Լրահոս

2024-09-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, «Գոշ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սուրեն Աղաջանյան», «Այվազ Թամրազյան» ԱՁ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23/7, 23/14, 27, 27/3, 27/7, 27/9, 27/20, 27/23, 27/24, 27/29, 27/35, 27/43, 27/65, 29/13, 29/14 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Մ.Մկրտչյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, Տերյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 9 բազմաբնակարան շենքերի, Դուրյան թաղամասի 10-րդ փողոցի, 1-ին փողոցի թիվ 18-ից մինչև 27, 2-րդ փողոցի թիվ 2-ից մինչև 20, 3-րդ փողոցի թիվ 1-ից մինչև 16 առանձնատների, 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 11-րդ փողոցի թիվ 55-ից մինչև 63/5, 22-րդ փողոցի թիվ 1-ից 42 առանձնատների, Ազատամարտիկների փողոցի թիվ 87, 89 բազմաբնակարան շենքերի և թիվ 49-ից մինչև 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վահան բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի (Արցախի փողոց) գազասպառողների գազամատակարարումը։
    10:15
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:15-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է GAZel մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։
    10:07
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել․ «Հրապարակ»
    Ի դեպ, սրբազանի այցի ընթացքում ՔՊ խմբակցությունում ամայություն էր՝ պատգամավորները չկային, միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ սրբազանն առաջարկել է ամբիոններից իր հասցեին հոխորտալու փոխարեն գալ հիմա, իր առջև կանգնել և ասելիքը փոխանցել, խառնվեց իրար։
    09:54
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
    Դրա համար էլ նա նորից իրավապահ համակարգը լծել է գործի. օրինակները աչքի առջև են, հերթով նորից թվարկելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար աթոռը պահելը դարձել է կենաց-մահու խնդիր: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ իշխանափոխությունից հետո կարող են իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել ընդդիմադիրների հետ անցած տարիներին՝ սկսյալ 2018 թվականից:
    09:50
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մ.Մ.-ն վերոնշյալ անձանց հետ Ա.Հ.-ին տեղափոխել է գյուղում գտնվող՝ իրեն պատկանող տուն, բռնություն գործադրելու սպառնալիքով Ա.Հ.-ից վերցրել շուրջ 630 հազար դրամ արժողության բջջային հեռախոսների աքսեսուարներ, որից հետո Ա.Հ-ին թույլ են տվել հեռանալ: 2024 թվականի հունվարի 20-ին դատախազն իր նախաձեռնությամբ Մ.Մ.-ի, Ա.Մ.-ի և Տ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը), իսկ Յ.Մ.-ի նկատմամբ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2024 թվականի փետրվարի 2-ին դատախազը հաստատել է մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան: 2024 թվականի օգոստոսի 2-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ:
    09:48
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ «Փաստ»
    Ամեն դեպքում հեռախոսազանգի փաստն ինքնին ուշագրավ է հատկապես ներկա իրավիճակում։ Ակնհայտ է, որ քաղաքական սեզոնին ընդառաջ Ռուսաստանը մեծացնում է իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ. մի կողմից՝ սկսում են իշխանության հետ շփումների ինտենսիվությունը վերականգնել, որի մասին վկայում են ՌԴ փոխվարչապետի, փոխարտգործնախարարի և տարբեր պաշտոնական դեմքերի այցերը, մյուս կողմից՝ վերականգնում են շփումները ավանդական գործընկերների հետ, որոնց հուսալիությունը ապացուցված է ժամանակի ընթացքում: Վերջինը հատկապես ուշագրավ է, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը վաղուց ապացուցել է, որ առնվազն հուսալի չէ, պատրաստ է տարբեր սադրանքների՝ կախված իր իշխանությունը պահելու հնարավորությունից»:
    09:45
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բագրատ սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տևել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի և ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տևել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը և խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:
    09:42
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Փաշինյան
    Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունեն»,- գրել է նա։
    09:38
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է այս այցի «քավորը»․ «Փաստ»
    «Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։ Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն»,-գրում է Գեղամ Ստեփանյանը: Տարբեր գործիչներ կոչ են անում դադարեցնել այդ ծրագիրը և թույլ չտալ արցախցի երեխաներին մեկնել Հունգարիա:
    09:34
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
    09:30
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ  են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։
    09:20
    17.09.24
    Ավելին
2024-09-16