաշինյանը՝ ընթերցումՄոսկվայի՝ մանուպուլյացիա որակումից հետո հիմա էլ Բաքուն է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի փաշինյանական ընթերցանությանը անդրադարձել ու Հայաստանի վարչապետին մեղադրել պայմանագիրը խեղաթյուրելու համար: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական թեժացող վեճում փաշինյանական ընթերցում- վերընթերցումները կարո՞ղ են իրավիճակը՝ փոխել հօգուտ Հայաստանի:Ավելին21:3512.09.24 -
ԻրավականԿալանավորվել է ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչըԱյսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով, դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել է խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարել է միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։Ավելին21:3012.09.24 -
Արտաքին քաղաքականությունՆոր էսկալացիայի վտա՞նգ. Ադրբեջանը մարզում է զորքն ու մեղադրում Հայաստանին կրակելու համարՄեկ ամսում արդեն 10-րդ անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է հայկական կողմին ադրբեջանական դիրքի վրա կրակելու համար: Ընդ որում, ըստ վերջին հաղորդագրության, իբր գիշերը մոտ մեկ ժամ Հայաստանի բանակի ստորաբաժանումները կրակել են Նախիջևանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Մեղադրանքների այս քարոզչական հնարքներով Ադրբեջանը սովորաբար էսկալացիայի համար հող է նախապատրաստում, սակայն, ըստ փորձագետ Գրիգորի Սահակյանի, ոչ այս անգամ:Ավելին21:2012.09.24 -
ՀասարակականՓրկարարները մարել են բռնկված հրդեհըՍեպտեմբերի 12-ին, ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ:Ավելին21:1512.09.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար եւ առաջարկել դիտարկել Հայաստանում նաեւ Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը: Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:Ավելին21:0012.09.24 -
ՔաղաքականԱյս ճիվաղային մտքերի հեղինակը ՔՊ պատգամավոր է. Լիլիթ ԳալստյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարցազրույցը․ «Այս ճիվաղային մտքերի հեղինակը «հայ» է, Այս ճիվաղային մտքերի հեղինակը «ազգընտիր» է, Այս ճիվաղային մտքերի հեղինակը ՔՊ պատգամավոր է, Այս ճիվաղային մտքերի հեղինակը թշնամուն Արցախ հանձնած ուժի ներկայացուցիչ է, Այս ճիվաղային մտքերի հեղինակը նախկինների ժամանակ «գեներալ» է դարձել, Այս ճիվաղային մտքերի հեղինակը նախկինների ժամանակ թիկունքի պետ է եղել, Այս ճիվաղային մտքերի հեղինակի խղճին հազարների արյան ու մեր կորցրած հողի բեռն է, Այս ճիվաղային մտքերի հեղինակի քաղաքական ուժի օրոք թշնամին շարունակում է մեզանից Հայրենիք խլել, Այս ճիվաղային մտքի հեղինակը մենակ չէ․ սա իրենց քաղաքական թիմի մտածումի quite essential-ն է։ Հ․Գ․ Իրավական պետության մեջ սրա նկատմամբ անմիջապես ներազգային թշնամանքի հատկանիշներով վարույթ կհարուցեին, իրավական պետության մեջ․․․․և ոչ այս դատախազի պարագայում․․․»։Ավելին20:4512.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կուրսկում 10 բնակավայր են ազատագրել ռուսները. թեժ մարտեր՝ օդում և հողի վրաՀայլուր 20։30 Կուրսկում 10 բնակավայր են ազատագրել ռուսները. թեժ մարտեր՝ օդում և հողի վրաԱվելին20:3012.09.24 -
ՔաղաքականՄեր սկզբունքները միշտ անփոփոխ են․ Առուշ ԱռուշանյանՇնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին, ծանոթ և անծանոթ մարդկանց, իրենց աջակցության համար։ Այս մասին հայտարարել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։Ավելին20:1512.09.24 -
ՔաղաքականՊետության գլխի «փորացավն» ու տագնապը. աշխարհը «ոտքը գազին է դրել», իր կաբինետը դանդաղ է աշխատումՀայաստանի ոչ աթլետիկ կազմվածքով վարչապետը որոշել է պայքարել փորի դեմ, ոչ իր՝ ուսադիր կրողների: Գուցե դա է խանգարում պարեկներին ավելի արագ բացահայտել ապօրինի թմրանյութերի առքուվաճառքը, կանխել կրակոցները Հայաստանում:Ավելին20:0712.09.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Արտաշատի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարիցՍեպտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։ Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։Ավելին20:0012.09.24 -
ԻրավականԽարդախների թիրախում ավտոգնորդներն են (տեսանյութ)Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քաղաքացուց ընդունվեց հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցան գործի: «Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,-ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը: Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի: Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով: Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար: Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի: Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը` Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և... անդարձ հեռանում է: Պարզվեց, որ բնակարանը տրվում էր օրավարձով, ու աղջկա անունը Լիանա չէ: Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:Ավելին19:4512.09.24 -
ԻրավականԳերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ: Այս մասին հայտնում է փաստաբան Սոսե Չանդոյանը: «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Ինչպես պաշտպանյալիս վերաբերելի մեկ այլ գործով, այս անգամ ևս` թե՛ դատախազության և թե՛ պաշտպանական կողմի ներկայացված բողոքը մակագրվել էր Ա. Նիկողոսյանին, մի մարդու, ում դեռ ուսանողական տարիներից ճանաչել եմ որպես բարձր որակավորում ունեցող իրավաբանի, ում դասախոսություններից հետո չափազանց տպավորված էինք դուրս գալիս լսարանից, սակայն նույն ոգևորվածությամբ, ցավոք, չեմ կարող կիսվել այժմ, ինձ համար խիստ անհասկանալի այս որոշումից հետո: Վաղուց արդեն չհավատալով պատահականությունների մասին թեզերին, ցանկանում եմ հասկանալ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու հաջորդական բողոքներ, իսկ այժմ նաև` երրորդը, մակագրվում է միևնույն դատավորին և երեքն էլ մերժվում են: Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, իսկ միգուցե չարագործ իշխանությունը դատավորի կնի՞քն է «գողացել»… չեմ կարող ասել, մերօրյա իրականության մեջ ոչինչ էլ չեմ բացառում: Գերասիմ Վարդանյանի շուրջ ստեղծված այս աբսուրդի թատրոնը, ապօրինությունների այս մեծ արարը հետագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա հենց իրավագիտության լսարաններում որտեղ էլ կբարձրաձայնվեն ու կթվարկվեն բոլոր այն դատավորների անունները, ովքեր Քննչական կոմիտեի կողմից ակնհայտ հնարված հիմքերով անազատության մեջ պահելու որոշումներ են կայացրել ու խրոխտ ձայնով հնչեցրել: Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին, ում որևէ կերպ այդպես էլ չեն կարողանում մարսել»,-գրել է նա: Ավելի ուշ նա հայտնել է, որ վաղը ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։ Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։Ավելին19:3412.09.24 -
Արտաքին քաղաքականությունՀայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ: Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ: Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանը Արևմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը... Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին ու նոր (Քամալա Հարիս և այլն) - տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է. «Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում»: «Դուք չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել... - «Ո՛չ, այդ մենք չէինք»: Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե, ասում եմ, չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել»,- ասել է նա: Ըստ Լուկաշենկոյի՝ հայերը շատ խելացի մարդիկ են ու շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը։Ավելին19:3012.09.24 -
ՔաղաքականԱյս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով. ՀՀԿ-ն՝ սահմանազատման կանոնակարգի մասինՀայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ. «Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաշինյանն այդ հռչակագիրը օգտագործեց Պրահայի 2022թ. հոկտեմբերի 6-ի հայտարարությունից սկսած՝ Արցախի նկատմամբ Հայաստանի սահմանադրական բոլոր հանձնառություններից ձերբազատվելու համար: Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց: Դա առավել քան հավանական է, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում որևէ դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչման վերաբերյալ: Եթե Հայաստանի կառավարիչները ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին, ապա միակ պատշաճ լուծումը Կանոնակարգում կլիներ հղումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը: Այդ արձանագրությունը պարտադրում է, հողօգտագործողների միջև հողային վեճերը քննարկելիս, որպես իրավաբանական միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված թվով 182 սխեմաները և արձանագրությունները, որոնք կազմվել էին սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ: Հայաստանի համար ընդունելի այդ արձանագրության վրա հենվելու փոխարեն, որով 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք, Հայաստանի կառավարիչները, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, մտացածին փաստարկներ են հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին: Կանոնակարգի 5-րդ հոդվածը ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք որոշված և համաձայնեցված հերթականությամբ, այլ «առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով»: Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ, ըստ Կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունը «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»: Այս դրույթը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իր համար կարևոր սահմանագծի հատվածներում իր նպատակներին հասնելուց հետո կա’մ ձգձգել ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացը, կա’մ ընդհանրապես այն ավարտին չհասցնել: ՀՀԿ Գործադիր մարմինը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։ Մեկ անգամ ևս վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման գործընթացների կարևորությունը՝ պնդում ենք, որ վերջիններս պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։ Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին»։Ավելին19:2612.09.24 -
ԻրավականԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենըԿալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է, «Լուրերին» տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։ Հիշեցնենք՝ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էին Շիրակի մարզպետարանի ևս երկու պաշտոնյա՝ քաղաքաշինության վաչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու բաժնի ավագ մասնագետներից մեկը։Ավելին19:2112.09.24 -
ՔաղաքականՓող տու՝ քշի, խախտի՝ փող տու. աշխարհը ճանաչող Փաշինյանը և թղթե խաղաղությունըՇատ փորձագետներ քննադատում են Փաշինյանի կառավարությանը, որովետև տեղյակ չեն, որ գործ ունեն յուրահատուկ իշխանության՝ աշխարհը ճանաչող միակ, մեն-միակ հայկական կառավարության հետ: Այդ մասին չորեքշաբթի աշխարհին իրազեկել է անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից:Ավելին19:1512.09.24 -
ԻրավականԴանակահարություններ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներԵրեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների, բաժնի պետ Կարեն Բունյաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 11-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին` պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին՝ «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գերասիմ Բ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0012.09.24 -
ԱռողջապահականՀրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակում դրական դինամիկա կա․ News.amԱրմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սեպտեմբերի 7-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, NEWS.am–ին հայտնեց Առողջապահության նախարարությունից։ «Արդեն ինքնուրույն քայլում է։ Տեղափոխվել է հիվանդասենյակ, բայց դեռ բժիշկների հսկողության տակ պետք է մնա»,–հայտնեցին նախարարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել: Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:Ավելին18:5512.09.24 -
Միջազգային34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. ՊուտինՏասնյակ պետություններ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին, ասել է Վլադիմիր Պուտինն անվտանգության հարցերով ասոցիացիայի երկրների բարձր ներկայացուցիչների հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։ «Այսօր ավելի քան երեք տասնյակ երկրներ, ավելի ճիշտ՝ 34 պետություններ, արդեն ցանկություն են հայտնել այս կամ այն ձևով միանալ մեր ասոցիացիայի գործունեությանը»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես գործող նախագահ, պատասխանատու մոտեցում է ցուցաբերել համատեղ աշխատանքի կազմակերպմանը։ Այսպիսով, այն նպաստել է ԲՐԻԿՍ-ի բոլոր մեխանիզմներին նոր մասնակից երկրների ամենաարագ և ամենաօրգանական ինտեգրմանը: «Ռուսաստանի նախագահությունը նախաձեռնել է փոխգործակցության նոր ոլորտներ։ Դրանք ներառում են տրանսպորտի նախարարների, երկրաբանական հետազոտությունների ղեկավարների հանդիպումները և միջուկային բժշկության ԲՐԻԿՍ-ի ֆորումը: Մշակութային և հումանիտար ուղու վրա մեծ հնչեղություն ունեցան BRICS քաղաքացիական և ակադեմիական ֆորումները, ընկերական սպորտային խաղերը, ինչպես նաև թեմատիկ փառատոններն ու ցուցահանդեսները Ռուսաստանի տարբեր քաղաքներում»,- հավելել է Պուտինը։Ավելին18:4512.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պայթյունավտանգ 9/9-ը սուր վեճեր է բորբոքում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջևՀայլուր 18։30 Պայթյունավտանգ 9/9-ը սուր վեճեր է բորբոքում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջևԱվելին18:3012.09.24