Լրահոս
2024-09-15
-
ՔաղաքականԱյսօր քշեցինք 36.4 կիլոմետր. կեցցե՛ հեծանիվը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել«Այսօր քշեցինք 36.4 կիլոմետր. կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա:Ավելին11:1415.09.24 -
ՀասարակականՀայ առաքելական եկեղեցին տոնում է ԽաչվերացըԽաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Ավելին11:0015.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։Ավելին10:4015.09.24 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ֆրանսիայի արտգործնախարարՖրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։ «Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն ամրապնդում ենք։ Մենք աջակցում ենք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ երկրի դիմակայունությունն ապահովելու համար։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիա-Հայաստան» նախաձեռնությամբ մենք պաշտպանում ենք նրանց, որոնք ներգրավված են Հայաստանին աջակցելու գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Անդրադառնալով Հայաստան և Մոլդովա կատարելիք այցերին՝ Սեժուրնեն ասել է, որ այցելում է հենց Հայաստան ու Մոլդովա, որովհետև նրանք ընտրել են ժողովրդավարության ու անկախության ուղին, ճանապարհը դեպի Եվրոպա, որոնք բախվում են ապակայունացման փորձերի ու անընդունելի ճնշումների:Ավելին10:2015.09.24 -
ՀասարակականՃամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ և զոհՊարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին Kia մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:Ավելին10:1215.09.24 -
ՀասարակականՄեկ օր բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ-ի տեսանյութը՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի մասինՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ Հայաստանի ազգային հերոս, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի մասին:Ավելին10:0015.09.24
2024-09-14
-
ԻրավականԿինը ծննդաբերել է տանը, ապա փորձել է երեխային հասցնել մահվանՇողիկ Մ․-ն զգալով, որ հղի է , այդ փաստը ընտանիքի անդամներից թաքցնելով՝ գաղտնի կերպով իրենց տան հյուրասենյակում ծննդաբերել է, ապա փորձել է իրենից ծնված երեխայի շնչառական ուղիները փակելով՝ հասցնել մահվան: Նա երեխային փաթաթել է սպիտակ սավանով, դրել է դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ և իր ամուսնուն հայտնել է, թե իբրև գտել է իր իրենց բակից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել մայիսի 3-ին և մակագրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին։ Շողիկ Մ․-ին մղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով, այն է՝ Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Շողիկ Մ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:5814.09.24 -
ԻրավականԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններ«Ինչպես արդեն հայտնել էինք, 2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ, որի դեմ, բնականաբար, ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք:Ավելին23:4014.09.24 -
ՀասարակականՎեհափառը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազին է ներկայացրել երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՍեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տիար Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։ Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգությունները բարձրաձայնեց՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ տիար Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։ Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրեց իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ տիար Օկամպոն կարևորեց աշխարհասփյուռ հայության համախմբումն այդ սկզբունքները կյանքի կոչելու համար: ՄՔԴ նախկին դատախազը անդարաձավ նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը՝ տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման ուղղությամբ։Ավելին23:2014.09.24 -
ՀայաստանԻմ հավատամքը․ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՖիլմը ներկայացնում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կյանքն ու մտորումները։Ավելին23:0014.09.24 -
ՔաղաքականՊատերազմն առաջին հերթին քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել. քաղաքագետ«2020 պարտության հիմնական մեղավորներ են նշանակել զինվորականներին։ Ակնհայտ է, որ բանակում կան և եղել են բազմաթիվ ապօրինություններ և պատասխանատուները պետք է պատժվեն։Ավելին22:4014.09.24 -
ՄիջազգայինՌուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սպառնալիքը մեծանում է. Վաշինգտոնի արձագանքը՝ Մոսկվայի զգուշացումներինԿարո՞ղ է այս պատերազմը վերաճել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ իրական ռազմական բախման: Մոսկվան պաշտոնապես դրական է պատասխանում այս հարցին, եթե Վաշինգտոնը փորձվի թույլատրել Կիևին ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքներին խփել: Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահը ընդհուպ միջուկային հարված է գուժում և խորհուրդ տալիս Սպիտակ տանը իրենց համբերությունը չփորձել:Ավելին22:2014.09.24 -
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազա քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու ռազմական շենքերին, որոնք օգտագործվում էին զենքի արտադրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ Իսրայելի հետախուզության և Իսրայելի Անվտանգության վարչության ղեկավարությամբ, ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որոնք գործում էին երկու ռազմական կառույցներում Ալ-Ֆուրկան շրջանում։ Տեղեկատվության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կառույցները գտնվել են մի շինության կողքին, որը նախկինում ծառայել է որպես դպրոց և ներկայումս ծառայում է որպես ապաստարան։Ավելին22:0014.09.24 -
ՀասարակականՀեղեղը մի օր կմաքրի-կտանի Հայաստանը, ուղղակի ափսոս ա. երևանյան ջրհեղեղի պատճառներն ու մեղավորները16 օրում երկրորդ անգամ է ջրածածկ եղել մայրաքաղաքը: Մինչև վերջ խցանված են հեղեղատարները, նկատում են Երևանի բնակիչներն ու վստահեցնում, որ քաղաքային իշխանությունը ոչ մաքրում, ոչ էլ փոխում է դարն ապրած խողովակները:Ավելին21:4514.09.24 -
ՀասարակականԱրարատում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. տուժածներից մեկը երեխա էԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Ազատի ջրամբարի մոտ, բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին21:3014.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի «զանգեզուրյան» առաջարկն իրար է խառնել Ռուսաստանին. ո՞վ և ինչպե՞ս է սեղմում ՍյունիքըԻ՞նչ հարցեր են վերաակտիվացած Երևան-Մոսկվա, Երևան-Վաշինգտոն զրույցների օրակարգում: Փաշինյանը այս շաբաթ հանդիպել է Օվերչուկին, հեռախոսով խոսել Բլինքենի հետ: Ռուսաստանը, ըստ փորձագետների, վախենում է՝ իրականանա ամերիկյան առաջարկը Հայաստանին՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը վերահսկի միջազգային մասնավոր որևէ կազմակերպություն:Ավելին21:1514.09.24 -
Քաղաքական«Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին»․ հայտարարություն«Սիրելի՛ հայրենակիցներ, Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-հայտնում են «Սրբազան պայքար» էջից։ «Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը հանգրվանային այս հանդիպմանը չափազանց կարևոր է: Միայն միասին կարող ենք հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի կերտմանը: Բոլորին սիրով սպասում ենք»:Ավելին21:0014.09.24 -
ՄիջազգայինԹրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերելԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունների աշխատանքում լուրջ խախտումներ են տեղի ունեցել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հուլիսյան հանրահավաքի ժամանակ, որտեղ մահափորձ է կատարվել Թրամփի դեմ։ Խախտումները բացահայտվել են գերատեսչության ներքին հետաքննության արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով Washington Post-ը։ «Գաղտնի ծառայության հետաքննությունը հաստատել է անվտանգության միջոցառումների թերությունները, որոնք նախադրյալներ են ստեղծել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար, ինչպես նաև հայտնաբերվել են նոր տեղեկություններ»,-գրել է թերթը։ Ըստ Washington Post-ի՝ պաշտոնյաներն ի սկզբանե ծրագրել էին հսկայական սարքավորումներ և դրոշներ տեղադրել տանիքի ու այն բեմի միջև, որտեղ խոսում էր Թրամփը, սակայն դա այդպես էլ չի արվել: The Washington Post-ը նշում է նաև, որ լուրջ թերություններ են հայտնաբերվել տեղեկատվության փոխանցման համակարգում։ Ծառայության գործակալների ռադիոհանգույցը, որը պետք է իրական ժամանակում տագնապային ազդանշաններ ստանար պարեկային ոստիկանությունից, այդ ազդանշաններն ընդունելու հնարավորություն չի ունեցել։ Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության ահազանգը ոչ բոլոր գործակալներին է ուղարկվել, իսկ կասկածյալի լուսանկարը, ով կրակել էր Թրամփի վրա, ուղարկվել է ընդամենը մեկ սպայի։ Ըստ պարբերականի՝ սույն հետաքննության արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Գաղտնի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոնալդ Ռոուն արդեն ներկայացրել է հետաքննության արդյունքները կառավարության անդամներին իր մասնավոր ելույթներում և ասել, որ արդեն քայլեր է ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար։Ավելին20:4514.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոսկվայի խիստ զգուշացումն ու Վաշինգտոնի հետքայլը. աշխարհակործան պատերազմի շեմի՞նՀայլուր 20։30 Մոսկվայի խիստ զգուշացումն ու Վաշինգտոնի հետքայլը. աշխարհակործան պատերազմի շեմի՞նԱվելին20:3014.09.24 -
ՄիջազգայինՆյու Յորքի «արյունոտ» համալսարանի ուսանողները ոտքի են կանգնել. Գազայում խորանում է աղետըԳազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41.182-ի: Հոկտեմբերի 7-ից ինտենսիվ մարտերը չեն դադարում: Գազայի առողջապահության նախարարության ամենաթարմ տվյալով՝ միայն վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական ավիահարվածները 64 մարդու կյանք են խլել:Ավելին20:1514.09.24