Լրահոս
2024-09-17
-
ՀասարակականՀրդեհ՝ Աղավնաձոր գյուղում․ այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ և բուսածածկույթՍեպտեմբերի 17-ին, ժամը 16:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։39-ին: «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ և բուսածածկույթ։Ավելին23:3017.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը ՔՊ վարչության նիստ է անցկացրելՍեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Քննարկվել են Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Կուսակցության Վայքի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։Ավելին23:1517.09.24 -
ՀասարակականՓլուզում՝ Արագածոտնի մարզում․ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված դպրոցի նկուղում էլեկտրական մոլոտոկով բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մահմադ Հ․-ի (ում տարիքը ճշտվում է) վրա։ Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Ղ․-ն ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ նշված դպրոցի կապիտալ վերակառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն է։Ավելին23:0517.09.24 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ կետը. ահաբեկիչներ ու իրանական զենք՝ ռազմաճակատո՞ւմՌուսաստանին զենք վաճառելու արևմտյան և ուկրաինական մեղադրանքները չի ընդունում Իրանի նոր նախագահը: Մասուդ Փեզեշքիանը վստահեցնում է՝ իր կառավարման 2 ամսվա ընթացքում Իրանը զենք չի վաճառել ռուսներին: Միաժամանակ նա չի բացառել,որ շահեդներն ավելի շուտ են հայտնվել ռուս-ուկրաինական ճակատում՝ Էբրահիմ Ռայիսիի կառավարման շրջանում:Ավելին23:0017.09.24 -
ՍպորտԵս 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը նոր մրցաշրջանի մեկնարկում: «Ես պրոֆեսիոնալ մակարդակում խաղացել եմ 11 տարի և այդ ընթացքում 11 գոլ եմ խփել: Այս տղան ինը գոլ է խփել չորս խաղում (խմբ.- Անգլիայի առաջնությունում)։ Այսպիսով, հաջորդ խաղում նա կարող է ինձ հավասարվել: Պատկերացնու՞մ եք, բայց ես զարմացած եմ»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ ասել է նա։ Գվարդիոլան խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 484 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Հոլանդը հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի հեղինակ:Ավելին22:4517.09.24 -
ՀասարակականԿաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գործող «ԽԱՔ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր խախտումները: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:Ավելին22:3017.09.24 -
ՀասարակականԻ վերջո պարտվել են հեղափոխականները. Մայր Տաճարը նորից բացում է դռներըՄայր Աթոռի դիրքորոշումը չի փոխվել և եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իշխանություններին եկեղեցու միջոցառումներին հրավիրելը չի ենթադրում դիրքորոշման փոփոխություն:Ավելին22:1517.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱնհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության հասնել. Թուրքիայի հետախուզական ծառայության պետԿովկասում կայունություն և զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի հասնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինը՝ ելույթ ունենալով Բաքվի անվտանգության II ֆորումում։ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է Կովկասում երկարաժամկետ կայունության ապահովման և Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով հաղորդակցությունների զարգացման համար, ներառյալ Զանգեզուրի միջանցքի բացումը:Ավելին22:0817.09.24 -
ՔաղաքականԲլոգեր Փաշինյանի ներսը և դուրսը. հայոց վշտով փաթաթված Հայաստանի վարչապետըԻնչո՞ւ լավ չենք ապրում, որովհետև աշխարհը լավ չենք ճանաչում: Ինչո՞ւ աշխարհը մեզ չի ճանաչում, որովհետև մենք աշխարհը չենք ճանաչում: Սրանք Հայաստանի վարչապետի արտահայտած աշխարհաճանաչողական նոր մտքերն են:Ավելին22:0017.09.24 -
ՔաղաքականՄիասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ Վահագն ԽաչատուրյանՍփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ, դերակատարությամբ ու հնարավորություններով, և համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայության տունն ու հանգրվանն է՝ անկախ ժամանակից, իշխանություններից, ներքին ու արտաքին զարգացումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ: «Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև կանգնած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Մեզ համար միշտ կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումների յուրաքանչյուր առիթ՝ ձեզ մտահոգող ու հուզող խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու տեսանկյունից: Այն նաև հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մեր երկրի առաջընթացին ու զարգացմանն առնչվող հարցեր»․- ասաց Խաչատուրյանը: ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ ժամանակի և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների անկասելի ընթացքի մեջ, երբ մենք ականատես ենք արագընթաց զարգացումների, տեխնոլոգիաների, գիտության, հաղորդակցության և անգամ աշխարհակարգերի փոփոխությունների, որոնք առաջադրում են նոր մարտահրավերներ և պահանջում նոր լուծումներ ու սկզբունքներ, երբեմն հրամայական է դառնում խմբագրել ավանդական հարաբերություններին ու աշխատակարգերը: Այս առումով միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է: Խաչատուրյանը հիշեցրեց, որ շատ հաճախ, սփյուռքի հայրենակիցների հետ հանդիպումներում ասում է, որ նրանք մեր երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում, ուստի՝ եթե պատկերավոր ասենք՝ ի դեմս նրանց Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ապարատը, քանի որ նրանք լինելով իրենց երկրների արժանավոր և պատասխանատու քաղաքացիներ, միաժամանակ ներկայացնում են նաև այսօրվա Հայաստանը, մեր մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը։ ՀՀ նախագահը նշեց, որ այսօր մենք կանգնած ենք պատմության առանցքային փուլում՝ արմատական փոփոխությունների, նոր հարաբերությունների և հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած բոլոր առկա խնդիրներին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության դարաշրջան հաստատելու իր հանձնառությանը: «Մենք ձեռնամուխ ենք եղել համընդգրկուն բարեփոխումների իրականացման՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսական մրցակցային և գրավիչ միջավայրի ձևավորմանը, երկրում արդարադատության հաստատմանը, քաղաքացիների կյանքի որակի, բարեկեցության բարելավմանը: Այս բարեփոխումներն այն հիմքն են, որի վրա կառուցում ենք ավելի անվտանգ, արդար, բարգավաճ, ներառական և հզոր Հայաստան։ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների, որոնք ստուգում են մեր վճռականությունը, ուժն ու ճկունությունը: Ձեր ներգրավվածությունը չափազանց կարևոր է՝ լինի դա մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի կամ ներդրումների միջոցով: Հավատացած եղեք, որ հեռավորությունը չի կարող նվազեցնել մեր ընդհանուր կապը, ձեր ձայնը լսելի է, ձեր գործողությունները կարևոր են, և մենք միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որը կարտացոլի մեր հավաքական ձգտումները»,- եզրափակեց ՀՀ նախագահը:Ավելին21:4517.09.24 -
Հասարակական«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինըԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։ Տեղում պարզվել է, որ նա այսօր առավոտից որպես անհայտ որոնվող՝ Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին21:3717.09.24 -
ՀասարակականՄամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնելԾանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ որդու՝ Վաչեի հետ զրույցից մանրամասներ է հայտնել: «Ասում է -Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել -Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում 🙂 -Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը… Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով: Ու ես չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել այն ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու։ Որ զուր չլիներ այն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»,- գրել է Ավդալյանը:Ավելին21:3017.09.24 -
ՔաղաքականԲաքվից ստացած բողոք-նամակը կօգտագործի՞ Արևմուտքը Հայաստանին ճնշելու համարՌուս-ուկրաինական պատերազմից օրեր առաջ Մոսկվայի հետ դաշնակցային փոխգործակցության մասին 28 կետանոց հռչակագիր կնքած Բաքուն Հայաստանի դեմ նամակներ է ուղարկել Եվրոպա ու Ամերիկա: Իբր հայերը օգնում են ռուսներին շրջանցել արևմտյան պատժամիջոցները: Ադրբեջանական կառավարությունը նորից ակտիվացրել է իր ոչ կառավարական կոչվող կազմակերպություններին:Ավելին21:2417.09.24 -
ԱռողջապահականԵրևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կինը արգանդի մեծ չափի միոմա ունի: ԲԿ-ից համեմատության համար նշում են, որ միոման համապատասխանել է հասուն հղիության (40 շաբաթական) չափերի: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանի հետ և անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կատարել է վիրահատությունը, հեռացրել է միոման, որը 10 կիլիգրամ է կշռել: Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա` արգանդի և արգանդափողերի հեռացում: «Նման չափի միոմաները եզակի են և ախտորոշվում են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Այս միոմաների վիրահատությունները պահանջում են մասնագիտական լուրջ հմտություններ, հիվանդանոցային մեծ հնարավորություններ, տեխնիկական հագեցվածություն, քանի որ լուրջ ռիսկեր են պարունակում: Վիրահատության ընթացքում մեծ է հատկապես արյունահոսության վտանգը: Սակայն Անդրանիկ Պողոսյանի պրոֆեսիոնալիզմի, բժիշկների թիմային աշխատանքի, ինչպես նաև կենտրոնի ճիշտ կառավարման արդյունքում այս վիրահատությունը ևս բարեհաջող է անցել»,-նշում են ԲԿ-ից։Ավելին21:1517.09.24 -
ՀասարակականՍպանդարյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 17-ին, ժամը 04:56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 07:16-ին:Ավելին21:0017.09.24 -
ՄիջազգայինԼիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2800-ի․ մահացածների թվում երեխաներ կանԱվելի քան 2800 մարդ է տուժել է Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով, հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Օբյադը։ Մահացել է 8 մարդ: 200 տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորների և մահացածների թվում երեխաներ կան: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում: Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։Ավելին20:5417.09.24 -
ՄիջազգայինԱնվճար սպանել Թրամփին. մահափորձեր, որ քանդում են ԱմերիկանՆախընտրական կրքերը նոր թափ են ստացել Միացյալ Նահանգներում: Թրամփի դեմ հավանական երկրորդ մահափորձից հետո ամերիկացի ընտրողներն արդեն կատակում են. Դոնալդը հաղթելու համար պատրաստ է անգամ ինքասպանություն գործել: Իսկ ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ նախկին նախագահի դեմ չդադարող կրակոցներն արդյունք են այն ատելության և անհանդուրժողականության, որ քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց դեմ:Ավելին20:5017.09.24 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը գործիք է դարձել թյուրքական աշխարհի ստեղծման համար. Ստեփան Դանիելյան- Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:Ավելին20:4517.09.24 -
ՄիջազգայինԿուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200-ից ավելի զինվորական․ ՌԴ ՊՆԿուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200-ից ավելի զինվորական, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՌԴ ՊՆ հայտնած տվյալների համաձայն՝ ոչնչացվել է 119 տանկ, հետևակի մարտական 45 մեքենա, 91 զրահափոխադրիչ, 743 միավոր զրահատեխնիկա, 445 մարտական մեքենաներ, 103 հրետանային զինատեսակ, բազմակի արձակման հրթիռային համակարգերի 28 գործարկիչներ, այդ թվում՝ ամերիկյան 7 HIMARS և 6 MLRS, զենիթահրթիռային համակարգերի 8 կայան, ռադիոէլեկտրոնային պայքարի 26 կայան, այլ զենք ու զինտեխնիկա։Ավելին20:4017.09.24 -
ՔաղաքականՍեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա. ԱբրահամյանՍեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին: «Մի մասը` գիտակցաբար, մի մասը` էմոցիաների մղումով, մյուս մասը` պարզապես արդարություն փնտրելով, ընկնում է իշխանության թակարդը, ինչի հետևանքով ողջ դիսկուրսը տեղափոխվում է ներարցախյան մակարդակ: Իսկ Արցախն Ադրբեջան հայտարարած, արցախյան բլոկադային լուռ հետևած և ադրբեջանական ագրեսիային կանաչ լույս վառած հայաստանյան իշխանական վերնախավը գոհունակությամբ հետևում է իր հանցագործության` պատասխանատվությունն այլոց վրա բաշխելու պրոցեսին»,- գրել է Տ.Աբրահամյանը։Ավելին20:3517.09.24