Լրահոս
2024-09-17
-
ՄիջազգայինԼիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2800-ի․ մահացածների թվում երեխաներ կանԱվելի քան 2800 մարդ է տուժել է Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով, հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Օբյադը։ Մահացել է 8 մարդ: 200 տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորների և մահացածների թվում երեխաներ կան: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում: Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։Ավելին20:5417.09.24 -
ՄիջազգայինԱնվճար սպանել Թրամփին. մահափորձեր, որ քանդում են ԱմերիկանՆախընտրական կրքերը նոր թափ են ստացել Միացյալ Նահանգներում: Թրամփի դեմ հավանական երկրորդ մահափորձից հետո ամերիկացի ընտրողներն արդեն կատակում են. Դոնալդը հաղթելու համար պատրաստ է անգամ ինքասպանություն գործել: Իսկ ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ նախկին նախագահի դեմ չդադարող կրակոցներն արդյունք են այն ատելության և անհանդուրժողականության, որ քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց դեմ:Ավելին20:5017.09.24 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:Ավելին20:4517.09.24 -
ՄիջազգայինԿուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200-ից ավելի զինվորական․ ՌԴ ՊՆԿուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200-ից ավելի զինվորական, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՌԴ ՊՆ հայտնած տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 119 տանկ, հետևակի մարտական 45 մեքենա, 91 զրահափոխադրիչ, 743 միավոր զրահատեխնիկա, 445 մարտական մեքենաներ, 103 հրետանային զինատեսակ, բազմակի արձակման հրթիռային համակարգերի 28 գործարկիչներ, այդ թվում՝ ամերիկյան 7 HIMARS և 6 MLRS, զենիթահրթիռային համակարգերի 8 կայան, ռադիոէլեկտրոնային պայքարի 26 կայան, այլ զենք ու զինտեխնիկա։Ավելին20:4017.09.24 -
ՔաղաքականՍեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա. ԱբրահամյանՍեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին: «Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ: Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին»,- գրել է Տ.Աբրահամյանը։Ավելին20:3517.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր փոր, նոր աշխարհ. խառնակչություն՝ «երկաթե շերեփո՞վ»Հայլուր 20։30 Նոր փոր, նոր աշխարհ. խառնակչություն՝ «երկաթե շերեփո՞վ»Ավելին20:3017.09.24 -
Հասարակական«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։Ավելին20:2317.09.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում «ժողովրդավարության խարխլման» համարԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «խարխլել են հիմնարար ազատությունները, ներառյալ կարծիք հայտնելու ազատությունը» Վրաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից: Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները կիրառվել են Վրաստանի կառավարության երկու պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են «խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան բռնաճնշումների» հետ, և երկու մասնավոր անձանց նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են հավաքների ազատությունը և կարծիքների խաղաղ արտահայտումը բռնությամբ ճնշելուն։ Ցուցակում ներառվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալ Միլերի Լագազաուրին։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են ուլտրապահպանողական ռուսամետ Alt-Info հարթակի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեն և Կոնստանտին Մորգոշիան։ ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին այցագրային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը մասնակից լինելու համար»։ Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ այդ անձանց թվում են բարձրաստիճան պետական և մունիցիպալ գործիչներ, «որոնք չարաշահել են իրենց իշխանությունը՝ սահմանափակելով վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները», կոռումպացված գործարարներ, ապատեղեկատվություն տարածող և ծայրահեղականություն քարոզող անձինք, իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք մասնակցել են ցուցարարների ծեծին, և խորհրդարանի պատգամավորներ, որոնք կարևոր դեր են խաղացել «ոչ ժողովրդավարական օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության սահմանափակումները խթանելու գործում»: Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև հարաբերությունները վատթարացել են Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։Ավելին20:1517.09.24 -
Հասարակական61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում ԿԽՄԿ-ն մոտ 780 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում`հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Հայտնում են ԿԽՄԿ-ից: «61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,-ասվում է հաղորդագրությունում։Ավելին20:1017.09.24 -
ՄիջազգայինԻրանի նախագահը ԱՄՆ է մեկնում՝ վիճելի հարցերը հարթելու հույսով. «Թեհրանը պատերազմ չի ուզում»Մասուդ Փեզեշքիանը՝ որպես Իրանի նախագահ, առաջին անգամ է ասուլիս տվել: Իրանա-չինական գործընկերությունից մինչև մուսուլմանական աշխարհի միավորում՝ Իսրայելին հաղթելու համար. շատ ուղերձներ է հղել Փեզեշքիանը աշխարհին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ընդառաջ: Փորձագետները Իրանի՝ Արևմուտքի հետ պայմանավորվելու հնարավորությունները բարձր են գնահատում:Ավելին20:0017.09.24 -
ՔաղաքականՀայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՍեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Կողմերն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։ Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին:Ավելին19:4517.09.24 -
ՀասարակականԻրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆԼոռու մարզի երկու ճանապարհահատվածներում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները», - ասված է հայտարարության մեջ։Ավելին19:3017.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը «միջանցք» է ուզում, հետո խաղաղություն, Թուրքիան՝ խաղաղություն, հետո «միջանցք»Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Բաքվում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։Ավելին19:2317.09.24 -
Արտաքին քաղաքականությունՀամաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The GuardianԲրիտանական The Guardian պարբերականը, վկայակոչելով մի շարք իրավապաշտպանների ու ակտիվիստների հրապարակումները, ՄԱԿ-ի ներկայիս կլիմայական գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանի՝ համաժողովի ժամանակ համաշխարհային զինադադարի կոչ անելը կեղծավոր քայլ է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է պարբերականի հրապարակած հոդվածում: Հոդվածը հիշեցնում է, որ Ադրբեջանը գլխավորում է COP29 գագաթնաժողովը, որը նոյեմբերի 11-ից երկու շաբաթ կանցկացվի մայրաքաղաք Բաքվում։ Սպասվում է, որ կմասնակցեն,աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ իսկ միջոցառմանը կներկայացվեն ավելի քան 180 երկրներ: Պարբերականը նշում է, որ Կոնֆերանսի ընթացքում, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ առաջ և հետո Ադրբեջանը կոչ է անում հակամարտող բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Գագաթնաժողովը կներառի նաև հատուկ «խաղաղության օր» նոյեմբերի 15-ին և COP29 խաղաղության և կլիմայի նախաձեռնությունը, որն ուղղված է օգնելու առավել խոցելի երկրներին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլոց աջակցությամբ: Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հետ կապված հակամարտությունները, որոնք երկուսն էլ Ադրբեջանի հարևանությամբ են, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողներից է և ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր, մինչդեռ Ադրբեջանը Եվրոպա գազ է մատակարարում Ռուսականի փոխարեն։ Սպասվում է, որ կլիմայական հարցերի շուրջ դիվանագիտական համաձայնությունների ձեռքբերումը բարդ գործընթաց է, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը։ Ըստ The Guardian-ի կողմից ձեռք բերված՝ հրադադարի կոչի գաղտնազերծված նախագծի՝ Ադրբեջանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար: «COP29-ը բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու բաժանումները և գտնելու ճանապարհներ դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և ոչնչացնում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը խորացնում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում՝ 180 բառից բաղկացած կարճ տեքստում: Պարբերականի հոդվածի համաձայն՝ այնուամենայնիվ, ակտիվիստները մատնանշում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը՝ հիշեցնելով, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց հարձակումը: Իրավապաշտպաններն պնդում են, որ Ադրբեջանը շարունակում է հարյուրավոր քաղբանտարկյալների պահել: Ոմանք մեղադրում են COP հյուրընկալող երկրին կեղծավորության մեջ: Unilever-ի նախկին ղեկավար և այժմ կլիմայի ու խաղաղության ակտիվիստ Փոլ Փոլմանը հայտարարել է, որ «COP զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որի նպատակն է ուշադրությունը շեղել անցյալում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից։ «Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, ապա մյուսներին կոչ անելու փոխարեն պետք է պարտավորվի մինչև COP29-ն ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալների»,- ավելացրել է Փոլմանը: Իբադ Բայրամովը, ում հայրը՝ Գուբադ Իբադօղլուն, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս ու ձերբակալվածներից մեկն է, ասել է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանը քողարկված ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը՝ բանտարկելով ընդդիմության ձայները: Քանի որ COP29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի ռեպրեսիվ մարտավարության վրա»: Կոնֆլիկտների և շրջակա միջավայրի դիտորդական կենտրոնի խոսնակն ասել է զինադադարի կոչի մասին. «Դա չի անդրադառնում հակամարտության հիմնական պատճառներին: Դա նման է վիրակապի՝ խորը վերքի վրա: Մի քանի շաբաթով հակամարտությունների դադարեցումը կյանքեր կփրկի, ինչը լավ է, բայց հետո ամեն ինչ կվերադառնա նախկինին: COP-ը կարող է հանգեցնել խաղաղության և կլիմայական արդարության համար բովանդակալից գործողությունների, բայց դա պետք է ներառի ռազմական գործողությունների և կլիմայական ճգնաժամի վրա ազդող հակամարտությունների ազդեցությունը»: Ադրբեջանի կառավարությունը մերժել է այս քննադատությունները։ COP-ում Ադրբեջանի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է. «Այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Այն, ինչ մենք փնտրում ենք, ընդհանուր է։ Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում։ Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ»։Ավելին19:1517.09.24 -
ՀասարակականԵրևանում մեքենա է այրվելԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 26-ամյա Յու. Մելյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում, Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների ժամանումը, ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է Յու. Մելյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է կրակ բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Ավելին19:0017.09.24 -
ՄիջազգայինԼիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանըԼիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է նրա անձնական փեյջերի պայթյունի հետևանքով։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի պետական Mehr գործակալությունը։ «Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին տուժել է փեյջերի պայթյունի հետևանքով»,- ասվում է նյութում։ Այսօր Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի այլ շրջաններում փեյջերի պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Զեկույցում նշվում է, որ սարքերի պայթեցումը տեղի է ունեցել «բարձր տեխնոլոգիաների ազդեցության» պատճառով։Ավելին18:5817.09.24 -
ՀասարակականԻշխանությանը հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում. Արշակ Սրբազան«Մենք Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողություններին մասնակցության հրավերներ ուղղել ենք իշխանություններին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն Ազգային ժողովի նախագահի կողմից է սպառիչ պատասխան տրվել, որ չի մասնակցելու», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանություններին հրավիրել են Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությանը: Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրել, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, պետք է հրավերներն ուղղել։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որն որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի», - ասաց Արշակ Սրբազանը։Ավելին18:5217.09.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:Ավելին18:4517.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևը մարտի է նետում իր գրպանային ՀԿ-ներին. Հայաստանի դեմ՝ արցախյան սցենարո՞վՀայլուր 18։30 Ալիևը մարտի է նետում իր գրպանային ՀԿ-ներին. Հայաստանի դեմ՝ արցախյան սցենարո՞վԱվելին18:3017.09.24 -
ՀայաստանԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունենում. Լևոն ԱզիզյանՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն սպասվող ուժեղ մագնիսական փոթորիկը սկսվել է երկար ուշացումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Արեգակնային նյութի զանգվածի մեծ մասը դիպել է մեր մոլորակին իր եզրով, և գրեթե ողջ երեկվա և անցած գիշերվա մեծ մասի ընթացքում գեոմագնիսական դաշտը եղել է մի փոքր խախտված վիճակում, որը չի վերածվել մագնիսական փոթորիկների: Kp ինդեքսը, որն արտացոլում է Երկրի մագնիսոլորտում լարվածության մակարդակը, տատանվել է 4 միավորի շուրջ։ Եվ միայն գիշերվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով ժամը 04-ից հետո, մոլորակը ծածկվել արտանետումների ավելի խիտ զանգվածով, ինչը հանգեցրել է մագնիսական փոթորիկի հանկարծակի առաջացման, որն անմիջապես հասել շատ ուժեղ մակարդակի՝ G4 դասի: Համաձայն կանխատեսումների առաջիկա ժամերին մագնիսական փոթորիկը աստիճանաբար կթուլանա ու կդադարի այսօրվա երկրորդ կեսին»,-նշել է նա։Ավելին18:1517.09.24