Լրահոս
2024-09-17
-
ՔաղաքականՂազախստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ումՀայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը սեպտեմբերի 17-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպան Իմանբաևը ՀՀ ԿԸՀ-ին փոխանցել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը․ հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում նշանակված է հանրաքվե։ Երկուստեք անդրադարձել են երկու երկրների ԿԸՀ-ների համագործակցության կարևորությանը։Ավելին18:0017.09.24 -
ՀասարակականԻրականացվելու են պայթեցման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։Ավելին17:4917.09.24 -
ԻրավականՀնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված ծավալուն քննչական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով a-PVP տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: «Ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձինք թվով 120 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված թմրամիջոցներ են ձեռք բերել, որոնց մի մասի հետազոտությամբ դրանք եղել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 8,22 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց։ Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ հիշյալ անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է թվով 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ թվով 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և առաջադրվել մեղադրանք: Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնց բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:Ավելին17:4517.09.24 -
ՏարածաշրջանՌուսաստանի դեմ պատերազմի մեղավորներին պատժելու խոստում. Վրաստանի սկանդալային երազանքըՎրաստանում նախընտրական կրքերին զուգահեռ՝ սրվում է ներքաղաքական իրավիճակը: Աբխազիայից և Հարավային Օսիայից ներողություն խնդրելու՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խաղաղասիրական հայտարարությունը սրերով է ընդունել ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը:Ավելին17:3017.09.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին: 2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:Ավելին17:1517.09.24 -
ՀասարակականԵրևանի սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:Ավելին17:0017.09.24 -
ՀասարակականԲախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակումԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:35-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Վրեժ Կ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Դմիտրի Կ.-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին16:4517.09.24 -
ՏարածաշրջանՏասը մարդ մահացել է, 36-ը` վիրավորվել. ավտոբուս է շրջվել ԻրանումԱվտոբուս է շրջվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Յազդ նահանգում: 10 մարդ է զոհվել, 36-ը վիրավորվել, հայտնում է Իրանի Կարմիր մահիկը: Ավտոբուսը այսօր առավոտյան է վթարի ենթարկվել՝ Սաքանդից Ռոբատ տանող ճանապարհի 20-րդ կիլոմետրին:Ավելին16:3817.09.24 -
Հասարակական«Temu»-ից տվյալների արտահոսք է եղել, այդ թվում՝ հայկական«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։Ավելին16:3017.09.24 -
ՀասարակականՀպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս. Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա ԱվանեսյանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը: Նախարարը նաև շնորհավորել է հայ մարզուհուն, որն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը: «Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է տեսնել Ձեզ՝ Հայաստանը ներկայացնելիս: Վստահ եմ, որ Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով և ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաև մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը: Ոգևորությամբ և հուզմունքով ենք հետևում Ձեր մրցելույթներին: Համոզված եմ՝ բոլորիս դրական էներգիան Ձեզ կմղի նոր հաղթանակների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Էլինա Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և խոստովանել՝ շատ հպարտ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Թենիսիստուհին պատմել է՝ երեկ Երևանում հանդիպել է նաև 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրել նրանց հետ, կիսվել խորհուրդներով: Ավանեսյանը նաև ինքնագրեր է բաժանել և լուսանկարվել նրանց հետ: «Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր: Շատ մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգևորիչ է ինձ համար»,- խոստովանել է 22-ամյա մարզուհին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաև թենիսի զարգացմանը, և պրոֆեսիոնալ մարզիկների հետ համագործակցությունը և նրանց ներուժի օգտագործումը շատ կարևոր է: «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի նշմամբ՝ հիմնադրամն իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդեն հասցրել է իրագործել է մի քանի հաջողված նախագծեր ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ իրենց համար մեծ պատիվ է աջակցել սպորտային ու մշակութային գործիչներին, ինչպես նաև այն նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Էլինա Ավանեսյանի՝ առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, ինչպես նաև թենիսի զարգացման ուղղությամբ մեր երկրում անհրաժեշտ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:Ավելին16:1517.09.24 -
ՄշակույթՎերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ ԱրուճումՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն ՀՀ դրամ է։ Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։ Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։Ավելին16:0017.09.24 -
ՀասարակականԱռաջիկա օրերին ջերմաստիճանը հանրապետությունում կնվազիՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:4517.09.24 -
ԻրավականԿոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացիԵրևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից, Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրվում է ուղեփակոց։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տեղում ապահովվում է հասարակական կարգը։ 15 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Սա որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությունը խոչընդոտելու նպատակ չի հետապնդում, ապահովվում է ավտոճանապարհի բնականոն երթևեկությունը, երթևեկության մասնակիցների անվտանգությունը միջպետական ճանապարհի կողային հատվածում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը: Այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ:Ավելին15:3817.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր մեղադրանքներ և գանգատ՝ Բաքվից. խաղաղության ադրբեջանական պայմանըՀայլուր 15։30 Նոր մեղադրանքներ և գանգատ՝ Բաքվից. խաղաղության ադրբեջանական պայմանըԱվելին15:3017.09.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել էԼիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Բեյրութի դեմ լայնածավալ պատերազմ չսանձազերծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։ Ըստ Իսրայելում Հոխշտեյնի հանդիպումներից տեղյակ աղբյուրների՝ ԱՄՆ-ի պատվիրակը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հավատում, թե Լիբանանում ավելի լայն հակամարտությունը կհանգեցնի այն բանին, որ Իսրայելը հասնի տեղահանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տներ վերադարձնելու նպատակին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ լայնածավալ պատերազմը կարող է շատ ավելի լայնածավալ և ձգձգվող տարածաշրջանային հակամարտության հանգեցնել։ Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ նա հայտնել է Հոխշտեյնին, որ անհնար կլինի տեղահանված իսրայելցիներին վերադարձնել իրենց տներ՝ առանց Լիբանանի հետ սահմանին անվտանգության հետ կապված իրավիճակի հիմնարար փոփոխության: «Իսրայելը գնահատում և հարգում է Բայդենի վարչակազմի աջակցությունը, բայց, ի վերջո, երկիրն անհրաժեշտ ամեն բան կանի իր անվտանգությունը պահպանելու և հյուսիսի բնակիչներին իրենց տներ անվտանգ վերադարձնելու համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Հոխշտեյնին ասել է, որ հյուսիսային սահմանին իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը «սպառվել է, քանի որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է իրեն կապել ՀԱՄԱՍ-ի հետ և հրաժարվում է դադարեցնել հակամարտությունը»: «Հետևաբար, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու միակ միջոցը լինելու է ռազմական գործողությունը», - նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 17-ին քվեարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նպատակների նորացման օգտին՝ դրանցում ներառելով տեղահանված իսրայելցիների անվտանգ վերադարձը Լիբանանի սահմանին գտնվող իրենց տներ: Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին զուգահեռ Իսրայելի բանակի և «Հեզոլլահ»-ի միջև պարբերաբար փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում։ Լիբանանի հարավի և Իսրայելի հյուսիսի բնակավայրերից տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։Ավելին15:1517.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կան կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Կարելի է միայն ասել, որ այս պահին փաստաթղթի դրույթների մոտ 80%-ն է համաձայնեցված։ Բայց դուք չեք կարող պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- ասել է Հաջիզադեն: Նրա խոսքով՝ որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն ու հաջող լինի, անհրաժեշտ է հստակեցնել այն խնդրահարույց հարցերը, որոնք մնում են մի շարք ոլորտներում։ «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է Հաջիզադեն։Ավելին15:1017.09.24 -
Իրավական24-ամյա երիտասարդը հեռախոս էր գողացել ու հեռախոսատիրոջ ֆեյսբուքյան ընկերներից գումար պահանջելՍեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը գողանալուց հետո այնտեղ ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով հեռախոսատիրոջ ընկերներից, հաղորդագրությունների միջոցով, պահանջել և ստացել է փող, որը փոխանցվել է բուքմեյքերական խաղային հաշվին, ինչից հետո հեռախոսը վաճառել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:0017.09.24 -
ՄիջազգայինԵվրոպան ավերում է «Բորիսը». 17 մարդ է մահացել՝ հզոր փոթորկի ու ջրհեղեղի պատճառովԵվրոպայում շարունակում է մոլեգնել «Բորիս» փոթորիկը, որի առաջացրած սաստիկ ջրհեղեղներից զոհվել է 17 մարդ: Վերջին տասնամյակների ընթացքում Կենտրոնական Եվրոպան պատուհասած ամենասարսափելի ջրհեղեղներն են սրանք:Ավելին14:5017.09.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՍեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:Ավելին14:4517.09.24 -
ՄիջազգայինԹրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերումԱՄՆ նախկին նախագահ, ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գոլֆի դաշտում թփերի մեջ թաքնված է եղել շուրջ 12 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գաղտնի ծառայությունը նկատել է կասկածյալի ինքնաձիգի փողը, և նրան չի հաջողվել կրակոցներ արձակել, սակայն այս միջադեպը հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես է զինված մարդն այդքան մոտեցել Թրամփին նրա դեմ առաջին մահափորձից ընդամենը երկու ամիս անց։ Բացի այդ, հարց է առաջացել, թե ինչպես է կասկածյալը տեղեկացել գոլֆի ակումբ Թրամփի այցի մասին, երբ դա չի եղել նրա գրաֆիկում, որը հանրայնորեն հասանելի է։ Գոլֆի դաշտն ուսումնասիրող գաղտնի գործակալը նկատել է ինքնաձիգի փողը և կրակ բացել։ Թրամփը X Spaces հարթակում պատմել է տեղի ունեցածի մասին։ «Հանկարծ մենք դեպի օդ արձակված կրակոցներ լսեցինք, կարծես, չորս կամ հինգ։ Գաղտնի ծառայությունն անմիջապես հասկացավ, որ դրանք փամփուշտներ են, և ինձ բռնեցին։ Մենք նստեցինք մեքենաները և բավական արագ հեռացանք։ Ես գործակալի հետ էի, և գործակալը հրաշալի կատարեց իր աշխատանքը», - ասել է Թրամփը։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իր անվտանգության աշխատակիցների թիվը պետք է ավելացնել։ 58-ամյա կասկածյալ Ռայան Ռութը փախել էր դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով ինքնաձիգը, թվային տեսախցիկ և ուտելիքով տոպրակ։ Նրան բռնել են 40 րոպե անց։ Ըստ ստացված տվյալների՝ Ռութի հեռախոսը գոլֆի դաշտում է եղել գիշերը ժամը 1:59-ից, այսինքն՝ միջադեպից 11,5 ժամ առաջ։ Ըստ ԶԼՄ-ների՝ 2002-2010 թթ. կասկածյալը մեղադրվել և դատապարվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենք թաքցնելու, ձերբակալմանն ընդդիմանալու, վրաերթի վայրից փախչելու, ուժը կորցրած վկայականով մեքենա վարելու և գողացված գույքի սեփականատեր լինելու համար։Ավելին14:3017.09.24