Լրահոս
2024-09-16
-
ՀասարակականՍևանա լճի մակարդակը սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ովՍևանա լճի մակարդակը սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.56մ (15.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 39սմ-ով։Ավելին16:4716.09.24 -
ՀասարակականՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը:Ավելին16:3816.09.24 -
ԱռողջապահականԱնցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվելԱնցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնըԱվելին16:2716.09.24 -
ԻրավականԱմերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է հայտարարելՆոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 49-ամյա բնակիչ, Արկադի Պապյանը, ով կալանավորված է ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով, անազատության մեջ հացադուլի է դիմել: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:Ավելին16:1316.09.24 -
ԻրավականԴատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-իԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Մեդիահաբ» լրատվականի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։Ավելին15:5716.09.24 -
ՔաղաքականՄենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է՝ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկելու են առաջիկա գործողությունների ընթացքում իրենց անելիքները և հասկանալու, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու։Ավելին15:4816.09.24 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-ՎինթերինՍեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:Ավելին15:3716.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Բաքվի բողոքի նոտան՝ Մոսվային. ո՞ւր են ուղարկել Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիներինՀայլուր 15։30 Բաքվի բողոքի նոտան՝ Մոսվային. ո՞ւր են ուղարկել Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիներինԱվելին15:3016.09.24 -
ՄշակույթԱնահիտ աստվածուհին Հայաստանում էԱնահիտ աստվածուհու բրոնզե արձանը Մեծ Բրիտանիայից բերվել է Հայաստան: Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, հիմա երկուսն էլ Հայաստանում են: Պատմության թանգարանում աստվածուհու մասունքները կցուցադրվեն շուրջ 6 ամիս «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: ԿԳՄՍ նախարարն այսօր հույս է հայտնել, որ Պատմության թանգարանի մոտ այսօրվանից հերթեր կլինեն, քանի որ սա, ըստ Ժաննա Անդրեասյանի, հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից է:Ավելին15:2416.09.24 -
ԻրավականԴատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբանԴատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, օրենքի ուժով ազատ է արձակվելու, այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին15:1216.09.24 -
ԵրևանԵրևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվելԵրևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվելԱվելին14:5816.09.24 -
ՄիջազգայինԿրակոցներ՝ գոլֆի դաշտում. երկրորդ մահափորձը Թրամփի դե՞մԱՄն նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձի մասին են հայտնում միջազգային լրատվամիջոցները: Կրակոցները հնչել են սեպտեմբերի 15-ին, երբ Թրամփը դուրս էր գալիս Վեսթ Փալմ Բիչի գոլֆի դաշտից։ «Նա ողջ ու առողջ է»,- ասել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։ Իրավապահները հայտնել են, որ կասկածյալը դեպքի վայրում թողել է AK-47 տեսակի ինքնաձիգ և այլ իրեր ու մեքենայով դիմել փախուստի, սակայն ավելի ուշ ձերբակալվել է: CNN-ը, Fox News-ը և New York Times-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, նշել են, որ կասկածյալը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Ուեսլի Ռութն է։ Պարզվել է, որ նա տարված է ուկրաինական հակամարտությամբ և փորձել է մարդկանց հավաքագրել Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար, խոստացել՝ «կռվել և մեռնել Ուկրաինայի համար»: Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանություններից։ Մեկ այլ վարկածով՝ կրակոցները 2 տղամարդու միջև ծագած վեճի հետևանք էին և կապ չունեին Թրամփի հետ: Հավանական երկրորդ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցից ընդամենը երկու ամիս անց։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուն աջ ականջի թեթև վնասվածք էր ստացել։Ավելին14:5116.09.24 -
ՀասարակականՍահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքներըԱրարատի մարզի բոլոր համայնքներում ակտիվորեն ընթանում են Կառավարության՝ 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ամենատարբեր աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Ավելին14:4816.09.24 -
ՄշակույթՄշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։Ավելին14:3716.09.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ը թույլ չի տալիս Ուկրաինային հեռահար զենքով հարվածել ՌուսաստանինԿիևը դեռ թույլտվություն չի ստացել Նահանգներից՝ հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու համար, այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային նման զենք է պետք ռուսական ռազմակայաններն ու ռազմական օդանավակայանները վերացնելու համար: Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ Դաշնությունն իրենց արդեն հարվածում է մինչև անգամ 500 կմ-ից, և իրենք էլ պետք է արժանի հակահարված տալու հնարավորություն ունենան: Նախորդ շաբաթ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Արևմուտքը պատերազմի մեջ կմտնի Դաշնության հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով:Ավելին14:3016.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՎրաստանՎարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:Ավելին14:2316.09.24 -
Հասարակական«Toyota»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների մեջ կան դերասան ու տիկտոկերԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա էդուարդ Ալեքսանյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ, դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:Ավելին14:1316.09.24 -
ՔաղաքականՍահմանին ադրբեջանական զորքի կուտակում կա՞. ՔՊ-ականը չի խոսում անհանգստության մասինԻշխանությունը հաստատո՞ւմ է լուրերը, որ սահմանին ադրբեջանական զորքի կուտակումներ կան. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը խորհրդարանական ճեպազրույցներին այս պարզ հարցին հստակ պատասխան չի տվել: Անդրանիկ Քոչարյանը նախընտրել է փոխադարձ անհանգստություններից խոսել, ասել՝ Հայաստանի պաշտպանվելը Ադրբեջանին է անհանգստացնում, Ադրբեջանի զինվելը՝ Հայաստանին: «Բայց, անհանգստության մասին պետք չի շատ խոսել, պետք է գործել, աշխատել», - ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ որպես արված գործի օրինակ բերելով Կիրանցը, որտեղ թշնամին մի քանի մետր հեռավարության վրա է միջնակարգ դպրոցից:Ավելին14:0016.09.24 -
ՀասարակականԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՍեպտեմբերի 16-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 17-ին և 19-20-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։Ավելին13:5016.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը պաշտոնական այցով մեկնում է ՎրաստանՀայաստանի վարչապետը մեկնել է Վրաստան։ Հայաստանի կառավարությունից Հայլուրին ասացին, որ Փաշինյանը կեսօրին՝ ժամը 1-ին կլինի Թբիլիսիում: Այլ մանրամասներ կառավարությունից չեն հայտնում: Ավելի վաղ, վրացական լրատվամիջոցները, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղում տալով, գրում էին, որ պաշտոնական այցով է Փաշինյանը Վրաստան գնալու, հանդիպելու է վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, կկայանան անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո երկու երկրների վարչապետները մամուլի համար հայտարարություն կանեն։ Հայաստանի կառավարությունը Փաշինյանի այցից ոչինչ չի հաղորդել: Իրակլի Կոբախիձեն մարտին էր այցելել Երևան, դրանից մեկ շաբաթ առաջ նա Բաքվում էր:Ավելին13:4316.09.24