Լրահոս
2024-09-16
-
ՔաղաքականԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կ-230-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.Ավելին22:5716.09.24 -
ՀասարակականԿոլապսի ամպերն են մոտենում Երևանին. մահամերձ է ջրահեռացման համակարգը, ջուրը քայքայում է քաղաքըԵրևանյան երկրորդ ջրհեղեղից երկու օր անց ավագանիի նիստին մայրաքաղաքի հեղեղատար համակարգի թերությունների մասին է խոսել Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը: Նա վստահեցրել է, որ հեղեղի հետևանքներն ամբողջությամբ վերացրել են, սակայն որպեսզի մայրաքաղաքը նորից ջրի մեջ չկորչի, ջրահեռացման համակարգը պետք է վերակառուցվի: Երևանը պատրաստ չէ ևս մեկ հորդառատ անրձևի: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ահազանգում է, որ հորդառատ անձրևները սպառնում են մայրաքաղաքի շենքերի անվտանգությանը: Բակերով հոսող անձրևաջրերը թուլացնում են շինությունների հիմքերը: Վթարային շենքերի թիվը կարող է ավելանալ:Ավելին22:4516.09.24 -
ՀասարակականԱրարատի մարզում բախվել են Toyota-ն ու մոտ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը. կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Setra» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։Ավելին22:3716.09.24 -
ՄիջազգայինԱսադն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ և նրա հետ քննարկել տարածաշրջանային և Գլոբալ սպառնալիքները:Ավելին22:3016.09.24 -
ՀասարակականԱղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան. «Հետք»Հայաստանում չկա որևէ գերատեսչություն, որ Հայաստանի աղակալած հողատարածքների ընդհանուր մակերեսի և դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենա, գրում է «Հետք»–ը։Ավելին22:1516.09.24 -
ՔաղաքականԱկտիվ գործընթացներ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Բաքվի հնարավորություններն ու Երևանի լռությունըԽաղաղության պայմանագիրը ԿՈՊ29-ի գագաթնաժողովից առաջ կնքելու առաջարկը մերժող Բաքուն, հայ փորձագետների կարծիքով, ամեն ինչ անում է մինչև նոյեմբեր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը լուծելու համար: Իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ ստիպում են Երևանին, Արևմուտքին ու Մոսկվային միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տրամադրել իրենց Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապելու համար: Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը նկատում է, որ թուրք-ադրբեջանական օրակարգից դուրս է միայն Իրանը, որն, ըստ էության, միայնակ է պայքարում տարածաշրջանում սահմանների վերաձևման դեմ:Ավելին22:0716.09.24 -
ՀասարակականԿրթական-ճանաչողական ծրագիր՝ դպրոցականների համարԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել էին թանգարաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին22:0016.09.24 -
Քաղաքական«Բանկա-բութուլկեքի» իշխանություն, «սելֆի-սու»-եր և անհանգիստ Ադրբեջան. սահմանին կուտակումներ կա՞նՀայաստանի սահմանին ադրբեջանական զորքի կուտակումների մասին տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում է իշխող ուժը: Նշում են, թե Երևանը՝ Բաքվի, Բաքուն Երևանի զինվելուց է անհանգստանում: Խորհրդարանական ընդդիմությունը քիչ հավանական է համարում, որ մինչև նոյեմբեր Բաքուն խոշոր հարձակման կդիմի: Սակայն փոքր սադրանքները՝ չի բացառվում:Ավելին21:4516.09.24 -
ՄշակույթԺաննա Անդրեասյանը ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին:Ավելին21:3916.09.24 -
ՀասարակականՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (Տեսանյութ)«Զինվորի տունը» տեսանյութ է հրապարակել Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված զինծառայող Նարեկի պատմությունը․Ավելին21:2816.09.24 -
ՔաղաքականԲոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, բարեկեցիկ Հայաստան․ նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:Ավելին21:1516.09.24 -
ՀասարակականՀոլանդիայի հայկական համայնքը նշել է Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակըՍեպտեմբերի 15-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ծուխը և տեղի հայ համայնքը մեծ շուքով նշեցին եկեղեցու օծման 20-ամյակը, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից։Ավելին21:0216.09.24 -
ՔաղաքականՆախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն ԲաերԱՄՆ-ն և Եվրոպան պետք է մտածեն՝ ինչ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, հետագա բարգավաճմանն ու անվտանգության ապահովմանն աջակցելու համար. այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ:Ավելին20:5016.09.24 -
ՔաղաքականՈւշադրությունը կենտրոնացրել ենք ռազմավարական երկխոսության ավելի սերտ համագործակցությամբ խնդիրների լուծման վրա․ ՄիրզոյանՈւշադրությունը կենտրոնացրել ենք ապագայի ակնկալիքների վրա, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության և տարբեր ձևաչափերով ավելի սերտ փոխգործակցության միջոցով առկա խնդիրների լուծումը»,- գրել է Միրզոյանը։Ավելին20:3916.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մեծ իրարանցում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. բեկում կլինի՞ մինչև COP29-ըՀայլուր 20։30 Մեծ իրարանցում՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. բեկում կլինի՞ մինչև COP29-ըԱվելին20:3016.09.24 -
ՔաղաքականՔնից արթնացավ, ինչ եկավ ուղեղին, ասում է. Փաշինյանի առավոտյան ներողությունը՝ մասնագետների գլխացավանքԱնհեթեթություն է անվանում հայագետ Հայկազուն Ալվրցյանը Փաշինյանի քնաթաթախ մտքերը: Պատմական ու իրական Հայաստանների մասին առավոտյան գրառում է արել Հայաստանի վարչապետը, որտեղ նաև ներողություն է խնդրել հայ ժողովրդից: Իսկ ինչի՞ համար է ներողությունը հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու՞, հայ ժողովրդի գլխին առնվազն 5 պատերազմ բերելու՞: Ամենևին, Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ հայ ժողովուրդը լավ ապրուստ, ազատություն, արդարություն ու անվտանգություն է ուզել, մինչդեռ նրան զրկել են այդ ամենից ու «պատմական ցիկլ»-ի մեջ են պահել:Ավելին20:2716.09.24 -
ՔաղաքականԲլինքենը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու կարևորությունը:Ավելին20:2116.09.24 -
ՄշակույթՀաղթանակի ճանապարհը տեսավ Գյումրին. «Մեդալի հակառակ կողմը»՝ Հայաստանի 2-րդ քաղաքումԵրևանյան պրեմիերայից հետո գյումրեցի ծանրորդ, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային դրաման ներկայացնող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Գյումրիում: Ֆիլմում Նազիկ Ավդալյանի՝ Գյումրիում ապրած դժվար տարիներն են ու չեմպիոն դառնալու նրա մեծ երազանք:Ավելին20:1016.09.24 -
ՔաղաքականՄարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր ՄելքոնյանՏարածաշրջանային զարգացումը մարզերի կայուն տնտեսական, մշակութային և սոցիալական աճի գործընթաց է, որն իրականացվում է նրանց բնական և տնտեսական ռեսուրսների նպատակային օգտագործման հիման վրա: ՀՀ-ի յուրաքանչյուր մարզ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, ուստի յուրաքանչյուր տարածաշրջանի զարգացումը պետք է հիմնված լինի ուրույն սկզբունքների և նպատակների վրա:Ավելին20:0516.09.24 -
ԻրավականՊարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակըՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն․Ավելին19:4916.09.24