Լրահոս
2024-09-17
-
ԺամանցՁերբակալվել է ռեփեր Փաֆ ԴեդինՀիփ հոփի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից մեկը՝ ռեփեր, պրոդյուսեր Շոն Քոմբսը (Փաֆ Դեդի), որը մեղադրվում է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, ձերբակալվել է: Դա տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Նյու Յորքում, երբ նրան մեղադրանք է առաջադրվել դաշնային մեծ ատենակալների կողմից, փոխանցում է Tert.am-ը։ Մեղադրական եզրակացությունն առայժմ փակ է պահվում, դատախազները մեղադրանքի մանրամասները չեն հայտնել: Քոմբսը ձերբակալվել է Մանհեթենի հյուրանոցի նախասրահում, պատմել է աղբյուրը, որն անանունության պայմանով զրուցել է The Associated Press-ի հետ: Աստղի փաստաբան Մարկ Ագնիֆիլոն նշել է, որ Քոմբսը համագործակցում է հետաքննության հետ:Ավելին12:1517.09.24 -
ՄիջազգայինԻսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառովԱռնվազն հազար մարդ Թել Ավիվում բողոքի ակցիայի է դուրս եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հնարավոր փոխարինման մասին լուրերի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Ըստ պարբերականի՝ բողոքի ակցիան տեղի է ունենում իսրայելցի քաղաքական գործիչ Գիդեոն Սաարի տան մոտ, որն, ըստ լուրերի, կարող է դառնալ երկրի պաշտպանության նոր նախարարը։ Սաարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից նախկին կուսակիցն է, իսկ ներկայում զբաղեցնում է «Նոր հույս» քաղաքական հարթակի նախագահի պաշտոնը: Սեպտեմբերի 16-ին Ynet հարթակը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է, որ «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչները, իբր, բանակցություններ են վարում Սաարի հետ պաշտպանության նախարարի պաշտոնում կառավարության կաբինետի կազմում ընդգրկվելու շուրջ: Սաարն արտակարգ կառավարությանը միացել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, բայց մարտի վերջին հրաժարական է տվել:Ավելին12:1017.09.24 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»ArmLur.am-ը, փաստական տվյալների առկայությամբ, փորձեց Ձոնիկ Մարգարյանից ճշտել, թե այդ ինչպես է, առանց վիճակահանության կամ վիճակահանությամբ, փորձում ձեռք բերել բնակարան Գրիբոյեդով փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:Ավելին12:0517.09.24 -
ՀասարակականԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 50 կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ռուբեն Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:0017.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.09.2024Մամուլի տեսություն 17.09.2024Ավելին11:5417.09.24 -
ԻրավականՄահվան ելքով վրաերթ՝ Զվարթնոց գյուղումՍեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:4517.09.24 -
Մամուլի տեսություն«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216․ «Ժողովուրդ»Սական իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման ջուր խոստացած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ջուրը գնալով պակասելու է, որովհետև, ըստ իրեն, «սաղ աշխարհում է պակասում»։Ավելին11:4517.09.24 -
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի. «Ժողովուրդ»Ինչպես հայտնի է՝ այս տարվա մեջ երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն:Ավելին11:4017.09.24 -
Մամուլի տեսությունԻնչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ»Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ և թուրքական ծովային հանգստավայր Անթալիա։ Դիանա Ղզրոյանի էջը ողողված է Թուրքիայից արված տեսանյութերով ու լուսանկարներով։ Դիանան Թուրքիայում տժժում է իր ընկերուհու՝ Էլլա անունով տրանսգենդերի ու հայ հանրությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ, որի ծննդյան տարեդարձը թուրքական ակումբներից մեկում են նշել։Ավելին11:3517.09.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․ «Հրապարակ»Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, և գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։ ՔՊ-ական ավագանին որոշել է կաթվածահար անել համայնքի ղեկավարի աշխատանքը, և եթե նա ինքնակամ չհանձնվի, օրենքի ուժով հասնել նոր ընտրությունների։ Համբարձումյանն այդ պաշտոնում այժմ տեսնում է համայնքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին։Ավելին11:3017.09.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ում անհանգիստ են. Փաշինյանը «չիստկա» է անելու․ «Հրապարակ»Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը։ Եվ անհամբերությամբ սպասում են, թե ովքեր են հայտնվելու քավության նոխազի դերում։ Ընդ որում, ամեն մեկն ուրախանալու է մյուսի «կործանումից», միայն թե ինքը չընկնի այդ հողմապտույտի մեջ»:Ավելին11:2517.09.24 -
ՔաղաքականՊաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույցՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները: ‼️ Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում: Այսպես, Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։ Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում: Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով: Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատել էր իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում։Ավելին11:2017.09.24 -
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. ՄիլլերԱՄՆ պետքարտուղարության խոսնակն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազանգերի վերաբերյալ հարցին, ինչպես նաև վերջիններիս միջև Նյու Յորքում մեկ այլ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։Ավելին11:1517.09.24 -
ՀասարակականՎահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա ԱվանեսյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման գործում առկա խոչընդոտներին և հնարավորություններին:Ավելին11:0017.09.24 -
Իրավական1 զոհ, 2 վիրավոր. վթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհինՍեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի մեքենան Նավուր-Թթուջուր ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 47-ամյա Արթուր Թ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու ուղևորները: Կատարվում է նախաքննություն:Ավելին10:4517.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3017.09.24 -
ՀասարակականՏավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ գազի բալոնի պայթելու հետևանքով ամբողջ մարմնի թերմիկ այրվածք մոտ 90 տոկոս ախտորոշմամբ շտապօգնության խումբը ժամը 00։50-ին իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Գ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի պետ Սարգսունցի գլխավորությամբ մեկնած Տավուշի բաժնի օպերատիվ խմբին Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Գ․-ն հայտնել է, որ ամուսինը՝ Արմեն Գ․-ն նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, տնից դուրս է եկել, իջել նկուղ՝ խոզերի համար կեր պատրաստելու նպատակով և այդ պահին լսվել է գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները: Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:Ավելին10:2017.09.24 -
ՀասարակականՈրոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 7-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների, հարակից տարածքների գազասպառողների, Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանի, «Գոշ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սուրեն Աղաջանյան», «Այվազ Թամրազյան» ԱՁ-ների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23/7, 23/14, 27, 27/3, 27/7, 27/9, 27/20, 27/23, 27/24, 27/29, 27/35, 27/43, 27/65, 29/13, 29/14 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Մ.Մկրտչյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, Տերյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 9 բազմաբնակարան շենքերի, Դուրյան թաղամասի 10-րդ փողոցի, 1-ին փողոցի թիվ 18-ից մինչև 27, 2-րդ փողոցի թիվ 2-ից մինչև 20, 3-րդ փողոցի թիվ 1-ից մինչև 16 առանձնատների, 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 11-րդ փողոցի թիվ 55-ից մինչև 63/5, 22-րդ փողոցի թիվ 1-ից 42 առանձնատների, Ազատամարտիկների փողոցի թիվ 87, 89 բազմաբնակարան շենքերի և թիվ 49-ից մինչև 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Վարդանանց, Տպագրիչների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վահան բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի (Արցախի փողոց) գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:1517.09.24 -
ՀասարակականԻջևան-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվելՍեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:15-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է GAZel մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։Ավելին10:0717.09.24 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0017.09.24